ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Ադրբեջանը հետաքրքրված չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

regnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանական կողմը փորձելու է զրկել ԵԱՀԿ Մինսկի խմբին աշխատանքին բովանդակությունից: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը։ Փորձագետը այն կարծիքն է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միակ համաձայնեցված ձևաչափն է, որն ունի միջազգային մանդատ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական առաքելություն իրականացնելու համար։ Խնդիրն, ըստ փորձագետի, այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է հակամարտության կարգավորման ցանկացած բանակցություններից, քանի որ ցանկանում է պատերազմի ելքը պարտադրել որպես լուծում։ Այդ հարցում ծայրահեղ արմատական ​​դիրքորոշում ընդունելով Բաքուն ձգտում է բովանդակությունից զրկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունների վերսկսումը նախապայման է ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման համար։ Ակնհայտ է, որ Ադրբեջանն ամեն կերպ կկանխի հակամարտության կարգավորման գործընթացի վերսկսումը և կգնա այդ քայլին, եթե զգա, որ իր ապակառուցողական դիրքորոշումը կարող է հանգեցնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը»,- ասել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու նպատակով։ Մինսկի խումբը համանախագահում են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան։ Խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Թուրքիան, Ֆինլանդիան, Շվեդիան, ինչպես նաև Հայաստանը և Ադրբեջանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular