ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ավելի շատ ցանկանում է բանակցային գործընթացն աղավաղել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 24-ին Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսով հանդես եկավ, որի ժամանակ նա անդրադարձավ Արցախի բանակցային գործընթացին, վերջերս Սյունիքի մարզում գերեվարված երկու ադրբեջանցի զինվորներին առանց նախապայմանների Ադրբեջանին վերադարձնելուն, ինչպես նաև բարձրաձայնեց ու պաշտպանեց ԼՂԻՄ-ում ապրող ադրբեջանցիների շահերն ու իրավունքները։

Անդրադառնալով բանակցային գործընթացներին` վարչապետն ասաց, որ բանակցային գործընթացում ոչ մի իշխանության ու բանակցողի կողմից երբեք չի վիճարկվել ԼՂ-ում ապրած ադրբեջանցիների իրավունքների հարցը։ 2 ադրբեջանցի գերիներին էլ Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ ասաց, թե առանց նախապայմանների են նրանց վերադարձրել, քանի որ չեն ուզեցել տպավորություն ստեղծել, թե մարդկանց սակարկություններով են զբաղված։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանի հետ։

Հարցին, թե ինչպես է ադրբեջանագետը գնահատում վարչապետի ասուլիսը` Գառնիկ Դավթյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանի ելույթում ես տեսնում եմ այն ենթատեքստը, որ Նիկոլ Փաշինյանն ավելի շատ ցանկանում է բանակցային գործընթացն աղավաղել և ընդհանուր հայկական շահից չխոսել։ Նիկոլ Փաշինյանն իր պատասխաններում ուղղակի ներկայացնում էր կտրված հատվածներ՝ թիրախավորելով նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ բանակցային գործընթացում։ Այստեղ վտանգավորն այն է, որ նախ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի ներկայացրածի, տպավորություն է ստեղծվում, որ, օրինակ, Ստեփանակերտում ու Շուշիում հավասարաչափ կամ ըստ նրա, ավելի շատ Ադրբեջանի քաղաքացիներ են ապրել, քան հայեր։ Սակայն իրականում, մարդահամարի տվյալներով՝ այդպես չէ։ Այդ նույն տրամաբանությամբ, Նիկոլ Փաշինյանը պետք է նշեր, որ Բաքվում ու Սումգայիթում էլ են հայեր ապրել, և ԼՂ հակամարտության հետևանքով, ինչպես ադրբեջանցիներն են դուրս եկել Ստեփանակերտից և այլ վայրերից, այնպես էլ հայերն են դուրս եկել Բաքվից, Սումգայիթից։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից տպավորությունն այն է, որ առաջնահերթ պետք է դրվի ադրբեջանցիների շահը»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular