ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարոյական առումով թուրքական ապրանքների ներկրման արգելքը ուժեղ ազդեցություն թողեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այս տարի Հայաստանում թուրքական ապրանքների ներկրման արգելք էր, ինչը իր ազդեցությունն է թողել տնտեսության վրա։

Այս թեմայով զրուցել ենք տնտեսագետ Գագիկ Մակարյանի հետ։

Հարցին, թե ինչ տվեց արգելքը մեր տնտեսությանն ու արդյոք կա անհրաժեշտություն այդ արգելքը վերացնելու տնտեսագետն ասաց․ «Տնտեսական առումով, կարելի է ասել, թուրքական ապրանքների ներկրման արգելքը առավելություն գրեթե չառաջացրեց: Ներմուծողները, որոնք որպես բիզնեսի հումք ներկրում էին ապրանքներ, լրացուցիչ ժամանակ ու ռեսուրս ծախսեցին ու հարկադրված եղան այլ երկրներ գտնել՝ նման ապրանքները ներմուծելու համար: Փոքր բիզնեսը որոշակիորեն տուժեց, որովհետև փոքր բիզնեսը չէր կարողանում մեծ քանակությամբ բերել, այլ բերում էր զամբյուղներով, պայուսակներով և տրանսպորտային առումով հեշտ էր նրանց համար՝ տեղը գիտեին, մի քանի օրով գնում էին, վերցնում, բերում: Բարոյական առումով այդ արգելքը ուժեղ ազդեցություն թողեց: Տարբեր վերլուծություններ կան, որ, օրինակ՝ հագուստի ոլորտում և այլն շատ մարդիկ նախընտրել են տեղական արտադրանքը: Կա վերլուծություն, որ տեղական արտադրանքը թեկուզ մի քիչ թանկ էր, բայց գնորդների 40 տոկոսը նույնիսկ այդ պարագայում, հայրենասիրական մղումներից ելնելով, նախընտրել է տեղականը գնել, որ տեղական արտադրանքը խթանվի: Այսինքն՝ բարոյական կողմը լավ ուժեղ է եղել: Լավ կլինի, որ Կառավարությունը պահի այդ արգելքը, բայց բարոյական կողմի այս ուժեղությունը պետք է տեղափոխել տնտեսական դաշտ, որ տեքստիլի ճյուղն է՛լ ավելի զարգանա, աշխատատեղերը ավելանան, և հայկական արտադրանքը արտահանել: Ընդհանրապես, Հայաստանի տեքստիլի ճյուղը շատ էր կախված Թուրքիայից, որովհետև հիմնականում կտորեղենը և հումքը բերվում էին այնտեղից: Թուրքականին փոխարինող երկրների մեջ, բացի ԵԱՏՄ-ից, մեծ նշանակություն ունի նաև Իրանը, որովհետև այդ երկրում գրեթե բոլոր նույն ապրանքները արտադրում են: Այսինքն՝ իրանական ապրանքները Հայաստան ներգրավելու աշխատանքները ևս պետք է ուժեղացվեն: Իմ կարծիքով՝ պետք է շարունակի գործել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը, բայց զուգահեռ զարգացնել տեղական արտադրանքը և փորձել Թուրքիայի դերակատարությունը նսեմացնել՝ նաև փոխարինող երկրներ գտնելով: Շատերը, ասեմ ձեզ՝ վերադասավորվել են շուկայում: Իհարկե, փոքր բիզնեսի համար այս արգելքը թանկ նստեց, բայց երբ փոքր բիզնեսը չի կարողանում Թուրքիայից ապրանք ներկրել, ստիպված գնում է Հայաստանի ներսում ներկրողներից: Պետությունը պետք է վերլուծություն կատարելով՝ պարզեր փոքր ու միջին ձեռնարկատիրության խնդիրը և կարգավորեր այն»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular