ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բարձր պաշտոն՝ քրեական վեց գործերով անցնող պաշտոնյային․ ինչպե՞ս են պայքարում կոռուպցիայի դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը երեկ քաղաքապետ ընտրեց․ ԲՀԿ թեկնածուն Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն էր, ով հաղթեց իշխանության ներկայացուցիչ Պավել Ցուգունյանին։ Նույն օրն իսկ Նիկոլ Փաշինյանը Աբովյանի արդեն նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանին նշանակեց Ջրային պետական կոմիտեի նախագահի պաշտոնում։ Փաստաբան Նորայր Նորիկյանն ուշագրավ հրապարակում էր արել, հայտնել, թե 2020 և 2021թթ. ընթացքում գործող իշխանությունները հնարավոր ամեն միջոց գործադրել են՝ Վահագն Գևորգյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

«Ավելի՛ն, տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչև 2020թ. դեկտեմբեր ամսվա դրությամբ 6 քրեական գործ է հարուցված եղել, որոնցում շոշափվել է Վ. Գևորգյանի գործունեությունը: Ավելի՛ն, նա քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու համար»,- հայտնել է Նորիկյանը:

Գործող իշխանությունները որևէ կերպ չեն մեկնաբանել Գևորգյանի նշանակումը։ Նրա կենսագրությունում էլ չկա որևէ տող, որ Աբովյանի նախկին քաղաքապետը կապ ունի ջրային ոլորտի հետ։ Ըստ երևույթին, նրա նշանակումը ոչ թե տրամաբանված քայլ էր, այլ պարգևատրում քաղաքական նպատակներից։ Սոցիալական ցանցերում կարծիքներ են հնչում, թե Գևորգյանին նշանակել են այդ պաշտոնին պարզապես մեկ բանի համար, որ չի առաջադրվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար, թեև նախորդ ընտրություններում հաղթել էր ՔՊ մեկ այլ ներկայացուցչի։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը ջրում է նրա դեմ հարուցված քրեական գործերը, Ջրային պետական կոմիտեի նախագահ նշանակում։ Ահա այսպես են գործող իշխանությունները հարգում օրենքը, իրենց իսկ հարուցած քրեական գործերը։ Հետևությունը մեկն է. կա՛մ այդ բոլոր գործերը շինծու են եղել, և այդ մարդը ենթարկվել է ապօրինի քրեական հետապնդման, կա՛մ այդ քրեական գործերը ապօրինի ջրվել են քաղաքական որոշման արդյունքում:

Դավիթ Սանոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular