ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արևելյան գործընկերության գագաթնաժողովի արդյունքները. ԵՄ-ն վերականգնում է «փափուկ ուժ»–ը Հարավային Կովկասում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

russiancouncil.ru–ն գրում է, որ անցյալ շաբաթ Բրյուսելում կայացած Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ամենաանսպասելի պահը Ռուսաստանի բացակայությունն էր ինչպես այդ գլխավոր իրադարձության, այնպես էլ դրա շրջանակներում տեղի ունեցած հայ-ադրբեջանական կարգավորման բանակցությունների վերջնական փաստաթղթերում։

Թվում է, թե արդարացված է ենթադրել, որ Եվրամիությունը սկսել է փափուկ ուժի կիրառման նոր փուլ հետխորհրդային այն պետությունների նկատմամբ, որոնց չկարողացան իրենց ենթարկել Արևելյան գործընկերության վերջին հնգամյա ժամանակահատվածում: Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի նկատմամբ պլանն կատարվել էր դեռ 2014 թվականի հունիսի 27-ին, երբ երեք երկրներն էլ ստորագրել էին Ասոցացման համաձայնագիրը, և նրանք այժմ գտնվում են Բրյուսելի վերահսկողության տակ։ Դատելով հռչակագրի 11-րդ կետից Եվրամիությունը հրաժարվել է ժամանակակից Բելառուսից, քանի որ Արևելյան գործընկերությանը Բելառուսի իշխանությունների մասնակցությունը կասեցնելու վերաբերյալ պաշտոնական ափսոսանքն անմիջապես փոխարինվում է «պայմաններ ստեղծելով, որոնք անհրաժեշտ են խաղաղ ժողովրդավարական իշխանափոխության համար»: Արդյունքում միայն երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ուղղությամբ պայքարը դեռ չի ավարտվել։ Այդ երկրները, ինչպես նաև Ռուսաստանի հետ նրանց հարաբերությունների առանձնահատկություններն են հանդիսացել ԵՄ-ի փափուկ ուժի քաղաքականություն վերադառնալու պատճառը։

Հայաստանի և Ադրբեջանի համար Ռուսաստանի հետ մեղմ մրցակցելու Եվրամիության ցանկությունը ձեռնտու է բոլորին. Հարավկովկասյան հանրապետությունները կստանան ավելի շատ ներդրումներ, և Բրյուսելի հավասարակշռությունը նրանց միջև կնվազեցնի հետպատերազմյան գործընթացների ապակայունացման ռիսկերը, ավելի քիչ խոչընդոտներ կլինեն հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ռուսական միջնորդության և միջազգային ջանքերում սիներգիա ստեղծելու համար, և միևնույն ժամանակ ԵՄ-ն կապահովի իր ցանկալի վերադարձը Հարավային Կովկաս։ Իհարկե, դա կաշխատի միայն այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպացիները, որոնք դեռ հակված են Ռուսաստանի հետ կոշտ առճակատման, շարունակեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընկերային մոտեցումը։ Անցյալ շաբաթ Բրյուսելը ցույց տվեց, որ աջակցում է ռուսական բոլոր նախաձեռնություններին, իր կողմից ոչինչ չի առաջարկում, բացի խորհրդատվությունից և մարդասիրական օգնությունից, չի պահանջում Երևանից և Բաքվից ստորագրել հակառուսական կոչեր և կարծես թե իսկապես ձգտում է խաղաղությունը վերադառնալ տարածաշրջան։ Այնուամենայնիվ այդ վերաբերմունքը երկար չի տևի։ Երևի ամեն ինչ արվում է ուշադրությունը շեղելու համար։ Մոսկվան, իհարկե, պետք է զգոն մնա, բայց և բաց փաստաթղթերի դրական մեկնաբանությունները նույնպես չի կարելի անտեսել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular