ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դեմարշ Փաշինյանի դեմ․ քաղաքապետի երդմնակալությանը չէին ներկայացել կաթողիկոսն ու նախագահը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նախօրեին երդվել է, երդմնակալության արարողությունը, սակայն, անցել է արտառոց պայմաններում։ Դրան չեն մասնակցել Ամենայն Հայոց կաթողիկոսը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Երևանի քաղաքապետի պաշտոնը ամենակարևորներից մեկն է Հայաստանում, իզուր չէ, որ այդ պաշտոնի համար վերջին օրերին քննարկվում էին ընդհուպ նախկին փոխվաչապետ Տիգրան Ավինյանի, իշխանական թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի, այլոց անունները։ Եվ կաթողիկոսի ու ՀՀ նախագահի բացակայությունն այդ արարողությանը առնվազն կարելի դեմարշ համարել քաղաքապետարանի զավթման գործը հաջողած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նիկոլ Փաշինյանին նման արհամարհական վերաբերմունքը, թերևս, քիչ է հետաքրքրում։ Նրա միակ խնդիրը իշխանությունը պահելն ու վարչապետի պաշտոնում ամրապնդվել է։ Այդ նպատակի համար նա պատրաստ է կուլ տալ ցանկացած արհամարհանք ու վիրավորանք, միայն թե իր թիմը՝ սեփական արժանապատվության և ինքնասիրության հաշվին, իրականացնի ցանկացած ապօրինություն։

Այդ նպատակի համար Փաշինյանը պատրաստ է անցնել նախկինում հռչակած ցանկացած սկզբունքի ու գաղափարի վրայով։ Հայկ Մարությանին հեռացնելու պատճառաբանությունների մեջ առանցքային տեղ էր գրավում «Քաղաքացիական պայմանագիրը» լքելու հանգամանքը։ Նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, նշենք, նախկինում «Առաքելություն» կուսակցության անդամ էր, լքեց այդ կուսակցությունը, երբ «Առաքելությունը» հեռացավ ՔՊ-ի հետ կոալիցիոն դաշինքից։ Սարգսյանը մտադրություն չունի անդամակցել «Քաղաքացիական պայմանագրին», և այդ փաստը, կարծես, բնավ չի մտահոգում Նիկոլ Փաշինյանին։ Իսկ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ կդառնա ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը։ Վերջինս Հայկ Մարությանի դեմ կեղտոտ արշավի առաջամարտիկներից մեկն էր, ավագանու մյուս անդամներին ճնշելու, քվեարկության ցանկալի արդյունք ստանալու ջատագովներից։ Ահա այս որակի և արժեհամակարգի մարդկանցով է Փաշինյանը շրջապատում իրեն, նրանց միջոցով իրականացնում երկրի կառավարումը։ Իսկ հեղափոխական գաղափարները վաղուց լքել են «Քաղաքացիական պայմանագիրը», այդ կուսակցությունն այսօր մեկ խնդիր ունի՝ մնալ իշխանության և հետաձգել անխուսափելի պատիժը։

Միքայել Սանթրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular