ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանական օրակարգի առաջամարտիկ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն ու Թուրքիան կարիք չունեն Հայաստանում իրենց քարոզչական թեզերն առաջ մղելու, այդ գործը հաջողությամբ իրականացնում է Հայաստանի վարչապետի աթոռին պատահաբար հայտնված Նիկոլ Փաշինյանը։ Երեք ժամ տևած իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանն այնքան ադրբեջանամետ հայտարարություններ է արել, որ անգամ Իլհամ Ալիևը կզարմանար։

«Արցախը Հայաստան է և վերջ» ժամանակին հայտարարող Նիկոլ Փաշինյանը երեկ տրամագծորեն հակառակ տեսակետն է հայտնել։

«Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, ինչ է նշանակում պետք է լինի հայկական, ժողովրդի կազմը նկատի ունե՞ք, ոչ, երիցս ոչ, Արցախն ունենալու էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական բնակչություն»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, թե ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել։ 44-օրյա պատերազմում Հայաստանին ջախջախիչ պարտության տարած Փաշինյանը կրկին հիշել է նախկիններին, մեղադրել նրանց Հայաստանն աղետի բերելու մեջ, լկտիաբար հայտարարել, թե իրեն հողեր հանձնելու մեջ մեղադրելն անհիմն է։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ և պայմանագրի բանակցությունների մեկնարկով։

«Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկը խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Մենք դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվելու»,- ասել է նա:

Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանը համացանցով տարածում էր ադրբեջանական թեզերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ծննդյան օրվա կապակցությամբ զորամաս էր բացում հայկական Հադրութում, սպառնալիքներ տեղում Հայաստանի հասցեին։

«Բաքուն կկանխի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները։ Եթե Հայաստանը կրկին փորձի մեզ համար վտանգի աղբյուր լինել, ապա նրանց վերջը կլինի նույնը, ինչ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում», - ասել է Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ «պատերազմից հետո Ադրբեջանը չի դադարեցրել բանակաշինությունը և չի կրճատել բանակի ծախսերը, այլ, հակառակը, ավելացրել է»։

«Իրականացվում են պատերազմից հետո կնքված նոր պայմանագրերը, որոնց հիման վրա ներկրվում է ամենաժամանակակից զենք և տեխնիկա»,-ասել է նա։

Տիգրան Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular