Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … «Սառցե» գինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սառցե գինին (ֆրանսերեն Vin de glace, իտալերեն Vino di ghiaccio,  գերմաներեն Eiswein) թանկարժեք հավաքածուային աղանդերային գինի է խիտ համային փնջով, և պատրաստված է լինում խաղողի որթի վրա սառած խաղողից: ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրիայում և Գերմանիայում բացառապես բնական եղանակով սառեցված այդ խաղողից պատրաստված գինին կարելի է անվանել «սառցե գինի»: Սառեցումը պետք է լինի առնվազն -7 -ից -8 ° C-ի, քանի որ  եթե ցուրտը գերազանցում է այդ ցուցանիշը, խաղողը մզելը անհանր է դառնում: Այլ երկրներում որոշ գինեգործներ, մոդելավորելով եղանակային պայմանները, օգտագործելով կրիոգեն արհեստական ​​մեթոդներ խաղողը սառեցնում են, այսինքն ենթարկում են մեխանիկական սառեցման: Այս դեպքում այդ գինին կոչվում է «սառնարանային գինի»: Սառցե գինին ունի ալկոհոլի միջին մակարդակ (9-12%), շաքարի զգալի պարունակություն (150-300 գ / լ) և բարձր թթվայնություն (10-14 գ / լ): Ի տարբերություն ջրի, խաղողի մեջ շաքարավազը և այլ լուծույթները չեն սառում, ինչը թույլ է տալիս սառած խաղողից քամել զգալի քիչ խաղողի հյութ: Պատրաստի արտադրանքի չափազանց մեծ աշխատատարության և ռիսկայինության պատճառով Սառցե գինին շատ ավելի թանկ է, քան այլ գինիները: Այն վաճառվում է ավելի փոքր շշերով` 350 մլ և 200 մլ: 350 մլ գինու պատրաստման համար անհրաժեշտ է 13-15 կգ խաղող, 50 տոննա խաղողից ստացվում է ընդամենը 2 տոննա գինի: 

Կան որոշակի տվյալներ, որ  սառեցված խաղողից գինի  պատրաստել են դեռ Հին Հռոմում: Պլինիոս Ավագը (մ.թ. 23 - 79 թվականներ) գրել է խաղողի որոշակի տեսակների մասին, որոնք չեն հավաքվել ցրտահարությունից առաջ: Պոետ Մարցիալը  (մ.թ. 40 - 102) խորհուրդ է տվել, որ խաղողը որթի վրա թողնեն մինչև նոյեմբեր կամ մինչև այն ցրտից սառելը: Գինեգործության և գինիների վերաբերյալ այլ մանրամասներ չկան: Չի բացառվում, որ այս նկարագրությունները վերաբերում են չորացած խաղողից պատրաստված գինուն, որը հռոմեական ժամանակներում տարածված գինու տեսակ է եղել, և որը պատրաստելու համար չորացած խաղողը հավաքել են ուշ: Ամեն դեպքում, այդ մեթոդը համարվում է մոռացված: Ենթադրվում է, որ առաջին հետհռոմեական սառցե գինին պատրաստվել է գերմանական Ֆրանկոնիայում 1794 թվականին: Սակայն 1829 թվականին  Ռայնգեսենում գտնվող Բինգեն քաղաքի Դրոմերսհայմում սառցե գինու խաղողի բերքի մասին ավելի մանրամասն փաստագրական աղբյուրներ կան: Տարին բարենպաստ չի եղել, խաղողը ստացվել է շատ թթվաշ և խաղողագործները բերքը չեն հավաքել, ձմեռը դաժան է եղել, և առաջացել է անասնակերի պակաս, և մարդիկ արդեն 1930 թվականի փետրվարին քաղել են որթերին մնացած սառած խաղողը: Երբ նկատվել է, որ այդ խաղողը շատ քաղցր է, դրանից գինի են պատրաստել, որն էլ հենց եղել է սառցե գինին: 

19-րդ դարի ընթացքում և մինչև 1960 թվականը Սառցե գինու  բերք Գերմանիայում հազվադեպ է եղել: Փաստագրված է միայն վեց բերք, այդ թվում 1858 թվականին: Ըստ ամենայնի, այդ ընթացքում սառցե գինի սիստեմատիկորեն արտադրելու փորձեր քիչ են եղել, և արտադրությունը, հավանաբար, եղել է անսովոր եղանակային պայմանների հազվագյուտ արդյունք: 1961 թվականին են  պատրաստվել  գերմանական Սառցե մի շարք գինիներ, իսկ հետագա տարիներին այդ գինու ժողովրդականությունն աճել է:

 Ներկայումս աշխարհում ամենահայտնի և թանկ Սառցե գինին արտադրվում է Կանադայում (Օնտարիո) և Գերմանիայում: Փոքր քանակությամբ սառցե գինի պատրաստվում են նաև Ավստրիայում (Դոնոլանդի մարզ), Խորվաթիայում, Լյուքսեմբուրգում, Սլովենիայում, Չեխիայում, Հունգարիայում, Ռումինիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չիլիում, Նոր Զելանդիայում, Չինաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Տավուշում հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. Հայաստանում ԵՄ առաքելություն Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 102 դոլարի
Ամենադիտված