ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է սպասվում Սանկտ Պետերբուրգում․ Փաշինյանը մեկնել է Ռուսաստան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան, Սանկտ Պետերբուրգում նա կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը: ԱՊՀ-ին անդամակցում են նախկին խորհրդային հանրապետությունները՝ բացառությամբ Բալթյան երեք երկրների: Ադրբեջանը ևս ԱՊՀ անդամ է, և այսօր Սանկտ Պետերբուրգում կարող է հանդիպում տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև:

Փաշինյանի և Ալիևի վերջին երկու հանդիպումը, եռակողմ ձևաչափով, տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին և 15-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում՝ նախ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ապա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: Ավելի վաղ Փաշինյանն ու Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ հանդիպել են Մոսկվայում հունվարի 11-ին, ապա նոյեմբերի 26-ին Սոչիում: Մի քանի օր առաջ տված ասուլիսում Փաշինյանը հայտարարել է, թե Սանկտ Պետերբուրգում պաշտոնական երկկողմ հանդիպման առաջարկ չկա, բայց անպայման կլինի շփում Ադրբեջանի նախագահի հետ։

Քաղաքագետները, սակայն, վստահ են, որ ԱՊՀ երկրների ոչ ֆորմալ հավաքին Ռուսաստանի Դաշնությունը նոր փաստաթուղթ է առաջարկելու։ Այդ մասին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն է ասել։ Նշենք, որ նման փաստաթղթերը հանպատրաստից և հանկարծակի չեն ներկայացնում, դրանց նախնական բովանդակությանը կողմերը վաղօրոք են ծանոթացած լինում։ Եվ եթե իսկապես Ռուսաստանը նոր փաստաթուղթ ներկայացնի, կստացվի, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է։ Թերևս, այդ փաստն այլևս չի հուզում հայ հանրությանը, որը սովոր է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստում է առանց արգելակների, իսկ պետության համար առանցքային նշանակություն ունեցող հարցերին ու հանգամանքներին Հայաստանում տեղեկանում են պոստ-ֆակտում, երբ այլևս իրողություններն անշրջելի են դարձել։ 

Արթուր Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular