ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետք է կարողանանք ներկուսակցական խնդիրները ստորադասել համայնքի շահից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ավագանու արտահերթ նիստի շրջանակներում անցկացված փակ, գաղտնի քվեարկության՝ կողմ 44, դեմ՝ 10, արդյունքներով երկու օր առաջ պաշտոնանկ արվեց Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այս թեմայի մասին 1or.am կայքը զրուցել է  փաստաբան Սերգեյ Ամիրխանյանի հետ։

Հարցին, թե փաստաբանն ինչպե՞ս է բնորոշում տեղի ունեցածը` Սերգեյ Ամիրխանյանն ասաց․ «Իրավական տեսանկյունից կարծում եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունն ուներ իրավունք նման գործընթաց սկսելու և մարդիկ գտել են, որ պաշտոնանկ անելու ժամանակը հասունացել է։ Որպես կողքից նայող մարդ կարող եմ ասել, որ այն ինչ տեղի է ունենում վերջին շրջանում հաճելի չի, հատկապես այն առումով, որ ի վերջո կարծում եմ երևանցիները այդպես էլ չհասկացան, թե ինչու տեղի ունեցավ այդ ամենը և ինչու անվստահություն հայտնելու իրավիճակ ստեղծվեց։ Այն բոլոր պատճառաբանությունները, որոնք ասեցին իմքայլականները ինձ համար համոզիչ չէին։ Որովհետև այդ բոլոր փաստարկները ավելի շատ նման էին արդարացումների և տպավորություն էր, թե դրանցող «Իմ քայլը» փորձում է թոզ փչել մարդկանց աչքերին, քանի որ այդ բոլոր պատճառաբանությունները, որոնք բերվել էին խմբակցության կողմից, արդեն երեք տարի է ընդդիմադիր խմբակցությունները ասում էին։ Այդ նույն մարդիկ, որոնք անվստահություն հայտնեցին ժամանակին հերքում էին իրենց փաստերը` ասելով, որ նման բան չկա։ Իսկ հիմա ասում են, որ քաղաքապետը լավ չի աշխատել և իր խոստումները չի կատարել և այն մնացած «հեքիաթները», որ «Իմ քայլից» չի և այլ խմբակցությունից է, առհասարակ նորմալ չեմ համարում, քանի որ արդեն նախկին քաղաքապետը վաղուց էր դուրս եկել այդ խմբակցությունից և բացի այդ պետք է կարողանանք հասնել այն մակարդակին, որ այդ ներկուսակցական խնդիրները ստորադասենք համայնքի շահից։ Եվ եթե իրական պատճառը այն էր, որ նախկին քաղաքապետը արդեն իրենց խմբակցության անդամ չի և իրենց հանձնարարությունները չի կատարել այդ պատճառով են անվստահություն հայտնել, դա նորմալ չի։ Եթե «Իմ քայլը» նախկին երեք տարիներին ասում էր, որ աշխատում է, իսկ հիմա վերջին երկու շաբաթում ասել, որ խոստումները չի կատարել, կարծում եմ, նորմալ չի»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular