ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատվաստումային զբոսաշրջություն. որտեղ է այժմ ամենահեշտը կովիդի դեմ արտասահմանյան պատվաստանյութ ստանալու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

bfm.ru-ն գրում է, որ Եվրամիությունը չի շտապում ճանաչել ռուսական պատվաստանյութերը, և հաճախ ճանապարհորդները մտածում են պատվաստումների եվրոպական վկայական ստանալու մասին։ bfm.ru-ը պարզել է, թե ռուսաստանցիները առանց որևէ խնդրի ԵՄ-ում գտնվելու համար որտե՞ղ և ի՞նչով կարող են պատվաստվել արտերկրում:

Փոխվարչապետ Գոլիկովան ասել է. «Արտասահմանում օտարերկրյա պատվաստանյութեր ստացած ռուսները նույնպես կկարողանան QR կոդ թողարկել»: Ավելին, հանրային ծառայությունների պորտալը տեխնիկապես կկարողանա նման վկայականներ տրամադրել առանց բժշկի գնալու, պարզապես անհրաժեշտ է հակամարմինների թեստ հանձնելով հավատարմագրված լաբորատորիաներում։

Պատվաստումային զբոսաշրջության համեմատաբար նոր և տարածված տարբերակներն են Բելառուսն ու Հայաստանը։ Տոմսերի արժեքը Երևան և հակառակ ուղղությամբ մեկ անձի համար 16 հազար ռուբլի է, ճանապարհորդության նվազագույն բյուջեն 20 հազար, ծախսված ժամանակը հինգ օր։ Կարելի է և՛ երկիրը տեսնել և՛ պատվաստվել: Պատվաստանյութերի ընտրություն է Moderna, AstraZeneca, չինական CoronaVac և Sinopharm: Օտարերկրացիները պատվաստվում են անվճար, բայց ոչ բոլոր Երևանի պոլիկլինիկաներում: Հոկտեմբերի վերջին Եվրամիությունը որոշել է ճանաչել Հայաստանի COVID-19 սերտիֆիկատները։ Եվրոպայում պատվաստման փաստաթղթերը վավերական են մեկ տարի։

Ինչ վերաբերում է Մինսկին, ապա այնտեղ կարելի է հասնել ավտոմեքենայով, ինքնաթիռով կամ գնացքով։ ԱՀԿ-ի կողմից ճանաչված դեղամիջոցներից այնտեղ կա միայն չինական Սինոֆարմ ընկերության VeroCell պատվաստանյութը: Բելառուսական լրատվամիջոցները հոկտեմբերին գրել էին, որ այդ պատվաստանյութի որոնումը կարող է վերածվել արկածի՝ այն ամենուր չէ հասանելի և ոչ միշտ է լինում: Մինսկի կենտրոնական շրջանային կլինիկական հիվանդանոցի կայքում կա գնացուցակ օտարերկրացիների համար. երկու ներարկման և տեղեկանքի համար պահանջվում է 250 բելառուսական ռուբլի՝ մոտ 7 հազար ռուսական ռուբլի։ Բացի դա հակասական տեղեկություններ կան այն մասին, թե արդյո՞ք բելառուսական փաստաթղթերը ճանաչված են ԵՄ-ում։ Բրիտանական կառավարության կայքում, օրինակ, ասվում է, որ բելառուսական վկայականները անցնում են։

Եվրոպական երկրներում սկզբում Սերբիան և Գերմանիան են եղել պատվաստումային զբոսաշրջության ամենահայտնի ուղղությունները: Այժմ Խորվաթիան է դարձել առաջատար։ Զագրեբում գրեթե բոլոր արտասահմանյան պատվաստանյութերը առկա են, օտարերկրացիների անվճար պատվաստման կետ կա հենց քաղաքի կենտրոնում։ Ձեզ անհրաժեշտ է միայն վիզա, որը կարժենա 80 եվրո:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular