Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


AstraZeneca և Moderna պատվաստանյութերի որոշ խմբաքանակի պիտանելիության ժամկետն ավարտվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են կորոնավիրուսի դեմ AstraZeneca և Moderna պատվաստանյութերի որոշ խմբաքանակներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Սահակյանի խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը, ի տարբերություն  ավանդական պատվաստանյութերի, հստակ երկար ժամկետներ չունեն: Օրինակ կարմրուկի, կարմրախտի պատվաստանյութը 2 տարի պիտանելիության ժամկետ ունի, գրիպի պատվաստանյութը՝ 1 տարի: «Իսկ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում ունեին 1 ամսվա պիտանելիության ժամկետ, հետո դարձավ  3 ամիս, հետո՝ 6, այս պահին ունենք նաև 9 ամիս պիտանելիության ժամկետ: Հարցը պետք է դիտարկել այս համատեքստում, նաև, թե պատվաստանյութն արտադրողի մոտից ինչքան շուտ է հասնում երկիր՝ հաշվի առնելով դժվարությունները:

Ապրիլ-մայիս ժամանակահատվածում մեզ մոտ արդեն պատվաստանյութը հասնում էր արդեն 1.5 կամ մաքսիմում 2 ամիս պիտանելիության ժամկետով: Այսինքն՝ այդ ժամանակահատվածում մենք այնքան լավ հանրային իրազեկում պետք է անեինք, պահանաջարկը այնքան լավ պետք է բարձրացնեինք, որ կարողանայինք այդ խմբաքանակը իրացնել ամբողջությամբ»,-ասաց Սահակյանը: Այս համատեքստում խոտանվել է AstraZeneca-ի որոշակի՝ ոչ շատ մեծ խմբաքանակ: Պատվաստանյութի համար պետք է 10 հոգի հավաքվի, սրվակը բացելուց հետո ընդամենը 6 ժամում պետք է օգտագործվի, 6 ժամ հետո, անկախ նրանից, սրվակի մեջ կա, թե ոչ, պետք է խոտանել:

«Ժամկետն ավարտվելու պատճառով ընդամենը 27 հազար AstraZeneca ենք խոտանել հունիսի վերջին: Դա օգնությամբ ստացած պատվաստանյութն էր»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ստացված AstraZeneca-ն ընդամենը 1 ամսում պետք է օգտագործվեր: Հայաստանում խոտանվել է նաև մոտ նույնչափ Moderna պատվաստանյութ: «Ժամկետը նոյեմբերի 28-ին սպառվում էր, ստացել էինք նոյեմբերի 4-ին: Մինչև բաշխվել են պատվաստանյութեր, հավաքագրվել են մարդիկ, որոշ չափով խոտանվել է»,-ասաց Սահակյանը: Ընդ որում, Սահակյանի խոսքով, Moderna-ն ազգային պահեստում պահվում է -20 աստիճանում, բայց երբ գնաց պոլիկլինիկա, պետք է պահել 2-ից մինչև 8 աստիճանում: «Սակայն նորից -20 հետ բերել չի կարելի: 30 օրը լրացավ, այն պետք է խոտանվի: Հիմնականում դա էր պատճառը, որ չհասցրեցին լրիվ օգտագործել, և որոշակի քանակություն խոտանվեց»,-ասաց նա:

Սահակյանը նշեց, որ հիմա ԵՄ-ն Moderna-ի ժամկետը երկարաձգել է 2 ամսով՝ 6-ի փոխարեն դարձնելով 8 ամիս, Pfizer-ը, Sputnik-ը ևս իրենց ժամկետները երկարաձգել են:Հետազոտություններ են կատարվում, թե ինչքանով արդյունավետ կլինի պատվաստանյութը օրինակ 6 ամիս հետո, եթե գտնում են, որ ևս 2 ամիս կարող են օգտագործել, երկրներին հրահանգ է տրվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

20 տարի Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ղեկավարելուց հետո այսօր հրաժեշտ եմ տալիս այս պաշտոնին. Հրաչյա ՌոստոմյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափՎթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Իրանը դատապարտում է ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի hարվածները Իրաքի տարածքին. Իրանի ԱԳՆ Հրդեհ Հաղթանակ թաղամասում, կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի տուն Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ Նեթանյահուն հրաժարվել է Վաշինգտոնում հանդիպել Զելենսկու հետ Արյունս ու կյանքս տվել եմ, բայց այլևս չեմ ցանկանում. Նեյմարը հրաժեշտ է տալիս ազգային թիմին 6 անձի մահվան ելքով վթարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը Միայն Բեքհեմի դեմ եզրափակչից հետո հասկացա, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ․ Յուրա Մովսիսյան Իրանը շաբաթների ընթացքում կստանա չինական hրթիռային համակարգեր. Reuters Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին Զելենսկին Թրամփից խնդրել է Patriot-ի «ձմեռային փաթեթ»՝ էներգետիկ шղետ թույլ չտալու համար Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը uպանություն է, ոչ թե հանկարծամահnւթյուն. անձը կալանավnրվել է Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … պատի ժամացույցԱՄՆ Սենատը ընթացակարգային քվեարկությամբ պաշտպանել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջnցների մասին օրինագիծը Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռшզմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Հայտնաբերվել են հետախnւզվողներ, ապoրինի պահվող զինшմթերք, թմրամիջnցներ (տեսանյութ) Մենք ուզում ենք դադարեցնել այս պատերազմը, Պուտինը՝ ոչ. Զելենսկի Պաշտոնական Մոսկվան այլևս ավելի բաց և հասցեական ձևով Հայաստանից պահանջում է հստակեցնել արտաքին քաղաքական դիրքորոշումը․ վերլուծաբան Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը հասցեներ է հրապարակել Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել «Ի՞նչ է պատահել ձեր դեմքին, պարոն Փաշինյան, շոկի մե՞ջ եք. Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին» Նավթի գներն աճել են Թրամփը հայտնել է Զելենսկու և Նեթանյահուի հետ լավ հանդիպումների մասին Գեղաշեն գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է «Opel» Չվերթի ժամանակ օդանավի շարժիչն է բռնկվել․ ՌԴ «Ցտեսություն Հայաստան, կամ Անդրկովկաս, որը մենք կորցրինք»Տարադրամի փոխարժեքները հուլիսի 29-ին Սկսվել է ռուսական բանակի և նավատորմի Պարսկական արշավանքը Պետրոս Մեծի ղեկավարությամբ. պատմության այս օրը (29 հուլիս)Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին Ուկրաինական ԶՈւ-ն hարվածել է ՌԴ Ռյազան քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստին Տվերի մարզում այրվել են կինոնկարահանումների դեկորացիաները Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն հարձակվել է երեք նավթատար նավերի վրա ՉԼ․ «Արարատ-Արմենիան» դուրս եկավ որակավորման երրորդ փուլ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ՊՆ-ն հերքում է զինծառայողի ծեծի ենթարկվելու մասին տեղեկությունը. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրովՄոսկվայում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվելՖինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարները
Ամենադիտված