ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սոցիալական իրավիճակը ցնցումներ կբերի Հայաստանին․ թանկացումը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամանորից հետո հայ հանրությանը հերթական հարվածն է սպասվում։ Ջրից հետո թանկանալու է նաև էլեկտրաէներգիան։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն առաջարկում է ՀՀ բաժանորդներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագինն ավելացնել 1 կՎտժ-ի դիմաց 4.7 դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ այս հարցով քննարկումներ կսկսվեն դեկտեմբերի 23-ից։

Վերջնական թանկացման հարցը կորոշվի մինչև 2022թ.–ի փետրվարը, քանի որ նոր սակագնային տարին մեկնարկելու է փետրվարի 1-ից։ Ընդ որում` թանկացման դեպքում առաջարկվում է սոցիալապես անապահով խավերի համար սակագները թողնել անփոփոխ, ամսական մինչև 200 կՎտ/ժ սպառում ունեցող բնակիչների համար սակագներն ավելացնել 1.5 դրամով, ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար` 3.5 դրամով։ Իսկ մնացած սպառողների համար` 5.5 դրամով։ Հանձնաժողովը նաև հայտնում է, որ էլեկտրաէներգետիկ համակարգում կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ 2022 թվականի փետրվարի 1-ից սկսվող սակագնային տարում գործող սակագների պահպանման պարագայում կառաջանա 23.8 մլրդ դրամի ֆինանսական ճեղքվածք։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից 20.47 դրամով կթանկանա նաև ջրի սակագինը։ Սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար կդառնա 200,47 դրամ։ Մինչ փաշինյանական իշխանությունները խաբում են երկնիշ աճի հեքիաթներով, թանկացումները շարունակվում են գրեթե բոլոր ուղղություններով։ Սննդի, դեղամիջոցների, վառելիքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների թանկացմանը հաջորդում են կոմունալ ծառայությունների թանկացումները։

2015 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման փորձերը, հիշեցնենք, հանգեցրին «Էլեկտրիկ Երևան» շարժման, որոնք քաղաքական լուրջ ցնցումներ հարուցեցին Հայաստանում։ Այս դեպքում, թերևս, նման շարժումների և նախաձեռնությունների ականատեսը չենք դառնա, հետպատերազմյան Հայաստանում հանրույթի մեծ մասն ապատիկ վիճակում է, փորձում է հեռու մնալ ցնցումներից։ Այդ հանգամանքից էլ լիուլի օգտվում են գործող ապազգային իշխանությունները՝ հընթացս իրականացնելով քաղաքական և տնտեսական ռեսուրսների զավթումը։ ՏԻՄ ընտրություններից հետո փաշինյանական թիմը հասկացել է, որ այլևս հենարան չունի հանրության մեջ, և այլ՝ զարտուղի ճանապարհներով փորձում է ավելի մեծ իշխանական լծակներ կուտակել իր ձեռքում։ Անհույս գործ է, իհարկե։ Ի վերջո, նման վարքը, զուգորդված սոցիալական խնդիրների սրման հետ, Հայաստանում անխուսափելիորեն հանգեցնելու են լուրջ ցնցումների։

Տիգրան Ավետիսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular