ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորաոճ և թրենդային Քոչարյանը․ ի՞նչ ժամացույց էր կրում երկրորդ նախագահը ասուլիսի ժամանակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եռանդուն ու սպորտային․ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մեծ ասուլիս է տվել, անդրադարձել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, իշխանության և ընդդիմության անելիքներին, «Հայաստան» դաշինքի որդեգրած քաղաքականությանը։ Երկրորդ նախագահը հայկական քաղաքական դաշտում մշտապես հայտնի է իր եռանդուն բնավորությամբ, սպորտի նկատմամբ մեծ սիրով, և անգամ այս տարիքում ավելի երիտասարդ տեսք ունի, քան բազմաթիվ, նույնիսկ իրենից տարիքով երիտասարդ գործիչները։

Ուշադիր հեռուստադիտողը թերևս նկատեց, որ Ռոբերտ Քոչարյանի ձեռքին ոչ թե դասական ժամացույց է, ինչպես սովորաբար նա սիրում է կրել, այլ սմարթ ժամացույց։ Առավել ուշադիր լինելու դեպքում կարելի է նկատել, որ երկրորդ նախագահը կրում է Garmin Forerunner 55 մակնիշի մարզական ժամացույց, որի արժեքը Amazon-ում 199 դոլար է, իսկ հայաստանյան խանութներում՝ 114 հազար դրամ։ Այդ ժամացույցն ի դեպ, կրում են վազքի սիրահարները։

Ըստ էության, երկրորդ նախագահը ցույց է տալիս, որ որքան էլ իրենց հին ու նախկին համարեն, ինքն ավելի արագ է ադապտացվում նոր իրողություններին, փորձում է ժամանակակից ու թրենդային լինել, իսկ բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաների մեջ առավել եռանդուն ու հոգով երիտասարդ։ Երկրորդ նախագահն, իհարկե, ապահովված մարդ է, կարող էր կրել թանկարժեք կամ չափազանց թանկարժեք ժամացույցներ, բայց իր մարզական ոճը և եռանդն ընդգծելու համար է կրում սմարթ-ժամացույցը։

Ընդհանրապես, արտաքին տեսքը, խնամվածությունը, մարզական կեցվածքը քաղաքական գործիչների համար կարևորագույն նշանակություն ունեն։ Նույնիսկ հայկական չհաջողված «հեղափոխության» պարագլուխը երեք տարի առաջ մարզասրահ էր գնում, փորձում էր ցույց տալ, թե սպորտի հետ որևէ առնչություն ունի։ Այսօր մենք տեսնում ենք երկու չափազանց տարբեր անհատների՝ եռանդուն, սպորտային ընդդիմության առաջնորդի, և նրանից երկու տասնամյակ փոքր, բայց արդեն ծերացած իշխանության պարագլխի։

Արմեն Գաբրիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular