Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազդանշան Բաքվի համար. ինչպե՞ս կանդրադառնա Շուշիի շուրջ դիվանագիտական սկանդալը Ղարաբաղի կարգավիճակի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

politexpert.net-ը գրում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բռնկվել է դիվանագիտական ​​սկանդալ. 40 երկրների դեսպաններ, Ադրբեջանի հրավերով, այցելել են Շուշի: Դա առաջացրել է սպասվող վրդովմունք Երևանում: Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները մերժել են հրավերը: Այն թե ի՞նչ ազդանշան են նրանք ուղարկել Բաքվին, և ինչպե՞ս դա կարող է ազդել Ղարաբաղի կարգավիճակի վրա, պատմել է politexpert.net-ի սյունակագիր Ռուբեն Մարգարյանը:

Հայաստանի արտգործնախարարությունը կանչել է հանրապետությունում հավատարմագրված 40 երկրների դիվանագետներին և վրդովմունք հայտնել Իլհամ Ալիևի հրավերով իրենց ադրբեջանցի գործընկերների Շուշի քաղաք կատարած այցի կապակցությամբ:

«Դեսպաններին տրվել են դիմումներ իրենց երկրների կառավարություններին, որտեղ ասվում է, որ Հայաստանը միանգամայն անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​ներկայացուցիչների այցը Արցախի օկուպացված տարածքներ (չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), այդ թվում Հադրութ և Արցախի պատմական կենտրոն Շուշի», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հատկանշական է այն, որ Ալիևի հրավերը փաստորեն անտեսվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի և Հոլանդիայի դեսպանների կողմից: Ամենից շատ Բաքվի մոտ դժգոհություն է առաջացել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ) դեսպանների ուշադրության պակասը, որոնք հակամարտության կարգավորման խաղաղ ուղիներ են փնտրում: Բաքվում նրանց մերժումը մեկնաբանվել է որպես ուղերձ, որ չնայած Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը չի կարող լուծված համարվել: Այս ամենը մեծ վրդովմունք է առաջացրել Ադրբեջանում, ընդհուպ մինչ դեսպաններին աբստրուկցիայի ենթարկելու կոչերի:

Երևանում, աշխարհի առաջատար երկրների նման դիրքորոշումը, ընդհակառակը, լավատեսություն է առաջացրել և հույս ներշնչել, որ խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ  վերադառնալուց հետո, կարող է բարձրացվել Հադրութի և Շուշիի բռնազավթման և նրանց վերադարձի հարցը: Հասկանալի է, որ ոչ ոք, մանավանդ Ալիևը, ոչինչ չի տա Լեռնային Ղարաբաղի հայերին իրենց գեղեցիկ աչքերի համար: Ըստ ամենայնի, միջնորդների հաշվարկները կապված են այն այն իրավիճակի հետ, որը հակամարտության կարգավորման հարցում առաջացել է 44-օրյա պատերազմից և Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելուց հետո:

Պատերազմից առաջ միջնորդներն առաջարկում էին «կարգավիճակ տարածքի դիմաց» բանաձևը: Դա ենթադրում էր, որ հայկական կողմը յոթ շրջան կվերադարձնի Ադրբեջանին, եթե Բաքուն ճանաչի Արցախի անկախությունը: Այդ բանաձևը ներկայումս էլ իրականում մնում է ուժի մեջ, բայց 180 աստիճանի շրջադարձով. ինչպես կարծում են փորձագետները, միջնորդները կարող են առաջարկել ԼՂՀ-ին ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում ռուս խաղաղապահների երաշխիքներով, իսկ դրա դիմաց Բաքուն կհանձնի Շուշին և Հադրութը Ստեփանակերտի պաշտոնական վերահսկողության տակ՝ կրկին խաղաղապահների երաշխիքների ներքո:

Իհարկե, Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը դժվարությամբ կստանան Բաքվի համաձայնությունը, որը գտնվում է պատերազմում հաղթելու էյֆորիայի մեջ: Բայց Ադրբեջանը ևս չի տեսնում որևէ այլ սցենար Արցախը իր վերահսկողության տակ վերադարձնելու համար: Իսկ Շուշի այցելելու միջնորդների մերժումը փաստորեն վկայում է, որ նրանք լավատես են  փոխզիջումների միջոցով ԼՂՀ-ի կարգավիճակի որոշման հարցում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Փաշինյանը մեղադրվում է ընդդիմության դեմ ճնշումների մեջԵրիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Փաշինյանը առաջարկել է, որ Ղազախստանին և Ղրղզստանին դառնան TRIPP նախագծի բաժնետերերԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Հայ գեներալ. Մենք առաջինն ենք դավաճանել ՀԱՊԿ-ինԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Այլևս դաշնակից չէ. Հայաստանը «վերափոխում» է հարաբերությունները Ռուսաստանի հետ
Ամենադիտված