ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սուտ մեծ սուտ և վիճակագրություն․ ինչպե՞ս սրբագրել չեղած թվերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա տվյալները, որոնք, մեղմ ասած, խիստ կասկածելի են։ Պարզվում է՝ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 12,6 տոկոս աճ, ինչի արդյունքում հունվար-նոյեմբեր ամիսներին տնտեսական ակտիվությունն աճել է 0,9 տոկոսով՝ հասնելով 5,2 տոկոսի։ Նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճը կազմել է 2,7 տոկոս, շինարարությունը՝ 6,9 տոկոս, առևտրի շրջանառությունը՝ 7,9 տոկոս, իսկ ծառայությունների ոլորտը՝ 7,3 տոկոս։ 11 ամիսների հաշվարկում անկում է գրանցել միայն էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 2 տոկոսով, որը պայմանավորված է Հայաստանի ատոմակայանի 157 օրով պլանային վերանորոգմամբ։ Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ առևտրաշրջանառությունն աճել է 3,8 տոկոսով, նախորդ տարվա համեմատ՝ 15,7 տոկոսով, մինչդեռ նույնիսկ ոզնուն էլ պարզ է գնաճի այս պայմաններում, երբ եկամուտների համարժեք աճ տեղի չի ունենում, նման աճը գրեթե անհնարին է։
 
Աշխատավարձերի, թոշակների և նպաստների աճ տեղի չի ունեցել, բնակչության ստվերային եկամուտներն էլ, կարծես, այնքան չեն աճել։ Նվազել են նույնիսկ արտերկրից ստացվող տրանսֆերտները։ Այս ամենը փաստում է, որ Հայաստանի իշխանությունները անցել են իրենց նախկինների ամենասիրելի գործիքի կիրառմանը՝ կեղծել վիճակագրական տվյալները, համոզել, թե կյանքը ավելի ուրախ, ապրուստը հեշտ է դարձել։ Տարեսկզբին երկնիշ տնտեսական աճ կանխատեսող փաշինյանական իշխանությունները հստակ գիտակցում են, որ տնտեսական իրական աճ չունենալու դեպքում լուրջ խնդիրների են բախվելու, գների աննախադեպ աճն էլ հանգեցնելու է բնակչության լայն, հատկապես խոցելի խմբերի դժգոհության բարձրացմանը։ Հնարավորություն և խելք չունենալով տնտեսությունը վերականգնելու՝ Նիկոլ Փաշինյանը զոռ է տալիս վիճակագրական տվյալների կեղծմանը: Իսկ դա միայն կարճաժամկետ էֆեկտ է տալու գործող իշխանություններին։
 
Գարիկ Կիրակոսյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular