ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում բացատրել են թե ինչպես կարելի է պաշտպանել Ղարաբաղի հայկական տեղանունները Google Maps-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Google-ը կարող է կատարել Բաքվի պահանջը և Արցախի (Ղարաբաղի) տեղանունները ցույց տալ այնպես, ինչպես դա ցանկանում է Ադրբեջանը, եթե հայկական կողմը չհակառակվի։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է մեդիա փորձագետ Արթուր Պապյանը։

 «Այժմ դժվար է խոսել այդ մասին, քանի որ մենք չգիտենք, թե ադրբեջանական կողմը ի՞նչ փաստարկներ է ներկայացրել Google-ին։ Բայց սա այն դեպքն է, երբ մեր ԱԳՆ-ն պետք է հակադրվի ադրբեջանական կողմին, մանավանդ, որ վերոնշյալ ընկերությունն աշխատում է բոլոր երկրների հետ»,- նշել է Պապիկյանը միաժամանակ կասկած հայտնելով իրադարձությունների նման զարգացման նկատմամբ։

Մեդիափորձագետը կարծում է, որ ավելի հավանական է, որ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը կամ հյուպատոսությունը կապ հաստատի Google-ի հետ։ Քանի որ հայկական սփյուռքը բավականին մեծ է, և քարտեզները նայելու են աշխարհով մեկ, Արցախի տարածքների հայկական անվանումների անհետացումը դժգոհություն կառաջացնի սփյուռքում ապրող հայերի մոտ։

«Google-ը բավականին լուրջ է վերաբերվում վիճելի դեպքերին: Ընկերությունը հրապարակել է իր քաղաքականության հայեցակարգը, այն թե ինչպես են գրում տեղանունները նման դեպքերում և ինչպես են վերաբերվում այդ դեպքերին։ Եթե ​​տեղանունը վիճելի չէ, ապա ընդունվում են ՄԱԿ-ի կողմից հաստատված քարտեզները, իսկ վիճելի դեպքերում հատուկ նշումներ են արվում, օրինակ՝ եզրագիծը նշվում է կետագծով»,- ասել է փորձագետը հիշեցնելով, որ Արցախի տարածքը. միջազգային հակամարտությունների գոտի է։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 23-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական ​​ուղիներով դիմել է Google-ին խնդրելով հրաժարվել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի տարածքների հայերեն անվանումներից։ Ներկայումս Google Maps հավելվածում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի քաղաքների և շրջանների անունները նշված են ադրբեջաներեն և հայերեն լեզուներով։ 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular