ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիշապի վերափոխումը. Նիկոլ Փաշինյանը արագացված տեմպերով վերաձևում է Հայաստանի օրենսդրությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

tsargrad.tv–ն գրում է, որ Հայաստանում ընդդիմության դեմ քաղաքական բռնաճնշումները շարունակվում են. իշխանությունները ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների հետ վարվելու նոր ձևեր են մտածում:

Հայաստանում ընդդիմադիր դաշինքների ու կուսակցությունների ներկայացուցիչների զանգվածային ձերբակալություններն ու կալանավորումները սովորական են դարձել։ Սակայն ինչքան գնում,  այնքան այդ երևույթը  մտահոգիչ է դառնում ու դուրս է գալիս քաղաքական պայքարի շրջանակներից։

Կալանավորված են ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ՝ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և Վարդենիսի ընտրություններում հաղթած Արամ Հարությունյանը։ Երկու կալանավորված ընդդիմադիրներն էլ հայտարարում են, որ իրենց ձերբակալությունները մեկ նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ իրենց մասնակցել ավագանու առաջին նիստերին, որի դեպքում ձայները կբաշխվեն այնպես, որ և՛ Արամ Հարությունյանը, և՛ Մամիկոն Ասլանյանը չեն կարողանա ընտրվել համայնքների ղեկավարներ։

Հայաստանի իշխանությունները նաև հապճեպ սկսել են մշակել նոր օրենքներ, որոնց համաձայն նրանք իրավունք ունեն իրենց կամակատարներին նշանակել ցանկացած վայրում և ցանկացած ձևով։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի առաջին մասը լրացվել է դրույթով, ըստ որի ընտրված համայնքների ղեկավարների լիազորությունները դադարելու դեպքում երկրի վարչապետն իրավունք ունի նշանակել իր թեկնածուին համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Փորձագետները նշում են, որ այդ փոփոխությունն առաջին հերթին ուղղված է Գորիսի ընտրված, բայց կալանավորված քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ, ով ընտրություններում հաղթել է իշխանության ներկայացուցչին։

Ընտրողների դժգոհությունն աճում է և սպառնում է դուրս հորդալ փողոց, որը կարող է քշել տանել Փաշինյանին։ Դառը զավեշտն այն է, որ հենց փողոցի շնորհիվ է նա եկել իշխանության։ Վիշապի մասին լեգենդում ոչ ոք չի կարող հաղթել վիշապին, քանի որ հաղթանակից հետո նա ինքն է դառնում վիշապ։ Հավանաբար մեր աչքի առաջ հենց այդ վիշապի ձևավորումն է  տեղի ունենում։ Ընդ որում գեղջուկ վիշապի:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular