ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


AstraZeneca և Moderna պատվաստանյութերի որոշ խմբաքանակի պիտանելիության ժամկետն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca և Moderna պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, ի տարբերություն  ավանդական պատվաստանյութերի, հստակ երկար ժամկետներ չունեն: Օրինակ կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութը 2 տարի պիտանելիության ժամկետ ունի, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարի: «Իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա պիտանելիության ժամկետ, հետո դարձավ  3 ամիս, հետո՝ 6, այս պահին ունենք նաև 9 ամիս պիտանելիության ժամկետ: Հարցը պետք է դիտարկել այս համատեքստում, նաև, թե պատվաստանյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները:

Ապրիլ-մայիս ժամանակահատվածում մեզ մոտ արդեն պատվաստանյութը հասնում էր արդեն 1.5 կամ մաքսիմում 2 ամիս պիտանելիության ժամկետով: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում մենք այնքան լավ հանրային իրազեկում պետք է անեինք, պահանաջարկը այնքան լավ պետք է բարձրացնեինք, որ կարողանայինք այդ խմբաքանակը իրացնել ամբողջությամբ»,-ասաց Սահակյանը: Այս համատեքստում խոտանվել է AstraZeneca-ի որոշակի՝ ոչ շատ մեծ խմբաքանակ: Պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից, սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել:

«Ժամկետն ավարտվելու պատճառով ընդամենը 27 հազար AstraZeneca ենք խոտանել հունիսի վերջին: Դա օգնությամբ ստացած պատվաստանյութն էր»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ստացված AstraZeneca-ն ընդամենը 1 ամսում պետք է օգտագործվեր: Հայաստանում խոտանվել է նաև մոտ նույնչափ Moderna պատվաստանյութ: «Ժամկետը նոյեմբերի 28-ին սպառվում էր, ստացել էինք նոյեմբերի 4-ին: Մինչև բաշխվել են պատվաստանյութեր, հավաքագրվել են մարդիկ, որոշ չափով խոտանվել է»,-ասաց Սահակյանը: Ընդ որում, Սահակյանի խոսքով, Moderna-ն ազգային պահեստում պահվում է -20 աստիճանում, բայց երբ գնաց պոլիկլինիկա, պետք է պահել 2-ից մինչև 8 աստիճանում: «Սակայն նորից -20 հետ բերել չի կարելի: 30 օրը լրացավ, այն պետք է խոտանվի: Հիմնականում դա էր պատճառը, որ չհասցրեցին լրիվ օգտագործել, և որոշակի քանակություն խոտանվեց»,-ասաց նա:

Սահակյանը նշեց, որ հիմա ԵՄ-ն Moderna-ի ժամկետը երկարաձգել է 2 ամսով՝ 6-ի փոխարեն դարձնելով 8 ամիս, Pfizer-ը, Sputnik-ը ևս իրենց ժամկետները երկարաձգել են:Հետազոտություններ են կատարվում, թե ինչքանով արդյունավետ կլինի պատվաստանյութը օրինակ 6 ամիս հետո, եթե գտնում են, որ ևս 2 ամիս կարող են օգտագործել, երկրներին հրահանգ է տրվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular