Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … խարակիրի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես գիտենք խարակիրին սամուրայների պատվի օրենքն է և իր տիրոջ որևէ հրաման չկատարելու կամ դավաճանության դեպքում  սամուրայը պետք է այն իրականացներ՝ այսինքն ինքնասպանություն գործի: «Խարակիրի» արտահայտությունը ըստ էության թարգմանաբար նշանակում է «որովայնը կտրել» և սա այդ գործողության ժողովրդական անվանումն է և այդպես ասում են միայն Արևմուտքում: Բացի դա այդ գործողությանը նաև անվանում են «սեպպուկու», որն ավելի ճիշտ է: Իհարկե, փոքրիկ զանցանքների համար ոչ մի սամուրայ «սեպպուկու» չի  իրականացնում, պետք է լինի լուրջ պատճառ: Սեպպուկուն որոշակի ավանդույթ է դարձել Էդոյի ժամանակաշրջանում: Ընդ որում այն ունեցել է երկու ձև: Առաջինը դա պատիժն էր, որը նշանակում էր ավագը կրտսերի նկատմամբ: Ուղղակի բանն այն է, որ սա համարվում էր մեղմ մահապատժի ձև, քանի որ կախելը, խաչելը, վառելը և այլ մահապատժի ձևերը ավելի անմարդկային էին քան սեպպուկուն: Երկրորդը դա գերեվարվելուց ազատվելու ձև էր, այսինքն սամուրայը ինքնասպանություն էր գործում գերի չընկնելու համար: Ընդ որում նույն բանը անում էին ինչպես սամուրայները, դայմեները (Ճապոնացի ֆեոդալներ), այնպես էլ այն հասարակ զինվորները, որոնք պարտվել էին ճակատամարտում: Նշենք, որ սեպպուկու իրականացնելը բավականին բարդ գործ է, դա որովայնը ուղղակի կտրել չէ:  Գոյություն ունի դրա ընդունված երեք ձև՝ հորիզոնական մեկ կտրվածք, հորիզոնական երեք կտրվածք և երկու խաչվող կտրվածքներ: Ընդ որում կտրվածքները անմիջապես անելուց հետո մարտավկան, որին կոչում էին կայսյակու, պետք է անմիջապես գլխատի ինքնասպանին, որպեսի նա այլևս չտանջվի, քանի որ նա արդեն ապացուցել է իր քաջությունը: Իսկ եթե սամուրայը չունի մարտավկա, կամ այնքան հզոր կամք ունի, որ հրաժարվել է մարտավկայից՝ սպասում է իր արյունաքամման կամ տրավմատիկ շոկից  մահվան առանց գլխատվելու: Նշենք, որ   սեպպուկուն հանդիսանում է սամուրայի «բուսիդոյի» (թարգմանաբար «մարտիկի ուղի», ) պատվի օրենքի մի մասը: Ժամանակին լույս տեսած «Խագակուրե. սամուրայի գիրք» և «Բուդո Սեսինսյու. սամուրայի կոդեքս» գրքերը առաջինն են ստեղծել այն կեղծ պատկերացումները, որ սամուրայները անխտիր հետևում են  «բուսիդոյի» պատվի օրենքներին: Հետագայում իհարկե այդ ամենը զարգացրել են սամուրայների մասին նկարահանված բազմաթիվ կինոնկարները: Իրականում դա այդպես չէ: Ինքը բուսիդոն ևս մտցվել է էդոյի դարաշրջանում: Դա նորույթ էր, որը նպատակ ուներ սամուրայներին պահել դայմեների (ֆեոդալներ) իշխանության տակ: Դա Ճապոնիայում 250 տարի տևած խաղաղության ժամանակաշրջանն էր: Հենց այդ ժամանակ իրենց տերերին դավաճանելը սկսվեց համարվել սամուրայի ամենամեծ հանցագործությունը: Իրականում  պատերազմների ժամանակ սամուրայները ևս զբաղվում էին այն ամենով ինչով ուրիշներն էին զբաղվում. թալանում էին, դավաճանում էին և դավաճանվում, կաշառում էին և կաշառվում, խաբում էին և խաբվում և այլն: Այսինքն մինչև էդոյի ժամանակաշրջանը ոչ մի պատվի օրենք էլ չկար: Այնպես ինչպես եվրոպական ասպետ-ֆեոդալներն էին համարում, որ ում ձեռքին սուրն է նա էլ ճիշտ է  և նրան ամեն ինչ կարելի է, այնպես էլ սամուրայներն էին իրենց պահում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ադրբեջանը բացահայտ աջակցում է Փաշինյանին Տարադրամի փոխարժեքները ապրիլի 20-ին «Արզնի կաթնամթերք»-ի թթվասերը կրկին կարտադրվի Գրիգորյանն ու Հեմիլթոնը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների ընթացիկ օրակարգը Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Կբացվի Անտառայինի հետևում արգելափակոցներով փակված ճանապարհը ՌԴ-ն պատրաստ է օգնել Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման հարցում համաձայնության հարցում Կառավարությունը փոխել է բուհերի ընդունելության կարգը ՀՀ-ում ոչնչացվել է «NAN» ապրանքանիշի մանկական սննդի 9,700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակ. ՍԱՏՄ Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Զգուշացում․ հնարավոր են ջրի անբարենպաստ ելքերՃապոնիայում 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԾանոթ ու միաժամանակ անհայտ… ՎատմանՊատերազմի շարունակությունը ձեռնտու չէ ո՛չ Իրանին, ո՛չ էլ Միացյալ Նահանգներին․ Փեզեշկիան «Ամերիկյան Turan–ը վախենում է կորցնել Հայաստանը» 24 ժամ ջուր չի լինի «Ղարաբաղ, Խանքենդի. ամայացում և նոր կյանք» Նուբարաշենի աղբավայրում պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքումՀայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Պերուի հետ․ պատմության այս օրը (20 ապրիլ)Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԳագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Ծանրամարտի ԵԱ. Ինչ արդյունքներ են գրանցել Իզաբելլա Յայլյանն ու Տանզելա Գրիգորյանը Անցած գիշեր մի քանի շրջաններում ձյուն է տեղացել․ ՌԴՏեսողությունը վերականգնող գենային թերապիայի ստեղծողներն արժանացել են նոր «Գիտական Օսկարի»Մալայզիայում խոշոր hրդեհը մեկ գիշերվա ընթացքում nչնչացրել է մոտ 1,000 տուն «Ռեալը» դիտարկում է Մոուրինյոյի թեկնածությունը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցերը կարող են լուծվել առաջիկա ամիսներին․ ԲայրամովԿիևում տղամարդը փողոցում գնդшկաhարել է մի քանի մարդու և պատանդներ վերցրել «Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ13 ամենատարածված երազները և դրանց իրական նշանակությունը Դիլիջանի թունելում բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն․ վերջինը գլխիվայր շրջվել էԿենդանակերպի խորագիր․ ի՞նչ են նշանակում անձնական մոլորակները ծննդյան քարտեզում Իրանի ռազմածnվային ուժերը պատրաստ են կրկին պարտության մատնել ԱՄՆ-ին և Իսրայելին․ ԽամենեիՉարենցավանի տարածքում հրդեհ է բռնկվել «Chevrolet»-ում Ուկրաինայի շուրջ բանակցությունների վերսկսումը գերակա խնդիր չէ․ Ռուսաստանը ոչ մեկին բանակցություններ չի պարտադրում․ ԼավրովՄասշտաբային խարդախություն` Փարիզում. բացահայտվել է ՊՍԺ-ի խաղերի տոմսեր կեղծող խմբավորում Իմ ներկայացուցիչները մեկնում են Իսլամաբադ՝ բանակցությունների. եթե Իրանը չընդունի գործարքը, ԱՄՆ-ը շարքից դուրս կբերի Իրանի բոլոր էլեկտրակայանները և կամուրջները․ Թրամփ Զգուշացում․ Ինչ է սպասվում մայիսի 3-5-ը Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 19-ի դրությամբ Իսրայելի էքսպանսիայի հարցը ամբողջ աշխարհի անվտանգության հարցն է․ Ֆիդան Արմեն Բաբալարյանը՝ 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի լավագույն մարզիչ Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչը մեկնաբանել է Իսպանիայի Գավաթի եզրափակչում «Ռեալ Սոսյեդադից» կրած պարտությունը Թուրքիան արդեն իսկ անցկացրել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ և պատրաստ է դա անել կրկին. Ֆիդան Թրամփը խղճուկ փորձ է ձեռնարկել՝ Իրանում պшտերազմի միջոցով հանրության ուշադրությունը շեղելու Էփշթեյնի գործից. Քամալա Հարիս ԱՄՆ-ին ոչ ոք իրավունք չի տվել Իրանին զրկել միջnւկային ծրագրի իրականացումից. Փեզեշքիան 1 զոհ, 2 վիրավոր. ողբերգական ավտովթար Արարատի մարզում Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հյուսիս-հարավ ճանապարհի Աշտարակից դեպի Գյումրի հատվածի բացմանը (լուսանկարներ) Մալխաս Ամոյանը ճանաչվել է 2025-ի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ
Ամենադիտված