ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանական կոհորտան մնացել է լուսանցքում, բայց շարունակում է ձգձգել պատերազմի հետաքննությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ամեն գնով փորձում է ձգձգել 44-օրա պատերազմի հանգամանքների հետաքննությունը։ Նշենք, որ 15 անգամ Արթուր Ղազինյանի թեկնածությունը չընդունելուց հետո «Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն այլևս թեկնածու չի առաջադրում, իշխանականներին թողել է տվայտվելու «հպարտ» մենության մեջ։ Նախորդ նիստին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե նախագահի տեղակալ առաջադրելու իրավասությունն անցել է «Քաղաքացիական պայմանագրին»։

Ինչպես և սպասելի էր, ՔՊ-ն այսօր թեկնածու չէր առաջադրել։ Քոչարյանն իրենց այս վարքը փորձեց պարզաբանել բարի կամքով։

«Բայց մենք բարի կամքի դրսևորում ցուցաբերեցինք կամ ինչպես ուզում են թող հասկանան, հայտարարեցի, որ «Հայաստան» խմբակցությունը կարող է սկսել խորհրդատվություն իրականացնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ, որովհետև մենք պատրաստ ենք նաև իրենց փոխարեն մեզ անցած տեղը իրենց թեկնածուի քննարկում կազմակերպել: Քանի որ այդ առաջարկը մնաց առկախված, այսօր նորից մեկ անգամ հիշեցնում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացրել իրեն անցած տեղի համար թեկնածություն, որպեսզի նորից հնարավորություն տանք «Հայաստան» խմբակցության ղեկավարությանը կոնսենսուսի գալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարության հետ: Եթե դա չլինի, կարծում եմ և համոզված եմ, որ հաջորդ մեր արտահերթ նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնի մեր խմբակցությունից հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածություն»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ըստ երևույթին, հաջորդ շաբաթ ևս հանձնաժողովի նախագահի տեղակալ չի ընտրվի որևէ խմբակցությունից, լավագույն դեպքում միայն Ամանորից հետո հանձնաժողովի փոխնախագահ կընտրեն, իսկ փաշինյանական իշխանությունը կրկին ժամանակ կշահի պատերազմի հանգամանքների հետաքննությունը ձգձգելու համար։ Արթուր Ղազինյանը, ի դեպ, անդրադարձել է ստեղծված իրավիճակին, արձանագրել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կատարած ապօրինությանը։

«Անդրանիկ Քոչարյանին որ տեսնեք, հարցրեք. եթե «Հայաստան» խմբակցությունը Հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում թեկնածու չի առաջադրել, ապա Հանձնաժողովի արտահերթ նիստն ի՞նչ օրակարգով էր հրավիրվել, և ի՞նչ որոշման նախագիծ է դրվել օրակարգի հիմքում: ԱԺ «Հայաստան» խմբակցության կողմից թեկնածու չառաջադրելու պարագայում Հանձնաժողովի արտահերթ նիստ չէր կարող հրավիրվել՝ օրակարգի բացակայության և որոշման նախագծի բացակայության հիմքով: Խճճվել է Անդրանիկ Քոչարյանը»,- նշել է Ղազինյանը։ Չենք կիսում այդ կարծիքը, Անդրանիկ Քոչարյանը չի խճճվել, պարզապես հնարավորինս ձգձգում է հանձնաժողովի բուն պարտականությունների կատարումը, ինչպես դա արել է կես տարի շարունակ։

Սամսոն Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular