ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … գարեջուր «24 կարատ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ոսկե կրեմը, ոսկե թելերը նորություն չեն կոսմետիկ արդյունաբերության մեջ: Կան նույնիսկ ոսկու մասնիկներով, չափազանց թանկարժեք ոսկե ալկոհոլային կոկտեյլներ և գինիներ: Բայց ոսկե գարեջուրը սենսացիա է: Ֆրանսիական գարեջրագործները դա իրական են դարձրել ստեղծելով ոսկե  գարեջուր: «24 կարատ» գարեջուրը աշխարհում առաջին գարեջուրն է, որը պարունակում է  24 կարատի ոսկու մասնիկներ: Բացի դա սա առաջին ոսկե ալկոհոլային խմիչքն է, որը հասանելի է անգամ միջին եկամուտ ունեցող սովորական սպառողներին:

Գարեջրի վրա աշխատել է ֆրանսիական «i-Beer» գարեջրատունը: Շշի եզակի դիզայնը, որում վաճառվում է նման անսովոր ապրանքը, հորինել է Բրասսերի դյու Պեյս Ֆլեմինգը: «Ոսկե» գարեջուրը սովորական գարեջրից տարբերվում է ոչ միայն իր լավագույն համային հատկություններով, այլ նաև գույնով: Չպաստերիզացված, զտված, վերին խմորմամբ այս գարեջուրը, որը պատրաստվում է եռակի ֆերմենտացման գործընթացով և Ֆլանդրիայի գարեջրագործների լավագույն ավանդույթներով  արդեն վաճառքի է հանվել երկու տարբերակով՝ 9 և 12% թնդությամբ: Ոսկու գարեջուրը նպատակ ունի հագեցնել մարդկանց ինչպես բուն ծարավը այնպես էլ ծարավը ոսկու հանդեպ: Գարեջրագործները պնդում են, որ այն օգտակար է  առողջության համար: Պաշտոնական կայքում ասվում է. «Սթրեսի ազդեցության տակ մեր օրգանիզմը սկսում է արտադրել դրական լիցքավորված իոններ և այդ պատճառով դառնում է շատ խոցելի հիվանդությունների նկատմամբ: Կլանելով փոքր քանակությամբ ոսկի մարդու մարմինը սկսում է արտադրել բացասական լիցքավորված իոններ, ինչը բարենպաստ ազդեցություն է ունենում առողջության վրա»: Երեք հազար շիշ ոսկե գարեջուր արդեն իսկ վաճառքի է հանվել: 750 մլ տարողության շիշը պաշտոնական կայքում կարելի է ձեռք բերել 65 դոլարով: Դա ավելի քան մատչելի գին է ոսկե գարեջրի համար: Ի դեպ, աշխարհում կա նաև ոսկե գինի: Gold Cuvée- ն մի տեսակ սորտային գինի է, որը պատրաստվում է Pinot Blanc խաղողից: Փրփրուն սպիտակ գինին պատրաստվում է 24 կարատ ոսկու հատիկների ավելացմամբ: Տոկիոյի Ritz Carlton- ն առաջարկում է ալկոհոլային կոկտեյլ, որը կոչվում է Diamonds are Forever, որի մեջ ձիթապտղի փոխարեն ոսկու հատիկներ են  և 1,6 կարատ ադամանդներ: Մեկ բաժակի արժեքը 11 հազար եվրո է: «Դիվա» շոտլանդական օղու զտումը տեղի է ունենում մի քանի փուլով. հյուսիսային կեչու ածուխի միջոցով, այնուհետև ավազի միջոցով իսկ հետո ադամանդե մանրահատիկների միջոցով: Օղու շիշն ինքնին զարդարված է թանկարժեք քարերով և մեկ շիշի արժեքը կազմում է մինչև 2000 ԱՄՆ դոլար: Մեքսիկացի գիտնականները ավելի հեռուն են գնացել իրենց գյուտով. Նրանք, ընդհանուր առմամբ, սովորել են, թե ինչպես կարելի է ադամանդ ստանալ ալկոհոլից: «Արծաթե» տեկիլայի արտադրության տեխնոլոգիան ենթադրում է երկամսյա տաքացման ազդեցություն  մինչև 300 աստիճան, արդյունքում ստացված գազը տաքացվում է մինչև 800 աստիճան, այնուհետև այն խտանում է սիլիցիումի կամ պողպատե ափսեի վրա և ստացվում են 100-ից 400 նանոմետր տրամագծով ադամանդե բյուրեղներ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular