ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … բիլիարդ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բիլիարդը սիրված ու տարածված սեղանի խաղ է: Խաղի իմաստը  բիլիարդի գնդիկները հատուկ  սարքավորուման՝ կիի օգնությամբ  սեղանի հատուկ գրպանները՝ անցքերը գցելն է, որոնք տեղակայված են անկյուններում և բիլիարդի սեղանի երկու ամենամեծ կողմերի մեջտեղերում: Դեռ հին ժամանակներից են երգեր, բանաստեղծություններ և պատմվածքներ գրվել բիլիարդի մասին: Այդ խաղը իր հետքն է թողել բազմաթիվ կինոնկարներում և գեղանկարներում: Իսկ ո՞րն է այդ խաղի գաղտնիքը: Ո՞րն է աշխարհում նրա այդքան ժողովրդականության պատմությունը:

Դեռևս համաձայնություն չկա այն հարցում, թե որտեղ է առաջացել բիլիարդը: Այնուամենայնիվ, շատ հետազոտողներ կարծում են, որ այն, ինչպես և շախմատը, ծագել է ասիական երկրներից մեկում: Տարբեր աղբյուրների համաձայն Հին Չինաստանը, Հնդկաստանը և Եգիպտոսը կարելի են հավակնել համարվել բիլիարդի ծննդավայր:

Բայց այն խաղը, որը աղոտ կերպով հիշեցնում է ժամանակակից բիլիարդը, ծագել է Ֆրանսիայում: Առաջին բիլիարդի սեղանը պատրաստվել է հատուկ ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 11-րդի համար 1470 թվականին: Բիլիարդի հնագույն սեղանները, մեղմ ասած, հեռու են եղել կատարյալ լինելուց: Սեղանների կողերը չեն ունեցել անհրաժեշտ առաձգականություն,  գնդակները նրանց հարվածելիս հետընթաց չեն կատարել: Կիերը շատ կոպիտ են եղել, և գրեթե անհնար է եղել դրանց օգնությամբ գնդակներին տալ կողային պտույտ:  16-րդ դարի ավարտին և 17-րդ դարի սկզբին բիլիարդի սեղանների բարելավում է եղել: Բիլիարդի գրպանները հագեցվել են ցանցերով գնդակները պահելու համար, սեղանները պատել են բրդյա հաստ կտորով, իսկ ավելի ուշ կաուչուկով, որը մակերեսին տվել է անհրաժեշտ առաձգականություն և էլաստիկություն: Այդ ժամանակ էլ հենց  սեղանի կառուցվածքում հայտնվել է 6 գրպան: Փոխվել է նաև բիլիարդի սեղանի ձևը: Սկզբում սեղանները եղել են քառակուսի, ութանկյուն և նույնիսկ կլոր: Բայց, ի վերջո, ընտրվել է ժամանակակից և ծանոթ քառանկյուն ձևը: Երկարեցվել են կիերը, որոնք ի սկզբանե զգուշությամբ են ընդունել խաղասեղանի տերերը: Նրանց մտահոգությունները կապված են եղել այն փաստի հետ, որ խաղացողները կարող էին դրանցով քերել կամ ծակել սեղանի թանկարժեք կտորը: Բայց նման վախերն ապարդյուն են եղել:

Նորարարությունների և բարելավումների շնորհիվ բիլիարդի նկատմամբ հետաքրքրությունը սկսել է արագորեն աճել: Խաղի զարգացման հետ միասին սկսել են հայտնվել խաղացողներ, որոնց գործողություններին կողքից հետևելը և առավել ևս նույն սեղանի շուրջ խաղալը, անչափ հաճելի է դարձել: Բիլիարդի առաջին կանոնները հրապարակվել են 1674 թվականին Լուազոնի ջանքերի շնորհիվ, որը մատնանշել էր այդ խաղի օգտակարությունը խաղացողների  ուղեղի և ֆիզիկական առողջության համար: Հետագայում այդ տեսությունը հաստատել է Յոհան Օյլերը:

Բիլիարդի աշխարհի առաջին առաջնությունը տեղի է ունեցել դեռ 1870 թվականին Սան Ֆրանցիսկոյում, իսկ արդեն 1906 թվականին Փարիզում անց է կացվել աշխարհի առաջին առաջնությունը 40 հազար ֆրանկ մրցանակային ֆոնդով:

Ռուսական կայսրությունում բիլիարդ խաղը հայտնվել է Պետրոս 1-ին կայսեր օրոք: Նա այն բերել է Հոլանդիա կատարած իր ուղևորությունից և շատ արագ սիրահարվել է այդ խաղին: Նոր խաղը լավ է ընդունվել կայսերական շրջապատի կողմից. այն խաղացել են կալվածքներում, պալատներում և տարբեր մասնավոր բնակավայրերում: Բիլիարդը հատուկ ժողովրդականություն է ձեռք բերել սպաների շրջանում:

18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին բիլիարդ խաղը հասանելի է դարձել բնակչության գրեթե բոլոր շերտերին: Մարդիկ սկսել են բիլիարդ խաղալ ոչ միայն զվարճանքի համար: Այնը սկսել է վերածվել սպորտի: Ռուսական կայսրության անկմամբ և Խորհրդային իշխանության գալուստով բիլիարդը գործնականում մոռացության է մատնվել: Բայց մեկ տասնամյակ անց այս խաղի նկատմամբ հետաքրքրությունը նոր թափով է բորբոքվել: Բիլիարդի պայծառ անցյալն ու խոստումնալից ապագան խոսում են որպես սպորտային և հուզիչ խաղ  բիլիարդի հսկայական ներուժի մասին:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular