ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությունը սեփական պատասխանատվության տեղափոխում է այլ անձանց վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջերս հրապարակվեցին գերությունից վերադարձածների ցուցմունքներ, ըստ որոնց՝ Շիրակի մարզի 62 զինվոր՝ ամբողջությամբ սպառազինված, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովի գերի են հանձնվել 4-7 ադրբեջանցի զինվորականի, ինչին նախորդել էր նաև ԱԺ նախագահի հայտարարությունը։ Դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձած 10 գերիներից 5-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։

Այս թեմայով զրուցել ենք իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե իրավապաշտպանն ինչպես է վերաբերում գերիների շուրջ կատարվող դեպքերին` Զարուհի Հովհաննիսյան ասաց․ «Իրականում, այն ինչ կատարվում է գերիների շուրջ ես շատ ծանր եմ տանում։ Ազնիվ չէ շահարկել կամ նույնիսկ թիրախավորել այն մարդկանց, որոնք գտնվել են ծանրագույն պայմաններում, ունեցել են լրջագույյն խնդիրներ՝ կապված խոշտանգումների, սպանվելու սպառնալիքի և այլնի հետ։ Իշխանության վարքագծի մասով ուզում եմ մի քանի նկատառում անել․ նախ նրանք ընտրությունների ժամանակ փորձում էին հերոսացնել գերիներին, որպեսզի վերարտադրեին իրենց իշխանությունը, ինչն ասում են նաև գերիների հարազատները, որ իրենց խոստում է տրված եղել, որ վերընտրվելուց հետո գերիների հարցը կլուծվի։ Հիմա՝ իշխանությունը պահպանելու նպատակով նրանց թիրախավորում են, անարգում են, վախեցնում, նույնիսկ փորձում են հրապարակել տարբեր տիպի ցուցմունքներ, ինչն անթույլատրելի է, որովհետև դեռևս գործը չի ավարտվել ու դատարան չի ուղարկվել։ Գերիներին հերոսացնելու և անարգելու գործընթացները տեղավորվում են նեղ խմբային շահերի մեջ՝ վերարտադրելու և պահպանելու իշխանությունը։ Մյուս խնդիրը սեփական պատասխանատվության տեղափոխումն է այլ անձանց վրա։ Պատերազմի ավարտից անմիջապես հետո վարչապետն անընդհատ ասում էր՝ դուք չեկաք, դուք չկռվեցիք, այսինքն՝ իր պատասխանատվությունը, պարտավորությունը ժողովրդի վրա է տեղափոխում, այժմ մարդկանց պաշտպանելու ու իրենց քաղաքացիության երկիր տեղափոխելու իր անկարողությունը փորձում է տեղափոխել գերիների վրա»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular