Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան-Բաքու. Մոսկվան կհամաձայնվի՞ իրականացնել «եղբայրական» հանրապետությունների սահմանների պաշտպանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

svpressa.ru-ն գրում է, որ Ռուսաստանը իր դերն է ունեցել Ղարաբաղում հակամարտության կարգավորման գործում, որը դժվար է ավարտված համարել, իսկ այժմ նրան առաջարկում են կանգնել երկու նախկին «եղբայրական» հանրապետությունների միջև ընկած սահմանի ողջ երկայնքով: Այդ առաջարկն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և կարծես թե Ռուսաստանը «կուլ է տվել խայծը»: Կրեմլը դեռ պաշտոնական հայտարարություններ չի արել Երևանից նման խնդրանքի վերաբերյալ, սակայն Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը արդեն հայտարարել է, որ գործնական աշխատանքներ են տարվում հայ-ադրբեջանական սահմանին ռուս կամ միջազգային դիտորդներ տեղակայելու Փաշինյանի առաջարկի շուրջ:

Հարց է ծագում. ինչու՞ սահմանապահներ, այլ ոչ թե խաղաղապահներ: Այստեղ կան որոշ հանգամանքներ: Սկզբից սկսած՝ 1991 թվականից, ռուս սահմանապահները երբեք էլ դուրս չեն բերվել Հայաստանից: Երևանը, որպես Մոսկվայի ռազմավարական գործընկեր թուրքական և իրանական հատվածներում իր սահմանների պաշտպանությունը  փոխանցել է ռուս սահմանապահներին: Հայաստանն ունի չորս պետական ​​սահման` Վրաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Առաջինը, որը նախկինում վարչական էր, համարվում է համեմատաբար հանգիստ և հիմնականում պաշտպանվում է ճանապարհների ելքերին տեղակայված սահմանային և մաքսային կետերով: Բայց 330 կիլոմետրանոց թուրքական և 45 կիլոմետրանոց իրանական սահմանները գտնվում են ռուս սահմանապահների պաշտպանության ներքո (նրանց շարքերում պայմանագրային զինծառայողների մոտ 40 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են): Ռուսական «կանաչ գլխարկների» ընդհանուր թիվը Հայաստանում մոտ 4,5 հազար մարդ է: Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, որ ավելի քան 900 կիլոմետր երկարության է, ունի հատուկ կարգավիճակ: Նախկինում այնտեղ տեղակայված են եղել ղարաբաղյան բանակի մարտական ​​ստորաբաժանումներ, որոնք Հայաստանի ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի հետ միասին պահպանել են չճանաչված հանրապետության սահմանները: Ռուսաստանի սահմանապահների օգտագործումը Լեռնային Ղարաբաղի հայկական մասի արդեն նոր սահմանին ի սկզբանե նախատեսված չի եղել, և հիմա այդ գործառույթը որպես դիտորդներ կատարում են ռուս խաղաղապահները: Իսկ Ադրբեջանի և Նախիջևանի հետ հայկական սահմանները պահպանում են իրենք հայերը:

Այժմ Ռուսաստանը պատրաստ է ստանձնել Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի պահպանման գործառույթը: Ինչպես ասել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, «հարցը քննարկվում է ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ»: Նա միաժամանակ ընդգծել է, որ այդ հարցը պահանջում է քննարկման եռակողմ ձևաչափ, այսինքն անհրաժեշտ է նաև Բաքվի մասնակցությունը: Երկրներից յուրաքանչյուրն ունի իր պահանջները. Ադրբեջանը  պահանջում է ստեղծել այսպես կոչված Նախիջևանի միջանցք, որը անցնելու է Հայաստանի տարածքովով և կապ է ստեղծելու երկրի «ցամաքային» հատվածի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև: Հնարավոր է, որ դա մի տեսակ սակարկության առարկա դառնա ընթացող գործընթացում: Եվ հենց ռուս սահմանապահներն են ապահովելու ոչ միայն Հայաստանի, այլ նաև այդ միջանցքի անվտանգությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի թաքցնում իր երկրի պահանջները Արևմտյան Զանգեզուրի նկատմամբ, որը Հայաստանի ներկայիս Սյունիքի մարզն է: Այս մասին նա խոսել է  Մոսկվայում Պուտինի հետ ունեցած վերջին հանդիպման ժամանակ: Նա միաժամանակ ակնարկել է նաև Լեռնային Ղարաբաղի օրինակով տարածքային այդ պահանջի հնարավոր ուժային լուծման մասին: Նման իրավիճակում էլ Փաշինյանը որպես անվտանգության երաշխիք իր երկրի սահմանների պաշտպանությունը ցանկանում է փոխանցել ռուս սահմանապահներին:

Հասկանալի է, որ սահմանային գոտում ռուս սահմանապահների ներկայությունը մեծապես կորոշի երկու պատերազմող կողմերի հաստատված դիրքերը և կամրապնդի ներկայիս ստատուս քվոն: Պատկերավոր ասած, այդ «կարմիր գիծը» թույլ չի տա ապագայում զենքի կիրառմամբ բախումների նախադրյալներ ստեղծել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմից: Հավանականության մեծ աստիճանով կարելի է պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների ներկայության փաստը կհաստատվի օրենքով:

Այստեղ տեղին է հիշել Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի այցը, որը անցյալ տարվա դեկտեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով սահմանագծման և սահմանազատման գործընթացին Ռուսաստանի մասնակցության հարցով ժամանել էր Երևան:  Միևնույն ժամանակ, նա Երևանում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո անմիջապես թռել էր Բաքու, որտեղ երկար զրույց էր ունեցել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ըստ քաղաքագետ Կոնստանտին Սիվկովի «Բորտնիկովի և Ալիևի բանակցությունների թեմաներից մեկը, ամենայն հավանականությամբ, եղել է Նախիջևանի միջանցքի քննարկումը,  հավանական է, որ հենց նույնի մասին է խոսվել Պուտինի հետ Ալիևը վերջին հանդիպման ժամանակ, քանի որ այդ միջանցքը մեծ նշանակություն ունի Ադրբեջանի համար»: Այստեղ, առաջին հերթին, կարելի է տեսնել Ռուսաստանի անհանգստությունը Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայանի տեղակայման մասին արդեն իսկ փաստացի ընդունված որոշման կապակցությամբ: Դրա հայտնվելու, ինչպես նաև դեպի ադրբեջանական տարածք, մասնավորապես Ղարաբաղ Սիրիայից մեծ թվով գրոհայինների տեղաշարժով արմատապես կփոխվի աշխարհաքաղաքական իրավիճակը ողջ Կովկասում: Այդ դեպքում Ադրբեջանը կդառնա տարածաշրջանում Թուրքիայի դեպի ռուսական հյուսիսային Կովկաս հետագա ընդլայնման հարթակ դառնալու ուղղակի սպառնալիք:

Փաշինյանը ռուս սահմանապահներին կանչում է Ադրբեջանի հետ սահման հենց իր անվտանգության համար: Եվ Հայաստանին պաշտպանելու է հենց Ռուսաստանը, որը բանակցում է Բաքվի հետ Երևանի անունից, որպեսզի, ինչպես ասվում է ասացվածքում «և՛ ձերը, և՛ մերը, նույն գնի դիմաց իրականացվի»:

 

Սկսվել է Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ Ալեքսիյ Երկրորդի այցը Հայաստան․ պատմության այս օրը (սեպտեմբեր 22)Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ» Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. ReutersՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումներըՄիացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմիցԱնկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների շարքը շարունակվել է ԿապանումՈղբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատարԱմփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և արկ են արձակել Եմենի ուղղությամբ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զnհ Բաբաջանյան փողոցում վիճաբանnւթյան հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ. ՆԳՆ Երևանում բռնություն են կատարել ամուսինների և նրանց աղջկա նկատմամբ. հնչել են կրակոցներ Մարտունիում կայանալիք ՏԻՄ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Հակոբ Վարդանյանը Ղազախստանը անկեղծորեն ողջունում է Հայաստանի յուրաքանչյուր ձեռքբերում. Օլժաս Բեկտենով «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Անկախության տոնի առիթով Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Իսրայելի ՊԲ-ն շարունակում է գործողություններ իրականացնել Լիբանանում Զուգարանում նորածին երեխա են գտել Ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա տուժած CDU-ի առաջնորդ, կանցլեր Մերցի դիրքն ավելի անկայուն է դարձել, քան երբևէ․ «The Economist» Մատվիենկոն շնորհավորել է Հայաստանի պատգամավորներին Անկախության օրվա կապակցությամբ Իրանական ուժերը խոցել են ամերիկյան անօդաչու թռչող սարքեր Հորմուզի նեղուցի վրա Ինչքան հոնորար ստացան Արման Ծառուկյանն ու Էդմեն Շահբազյանը CNN-ը, MSNOW-ն և Politico-ն դատական հայց են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի դեմ Սպիտակ տանն աշխատելու արգելքի պատճառով UFC-ի նախագահը խոսել է Ծառուկյանի հաջորդ հավանական մրցակցի մասին Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեսսիի պատմական տուգանայինն ու 930-րդ գոլը. «Ինտեր Մայամի»-ն ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել Երկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից Եղանակը Հայաստանում ՆԱՏՕ-ն մնում է առճակшտման գործիք, դաշինքի էության մեջ ոչինչ չի փոխվում. Պեսկով Ի՞նչ է տեղի ունեցել Նոր Խարբերդի մանկատանը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Աստիճանավոր գայլիկոնԵրկու նավաստի վիրավորվել է Հորմուզի նեղուցում լցանավի գնդակոծությունից «Հայաստանի համար ռիսկայնին է «Էլեկտրական ցանցերի» ազգայնացումը»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին ՆԳ նախարարությունը ներկայացնում է Հայաստանի թվային անձնագիրը «Հայաստանում Եկեղեցու ղեկավարի դեմ դատական ​​գործընթաց սկսելու հերթական փորձը»Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն
Ամենադիտված