ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները շատ ծանր վիճակի մեջ են դնում հայկական կողմին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի ժամանակ արցախյան հարցին առնչվող հնչած հայտարարությունների վերաբերյալ: Արցախի ԱԺ-ն հայտարարել է, որ Արցախի ճակատագիրը որևէ քաղաքական ուժի մենաշնորհը չի եղել և չի լինելու այս հայտարարությանն էլ նախորդել էին Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառումն ու հայկական երկու պետության Մարդու իրավունքի պաշտպանների հայտարարությունը:

Այս թմենայի մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք այս հայտարարությունը ցույց է տալիս, որ, ինստիտուցիոնալ խզում կա պաշտոնական Երևանի և Ստեփանակերտի միջև` քաղաքագետն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի ասուլիսը և դեկտեմբերի 26-ի պարզաբանումներն ավելի շատ ցույց են տալիս, որ նա կարծես թե մտադիր է պաշտոնապես հրաժարվել Արցախի հարցում որևէ մասնակցությունից, նրա այդ շոկային հայտարարությունները, ըստ էության, շատ ծանր վիճակի մեջ են դնում հայկական կողմին, դրա համար էլ Արցախի թե՛ իշխանությունները, թե՛ հասարակական տարբեր շրջանակներ անմիջապես արձագանքեցին դրան: Այո՛, կարծես թե այդ խզումը կա, ու շատ վատ է, որ Հայաստանի ու Արցախի իշխանությունները նման հարցերը սկսել են քննարկել հրապարակավ՝ ինչ-որ ֆեյսբուքյան հայտարարություններով, այդ ֆորմատն անթույլատրելի է: Ընդհանուր իրավիճակը բացասական եմ գնահատում, ինչի պատճառը Նիկոլ Փաշինյանի չմտածված հայտարարություններն են ու մանիպուլյացիաները»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են այդ քննարկումները տեղափոխվել ֆեյսբուքյան հարթակ քաղաքագետն ասաց․ «Որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքը սկսեց այդ հարթակներում վիճելի փաստարկներ բերել, բնականաբար, եթե նա այդ մասին խոսում է այդ հարթակներում, պատասխանն էլ պիտի այդ հարթակներում լիներ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հասարակությանը ինչ-որ բան բացատրել, ցույց տալ, որ ինքը մեղք չունի այս իրավիճակի հարցում, որ ամեն բան մինչև իր գալն էր կանխորոշված, այսինքն՝ նա ներքաղաքական խնդիր է լուծում, իր վարկանիշի խնդիրն է փորձում լուծել: Բնականաբար, դա պետք է անի հրապարակային, որպեսզի հնարավորինս ավելի շատ մարդիկ դա տեսնեն: Այս ամենը ոչ թե բանակցային գործընթացի մասին է, այլ իր վարկանիշը փրկելուն միտված ջանքեր են»:

Սոնա Գիշյան

www.1or.am

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular