ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ստեպլեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր, հավանաբար, թղթերի հետ աշխատող յուրաքանչյուր անձ օգտագործում է ստեպլեր (հայերեն կարելի է անվանել նաև կարիչ), բայց քչերը գիտեն դրա ծագման պատմությունը: Առաջին անգամ ժամանակակից ստեպլերների նմանության իր ստեղծել պատվիրել է 18-րդ դարում ապրած ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 15-րդը: Այդ սարքի կարիչ մեխերը՝ պայտիկները (ռուսերեն Скобы)  զարդարված են եղել արքայական նշանով: Գրագետ մարդկանց թվի աճի հետ պայմանավորված աճել է նաև գրագրությամբ և փաստաթղթերի հետ աշխատող մարդկանց թիվը, և արդյունքում առաջացել է թղթերը իրար կպցնելու անհրաժեշտություն: 19-րդ դարի երկրորդ կեսերին Ջորջ Մաք Գիլլին ստացել է լատունե թերթերը իրար կպցնելու սարքի առաջին արտոնագիրը: Շուտով նա արտոնագրել է ևս մեկ նման գյուտ, որն արդեն նախատեսված է եղել  թղթի թերթերը կարելու համար և այդ սարքի անվանումն է եղել  «McGill Single Stroke Staple Press» (այստեղից էլ առաջացել է ստեպլեր անվանումը): Սկզբնապես, այս սարքի մեջ հնարավոր էր տեղադրվել միայն մեկ կարիչ պայտիկ: «Ստապլեր» անվանումը հայտնվել է այդ սարքի հայտնագործումից բավականին ուշ:  Մինչև 1909 թվականը թղթի կարիչները կոչվել են այն արտադրող ընկերությունների անուններով (օրինակ ՝ «Hotchkiss») կամ պարզապես կոչվել են «կարիչներ»: Ամերիկայի գրասենյակներում այդպիսի սարքեր սկսել են օգտագործվել միայն 1914 թվականից, սակայն դա մասսայական չի եղել: Ըստ վիճակագրության մոտավորապես 500 գրասենյակային աշխատակցի բաժին է ընկել մեկ ստեպլեր:  Եվ սա զարմանալի չէ, քանի որ այն ժամանակվա կարիչները բավականին դժվար էր օգտագործել: Դրանց մեջ տեղադրվել է միայն մեկ կարիչ պայտիկ, ինչը և մեծ դժվարություններ է առաջացրել: Ամենայն հավանականությամբ, հենց դա էլ հանդիսանում էր ստեպլերների  հազվադեպ օգտագործման պատճառը: Այնուհետև 1923 թվականին «Boston Wire Stitcher Co» ընկերությունը ստեղծել և ներկայացրել է ստեպլեր, որի մեջ սոսնձված կարիչ պայտիկների  մի ամբողջ ժապավեն է դրվում:  Օգտագործման դյուրինության առումով դա մրցակից չի ունեցել, ինչն էլ թույլ է տվել այդ արտադրանքին արագորեն նվաճել շուկան: Ժամանակակից մեխանիկական ստեպլերին նման  մոդել «Swingline» ընկերությունը սկսել է արտադրել 1930-ականների կեսերից: Սարքը կարիչ պայտիկներով լիցքավորելու համար բավական էր բացել նրա վերին կափարիչը և տեղադրել կարիչ պայտիկները: Դրանից որոշ ժամանակ անց ստեղծվել են էլեկտրական ստեպլերները, սակայն այնուամենայնիվ գրասենյակային աշխատանքների համար սովորաբար բավարարում են նաև մեխանիկական ստեպլերները: 1997 թվականին  գյուտարար Քրիստիան Բերգերը հայտնագործել, ապա 1999 թվականին ԱՄՆ-ում արտոնագրել է «առանց կարիչ պայտիկների կարիչը», որի պաշտոնական անվանումն է «Device for mechanically binding documents»: Այս նորագույն ստեպլերի միջոցով հնարավոր է ոչ մեծ քանակի թղթեր կարել հենց թղթից պոկված շերտիկների օգնությամբ: Առանց պայտիկների ստեպլերի առավելությունը այն է, որ այն պետք չէ լիցքավորել, չկա ծախսվող կարիչ նյութ, իսկ դրանով կարված թղթերը հեշտ է իրարից առանձնացնել, ընդ որում դրանից հետո թղթերի վրա մնում է միայն քիչ նկատելի կտրվածք: Ոչ կարևոր առավելություն է նաև այն, որ նման կերպ  կարված թղթերը չեն գունավորվում մետաղական պայտիկների տարիների ընթացքում ժանգոտելուց և բացի դա այդ ստեպլերը լրիվ անվտանգ է երեխաների համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular