ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք անընդհատ նրանից վտանգ ենք սպասելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի էլ չանցած, Նիկոլ Փաշինյանը սկսեց հաճախակի հայտարարել, թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայից ստանում է դրական ազդակներ։ Սակայն թե ինչ դրական ազդակների մասին է խոսքը՝ մինչ օրս Նիկոլ Փաշինյանը չի մանրամասնել։

Այս թեմայով զրուցել ենք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ։

Թուրքագետն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար ընթացող գործընթացներին, ասաց․ «Ես չեմ կարող ասել, թե հայկական կողմը որքանով կկարողանա պաշտպանել հայկական շահը, բայց այդ շահի պաշտպանությունն այս գործընթացում այլընտրանք չունի։ Բոլոր այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշում ու դնում Հայաստանի առջև, պետք է մի կողմ մղել՝ Հայաստանն այդ նախապայմաններով չպետք է բանակցի։ Եթե Թուրքիան այդ բանակցությունների սկզբում նախապայմաններ է դնում, նշանակում է՝ Հայաստանին որպես հավասար պետություն չի ընդունում՝ սա անընդունելի է։ Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը ողջունեցին այս բանակցությունների սկիզբը։ Խուսափել այդ բանակցություններից՝ ուղղակի անիմաստ է, որովհետև մենք չենք կարող Թուրքիայի հետ հարաբերվել՝ մեր հետևում չունենալով աջակիցներ։ Իսկ այստեղ մեր աջակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, Միացյալ Նահագները և Ֆրանսիան, որոնք մեզ լավ են վերաբերվում։ Այստեղ նաև շատ կարևոր է ընդգծել, որ Հայաստանը պետք է սեղանին դնի Թուրքիայի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության հարցը, կա՛մ որպես նախապայման, կա՛մ որպես առաջին քայլ, քանի որ մինչև Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, մենք անընդհատ նրանից վտանգ ենք սպասելու, էլ չեմ խոսում այն մասին, որ Թուրքիան 44-օրյա պատերազմի ժամանակ հանդես եկավ՝ որպես թշնամի պետություն»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular