ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը ծաղրում է Փաշինյանին․ երկու ապտակ Բրյուսելից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ փաշինյանական վարչախմբի բռնաճնշումներն Իլհամ Ալիևը անվարան օգտագործեց մեր երկրի դեմ։ Նման հնարավորության մասին գործող իշխանություններին շատերն էին զգուշացրել, սակայն իրենց եղկելի մտահղացումներն իրականացնելու, բանակն ու ռազմագերիներին վարկաբեկելու քաղաքականությամբ տարված՝ փաշինյանական վարչախումբը նույնիսկ այդ հարցում իրեն պարկեշտ չպահեց։ Բրյուսելում Ալիևը հարցազրույց է տվել l Pais իսպանական թերթին, մտավախություն է հայտնել, թե հայ գերիներին Հայաստան վերադարձնելով, նրանց հայրենիքում կարող են խոշտանգումների ենթարկել բանտերում:

«Մենք նրանց վերադարձրինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այդ մարդկանց։ Մեր նախկին բանտարկյալների ցուցմունքները վկայում են, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»,- ասել է Ալիևը։

Թերևս, մեկնաբանություններն ավելորդ են, ՀՀ գործող իշխանություններն իրենց վարքով տվել են այսպես լկտիանալու հնարավորությունը թշնամի երկրի առաջնորդին։ Մեկ այլ ծաղր էլ ավտոճանապարհների բացման մասին հայտարարությունն էր։

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ալիևի ու Փաշինյանի հանդիպումից հետո ասել է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին հաջողվել է երեկ Բրյուսելում համաձայնության հասնել երկաթգծի, բայց ոչ՝ ավտոմոբիլային հաղորդակցությունը բացելու հարցում, որը, փաստացի, վիճահարույց գլխավոր հարցերից մեկն էր»։

Մինչդեռ Ալիևը նույն թերթի հետ զրույցում պնդում է, որ Բաքուն կարողացել է համոզել Երևանին «ավտոճանապարհի բացման անխուսափելիությունը (Հայաստանով դեպի Նախիջևան)»:

«Նախկինում Հայաստանը դեմ էր ավտոմայրուղու բացմանը, բայց մենք կարողացանք համոզել նրանց, որ դա անխուսափելի է, և նրանք համաձայն են։ Այսպիսով, համաձայնությունը կա: Այժմ մենք քննարկում ենք այդ միջանցքների իրավական ռեժիմը, մասնավորապես՝ Զանգեզուրի միջանցքի, որն Ադրբեջանով անցնում է Հայաստան, ապա՝ Նախիջևան։ Մենք դեռ որոշ չլուծված խնդիրներ ունենք»,- ասել է Ալիևը։

4,5 ժամ տևած հանդիպմանը, ի դեպ, Միշելը որոշ ժամանակ առանձին է թողել Ալիևին և Փաշինյանին։ Թե ինչ են պայմանավորվել վերջիններս, այդպես էլ չենք իմանա։ Համենայն դեպս, հանրությունը հերթական հոգեբանական հարվածը ստացավ՝ տեսնելով իր երկիրը ներկայացնողի ողորմելի վիճակը։

Արմեն Սերոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular