ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քրեական մեթոդներով՝ դեպի պայծառ ապագա․ ժողովրդավարությունը մեռավ Թալինում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եթե Հայաստանի Հանրապետությունն ունենար սրտացավ և իրենց առաքելությանը նվիրված իրավապահներ, նրանք պարտադրված կլինեին քննել և հասկանալ, թե ինչ է կատարվում Արագածոտնի մարզի Թալին համայնքում, ինչպես և ինչ մեթոդներով Նիկոլ Փաշինյանին ու նրա կուսակիցներին հաջողվեց զավթել իշխանությունը ՏԻՄ ընտրություններում ստացած անբավարար քվեներից հետո։ Ցավոք, չունենք այդպիսի իրավապահներ, իսկ ժողովրդավարության մասին օրնիբուն ճառող դավադիր վարչախմբին հաջողվեց քրեական մեթոդներով յուրացնել Թալինի համայնքապետի պաշտոնը։

Դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 10 մանդատ ավագանու 21 տեղերից։ Թալին խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին մասնակցած՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ստացել էր 6 մանդատ, «Հայք» լիբերալ կուսակցությունը՝ 3 մանդատ, «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը՝ 2 մանդատ։ Ուղիղ մեկ շաբաթ առաջ ընդդիմադիր ուժերը հրապարակային հուշագիր ստորագրեցին, միավորվեցին և պարտավորվեցին ստանձնել համայնքի կառավարման պատասխանատվությունը: Ընդ որում, ավելի շատ քվեներ ստացած կուսակցությունը համայնքապետի պաշտոնը համաձայնվեց զիջել «Հայք» լիբերալ կուսակցությանը, որպեսզի թույլ չտան փաշինյանական կոհորտայի կողմից քաղաքային իշխանության զավթումը։ Այդ հայտարարությունից հետո, մեր աղբյուրների փոխանցմամբ, գործող իշխանությունները ՔՊ թեկնածու Տավրոս Սափեյանին քաղաքապետ կարգելու համար դիմեցին քրեական մեթոդների, շանտաժի ու ահաբեկման, Թալինում վախի մթնոլորտ սերմանելու միջոցով իրենց ապօրինի մտահղացման իրագործմանը։

«Հայք» կուսակցության ցուցակը գլխավորում էր Թալինի թիվ 1 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանը։ Վերջինս երեկ հայտարարություն է տարածել, թե ՏԻՄ ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով՝ Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Ընտրացուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ: Իսկ երեք մանդատները կբաժանվեն մյուս մասնակից ուժերի միջև , ինչը թույլ կտա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ստանալ մեծամասնություն և իրենց թեկնածուին դարձնել քաղաքապետ։ Իսկ պայքարը լքած կուսակցությանը քվե տված 1624 թալինցիներն իրենց խաբված կզգան։ Թալինն, ի դեպ, եզակի չէ, մյուս համայնքներում էլ փաշինյանական վարչախումբն աշխատում է նման մեթոդներով։ Ամեն ինչ հանուն իշխանազավթման, ահա սա է Նիկոլ Փաշինյանի միակ կարգախոսը։

Տիգրան Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular