ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թարս աճած երկնիշ թվերը․ իշխանությանը բարդ օրեր են սպասվում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին բարդ օրեր են սպասվում․ լրագրողների հետ ցանկացած հանդիպում ավարտվելու է նրա անցյալի հիշեցմամբ։ Էկոնոմիկայի նախարարը, նշենք, խոստացել էր հրաժարական ներկայացնել, եթե Հայաստանը տարին չամփոփի երկնիշ տնտեսական աճով։ Քերոբյանը, իհարկե, հընթացս փորձեց սրբագրել իր հայտարարությունները՝ ջղաձիգ հայտարարություններով խուսափելով պաշտոնանկության հեռանկարից, սակայն անօգուտ։ Մի հարցում, սակայն, Վահան Քերոբյանը կարող է գլուխ գովել, անցած ամիս սննդամթերքի գները Հայաստանում աճել են 17.4%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ինչը թանկացման ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա ընթացքում։

Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով, հուլիսից այս կողմ սնունդը թանկացել է երկնիշ ցուցանիշներով։ Ձուն թանկացել է ավելի քան 26%-ով, շաքարը՝ ավելի քան 20%-ով, կարագի, կաթնամթերքի ու հացի գները ավելացել են մոտ 14%-ով, մսինը` շուրջ 10: Միջին աշխատավարձը, մինչդեռ, պաշտոնական տվյալներով, հոկտեմբերին՝ նախորդ հոկտեմբերի համեմատ բարձրացել է ընդամենը 10%-ով և կազմել գրեթե 200 հազար դրամ:

Իհարկե, էկոնոմիկայի նախարարի համար բարդ է լինելու դա որպես ձեռքբերում ներկայացնել, բայց մենք վստահ ենք նրա ուժերի վրա։ Հայաստանի Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տնտեսական աճը կկազմի ընդամենը 4,2 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 8,4 տոկոս։ Ըստ էության, Հայաստանի բնակիչները դրական որևէ փոփոխություն չեն տեսնելու իրենց կյանքում, ընդհակառակը 27 տոկոս աղքատություն ունեցող երկրում սրվելու են սոցիալական խնդիրները։ Երկնի աճ գրանցելու ճանապարհին են նաև կոմունալ վճարները, և սա լրջագույն ցնցումների կարող է հանգեցնել մի հասարակության մեջ, որտեղ ոտքի կարող են կանգնել հոսանքի թանկացման, բայց ոչ երկրի անվտանգության համար։ Ասել, թե այս երկնիշ թանկացումները չեն հարուցում փաշինյանական իշխանության մտահոգությունը, սուտ կլինի։ Նրանք հրաշալի հասկանում են, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ սոցիալական բունտը, սակայն դրա դեմն առնելու փոխարեն զբաղված են պետական գանձարանը հնարավորինս արագ յուրացնելու քայլերով։ Ի վերջո, այդ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն էլ հասկանում են, որ այս տեմպերով երկար չեն ձգելու։

Կառլեն Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular