ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-թուրքական երկխոսության տեսանելի և անտեսանելի խութերը․ Փաշինյանի իշխանությունը թաքցնում է փաստերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար երկուստեք նշանակված բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Այդ մասին երեկ հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Մեր տպավորությամբ, բանագնացների առաջին հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում: Հայկական կողմը նման ցանկություն է հայտնել: Բացի այդ, մենք ուզում ենք, որ հանդիպումից առաջ էլ կողմերը ուղիղ շփումներ ունենան: Բանագնացները նշանակվել են ուղղակի երկխոսության համար», - նշել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն ընդգծել է, թե Հայաստանից դրական ազդակներ է ստանում Երևան-Ստամբուլ չարթերային չվերթների մեկնարկի շուրջ։ Ընդ որում, Թուրքիայի ԱԳ նախարարը ամեն առիթով շեշտում է, թե գործընթացն իրականացվում է Բաքվի հետ համակարգմամբ՝ Ադրբեջանի շահերը հաշվի առնելով։ Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման այս նոր փուլի մասին խոսել է նաև Թուրքիայի նախագահի խոսնակը: Չիկագոյի թուրքական հյուպատոսարանում ամերիկաբնակ թուրքերի հետ հանդիպման ժամանակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե հակաթուրքականությունը Միացյալ Նահանգների հայկական լոբբիի ինքնության մի մասն է դարձել և հիմա Կովկասում տեղի ունեցող գործընթացը կոտրում է հայկական սփյուռքի փաստարկները:

«Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից ամենից շատ Հայաստանը կշահի՝ առևտրատնտեսական ու քաղաքական առումով, և հայկական սփյուռքը պետք է տեսնի այս իրականությունը», - ընդգծել է Թուրքիայի նախագահի խոսնակը:

Հաշվի առնելով ցեղասպանության հանգամանքը՝ դժվար չէ նշել, որ հայ-թուրքական երկխոսությունը ուղղված է լինելու հենց սփյուռքի և նրա լոբբիստական կառույցների դեմ, ավելի է հեռացնելու սփյուռքին հայաստանյան իրողություններից, սեպ է խրելու հայության երկու հատվածների միջև։ Թերևս, հենց սա է Փաշինյանի իշխանության հանցավոր մտահղացումներից մեկը։ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունից հետո ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հաստատել է, որ քննարկվում է բանագնացների՝ Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը: Հունանյանը միևնույն ժամանակ նշել է՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն այս պահին չկա։

Ձևավորված արատավոր ավանդույթի համաձայն՝ հայկական կողմը դժկամությամբ է տեղեկություններ հայտնում այս նուրբ և միաժամանակ բարդ հարցի շուրջ, իսկ հայ հանրությունը տեղեկությունները ստանում է բացառապես թուրքական կողմից։ Ավելին, թեև հայկական իշխանությունները պնդում են, որ Անկարայի հետ երկխոսության են գնում առանց նախապայմանների, թուրք պաշտոնյաները բազում անգամներ հնչեցրել են իրենց նախապայմանները՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, հարևանների տարածքային ամբողջականության ճանաչումը։

Վահան Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular