Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Քաղաքագետ. Փաշինյանը կարևոր դեր է խաղում Օսմանյան կայսրության վերականգնման գործում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհերքելիորեն կարևոր դեր է խաղում Օսմանյան կայսրության վերականգնման գործում: Նման կարծիք է հայտնել Eurasia.Expert հրատարակության սյունակագիր Բենիամին Մաթևոսյանը:

Փորձագետը նշել է, որ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը Ադրբեջանը գոնե փորձում էր պահպանել հավասար հեռավորության ինչպես Մոսկվայի, այնպես էլ Անկարայի հետ, սակայն Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո Բաքուն դարձել է Անկարայի «քաղաքական կցորդը», և Էրդողանը կօգտագործի այդ կցորդը թե՛ Թեհրանի, թե՛ Մոսկվայի դեմ:

 «Շատերը չհասկացան (և դեռ չեն հասկանում), որ անցյալ տարվա պատերազմը ոչ այնքան Արցախի, որքան Սյունիքի համար էր, որը պետք է Թուրքիային, իսկ Իրանն ու Ռուսաստանը նրա հեռահար նպատակներն են: Եթե ​​Էրդողանը հայերի դեմ կռվել է ադրբեջանցիների ու ահաբեկիչների «թնդանոթի մսով», ապա ինչո՞ւ նա նույնը չի կարող անել Իրանի կամ Ռուսաստանի դեմ», - գրել է Բենիամին Մաթևոսյանը:

Փորձագետը հիշեցրել է, որ CNN Turk- ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ դժգոհություն է հայտնել պաշտոնական Մոսկվայից այլ ոչ թե Հայաստանի իշխանությունների գործունեությունից ասելով, որ ինքը չի հասկանում, թե ինչո՞ւ է Ռուսաստանը զինում Հայաստանին, երբ «Հայաստանի ժողովուրդն ու ղեկավարությունը հաշտվել են պարտության մտքի հետ»:

«Այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահի վերջին ելույթը կրկին հաստատել է այն պարզ ճշմարտությունը, որ նոր պատերազմի սպառնալիքը դեռ պահպանվում է: Ավելին, նոր պատերազմը տեղի կունենա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի տարածքում», - գրել է Մաթևոսյանը: Հեղինակը հարց է տալիս, որ եթե Լեռնային Ղարաբաղը կարող էր հանձնվել պատերազմի միջոցով, ապա ինչու՞ նույնը չի կարելի անել Երասխի կամ Ոսկեպարի դեպքում: Նա հիշեցրել է, թե ինչպես են Հայաստանի ներկայիս իշխանությունները մերժել Ռուսաստանի նախագահի առաջարկները, և սպասել են Շուշիի անկմանը և միայն դրանից հետո են դադարեցրել պատերազմը:

 «Ինչո՞ւ կրկին անգամ «ոչ» չասել Պուտինին, սպասել, մինչև ադրբեջանցիները ռազմական ճանապարհով բացեն Զանգեզուրի միջանցքը և միայն դրանից հետո դադարեցնել պատերազմը: Ինչու՞ էր հնարավոր հանձնել Շուշին և այնտեղ գտնվող Վազգեն Սարգսյանի հուշարձանը, բայց չհանձնել նրա հայրենի գյուղը (Դավալուն. գտնվում է Երասխից 17 կմ հեռավորության վրա) և Սարգսյանի տուն-թանգարանը», - հարց է տալիս քաղաքագետը:

Նա նշել է, որ Իլհամ Ալիևի ելույթից պարզ է դարձել, որ իրականում Ադրբեջանն ու Թուրքիան կտրականապես դեմ են Հայաստանի վերազինմանը, բայց Ռուսաստանը դա շարունակում է անել անկախ նրանց ցանկություններից: «Հետաքրքիր կլիներ մտածել այն մասին, որ եթե չլիներ Ռուսաստանի դիմադրությունը, պաշտոնական Երևանն արդեն կճանաչե՞ր Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը» և վերջնականապես կհրաժարվե՞ր Արցախից և արցախահայությունից», - գրել է նա:

Ավելի վաղ, թուրքական CNN Turk հեռուստաալիքին տված մեծ հարցազրույցում, Ադրբեջանի ղեկավարը ասել էր, որ Հայաստանում անցկացված վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ Հայաստանի իշխանությունները և հայ ժողովուրդը համակերպվել են ղարաբաղյան պատերազմում պարտության հետ, և իր համար պարզ չէ, թե ինչո՞ւ է նման պայմաններում Ռուսաստանը շարունակում զինել հայկական բանակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՎանաձորում կասեցվել է խմորեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԱշտարակում «ԳՕՍՏ ՇԻՆ» շինանյութի խանութի պահեստային հատվածում խոշոր հրդեհ է բռնկվելՀաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաoդային nւժերի ամպային հաշվողական հարթակըԱրմավիրի քրեական ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են բացահայտել«Սև ուրբաթը» Wildberries-ում․ ինչպես գտնել շահավետ առաջարկներ և անվտանգ գնումներ կատարել առցանցՄակրոնը Լը Պենին կոչ է արել ավելի համեստ լինելՊեսկով․ Պուտինը և Փաշինյանը բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի հարցըԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը երկօրյա այցով ժամանել է ՈւկրաինաՓոքր վթար՝ մեծ խցանում․ ի՞նչ դեր ունեն ՃՏՊ-ները Երևանի կաթվածահար երթևեկության մեջ և ինչպես ազատվել խցանումերից. մասնագետի առաջարկներըԻրաքի ռազմածnվային ուժերը երկրի տարածքային ջրերում վառելիքի մաքuանենգության կասկածանքով ձերբակալել են երկու նավԱՄՆ-ում ավելի քան 900 000 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայիԿասեցվել է «Շառոյան-Սարյան» ընկերության համեմունքների արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը գլխավորում է London Chess Classic 2026 միջազգային մրցաշարի մրցաշարային աղյուսակըՀնդկաստանում շուրջ 400,000 մարդ մասնակցել է տեղի Օրենսդիր ժողովի պատգամավորի դստեր հարսանեկան արարողությանը. ANIԵրևանում չինացուց 8 մլն դրամ են գողացելՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԹուրքիան և Իրանը երկարաձգել են իրանական գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը մինչև 2032 թվականըՄահացել է Իսլանդիայի հավաքականի նախկին դարպասապահըՏուլիպան մեկնաբանել է «Արարատ-Արմենիա»-ի՝ «Զալցբուրգ»-ից 2:0 հաշվով կրած պարտությունըԳետիկ գետ է բաց թողնվել շուրջ 20,000 կարմրախայտի մանրաձուկԱրդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի դատավորների միության՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ դիրքորոշման վերաբերյալԶինծառայnղների աշխատավարձերի բարձրացումը և կենսաթոշակային համակարգի բարեփոխումը պահանջում են միջոցներ, որոնք բյուջեում այժմ չկան. Ուկրաինայի վարչապետՀայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների կատարումը խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր իրավական պայմանն է. ադրբեջանցի պատգամավորՄեկնարկել է նոյեմբեր ամսվա անապահովության նպաստների վճարումըԷրդողանն աջակցել է «Բեշիքթաշին» Վրաստանում տեղի ունեցած բախումներից հետոՀայաստանը կյանքի տևողությամբ աշխարհում 116-րդ տեղում է. WorldometerԾանոթ ու միարժամանակ անհայտ …Քու–քլաքս–քլան գաղտնի կազմակերպությունBloomberg. Մեծ Բրիտանիային ցրտերի պատճառով էլեկտրաէներգիայի դեֆիցիտ է սպառնում15 ժամ տևած բանակցություններից հետո Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովն ավարտվեց կեսգիշերից քիչ անց՝ առանց որևէ արդյունքի. ՄադյարԿասեցվել է «Էջմիածին կաթ» ընկերության արտադրատեսակների արտադրությունըԵրևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու «Chevrolet Volt»-ը«Եվրոպացի քաղաքական գործիչները մտահոգված են Հայաստանում քաղաքական հետապնդումների պատճառով»Ուկրաինական ԱԹՍ-ները hարվածել են Պետերբուրգին, Կրասնոդարի երկրամասին, Լենինգրադի և Տուլայի մարզերին. կան տnւժածներԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով գրեթե 840,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության
Ամենադիտված