Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Բաքու-Գյումրի օդանավի կործանումը 1988-ին` ինչպե՞ս է դա եղել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

1988թ. դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան Գյումրիի օդանավակայանից 15 կմ հեռավորության վրա, վայրէջքից մի քանի րոպե առաջ, բախվելով մոտակա լեռներին, կործանվեց Բաքվից Գյումրի թռչող ԻԼ-76Մ ինքնաթիռը: 69 ուղևորներից և անձակազմի ինը անդամներից փրկվեց միայն մեկը՝ ազգությամբ ադրբեջանցի Ֆահրադդին Բալաևը, ով բախտ էր ունեցել գտնվելու օդանավի պոչի հատվածում տեղավորած բեռնատար ավտոմեքենայի մեջ: Հայաստանի տարածքում սա արձանագրված ամենախոշոր օդային աղետն է, որի մասին Հայաստանում և նրա սահմաններից դուրս հավանաբար քչերն են տեղյակ:

Մանրամասները կշարադրեմ մեկ պարբերությունից, սակայն մինչ այդ բացատրեմ, թե ինչու եմ միայն այսօր՝ գրեթե երեք տասնամյակ անց անդրադառնում այս պատահարին: Ադրբեջանական CBC (Caspian Broadcasting Company) արբանյակային հեռուստաընկերությունը, որը հեռարձակվում է հիմնականում ռուսերենով (լուրերի թողարկումներ ունի նաև անգլերեն, հայերեն և պարսկերեն), դեկտեմբերի 11-ի երեկոյան հեռարձակեց մի ֆիլմ, որը պատմում էր ԻԼ-76Մ-ի կործանման մասին՝ ծայրից ծայր կեղծելով պատմությունը:

Բաքվից Գյումրի թռչող ինքնաթիռի կործանման մասին ժամանակին շատ քիչ բան է գրվել երկու պատճառով: Առաջին՝ Խորհրդային Միության տարիներին, անգամ 1988թ., օդային աղետների մասին ոչ միայն քիչ էին գրում, այլև փորձում էին դրանք թաքցնել հասարակությունից: Երկրորդ և հիմնականը՝ ԻԼ-76Մ-ի կործանումը տեղի է ունեցել 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից ընդամենը չորս օր անց և, բնականաբար, 25 հազար մարդու կյանք խլած աղետի խորապատկերում, օդային այս պատահարը չէր կարող համընդհանուր ուշադրություն գրավել:

Ադրբեջանը միայն վերջին տարիներին է քարոզչական նպատակներով մեջտեղ բերել օդանավի կործանման դեպքը և դա փորձում է օգտագործել ընդդեմ Հայաստանի: Եթե նախկինում ադրբեջանական կողմը խորհրդավոր էր համարում ԻԼ-76Մ օդանավի աղետը, ապա այսօր ուղղակի մեղադրում է Հայաստանին, թե իբր օդաչուներին միտումնավոր տրվել են ոչ ճիշտ կոորդինատներ, որի հետևանքով օդանավը բախվել է լեռներին: Իրականությունն այն է, որ օդանավի կործանման պատճառը, ըստ «սև արկղի» և պաշտոնական եզրակացության, եղել է անձնակազմի սխալը: Փորձաքննությունը պարզել է նաև, որ անձնակազմը թռիչքից առաջ չի ունեցել բավարար հանգիստ, իսկ նախորդող օրերին կատարել է մի քանի անընդմեջ չվերթեր:

Ի դեպ, 1988թ. դեկտեմբերյան այդ օրերին Հայաստանում եղանակային պայմանները եղել են խիստ անբարենպաստ: Այդ օրերին կործանվեց ևս մեկ ինքնաթիռ, որը օգնության էր գալիս Հարավսլավիայից: Այն ընկավ Էջմիածին և Արմավիր քաղաքների միջև ընկած դաշտավայրում: Պնդումներ կան, որ կործանումից հրաշքով փրկվել է ԽՍՀՄ առաջնորդ Միխայիլ Գորբաչովի օդանավը: Գորբաչովը երկրաշարժի օրը Նյու Յորքում էր: Նա դադարեցրեց այցը և ժամանեց աղետի գոտի՝ Գյումրի:
Բաքուն հայտարարում է, որ ԻԼ-76Մ-ը ադրբեջանական ինքնաթիռ էր, օգնության էր շտապում աղետյալներին, և «նենգ» հայերը խոցեցին այն: Իրականում, օդանավը պատկանում էր ԽՍՀՄ պաշտպանության նախարարությանը՝ Լիտվայի տարածքում տեղակայված ռազմաօդային ուժերին: Օդանավի ողջ անձնակազմը՝ ինը հոգի, ռուսներ էին (ահա նրանց ազգանունները՝ Բրիլյով, Սոկոլով, Ռազումնի, Պլաշկին, Իվլև, Շերկով, Ռիբալչենկո, Ավիլով, Ալտուխով): Ադրբեջանական կողմը շարունակաբար հայտարարում է, որ օդանավում ադրբեջանցիներ էին, ինչը մասամբ է համապատասխանում իրականությանը: Կործանված օդանավի կազմը, իրականում, բազմազգ էր՝ 50 ադրբեջանցի, 13 լեզգին, 11 ռուս, երկու թաթար, մեկ հայ և մեկ հրեա: Բոլորը ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ծառայողներ էին, որոնք Գյումրի էին գալիս փրկարարական աշխատանքներ կատարելու նպատակով: Միակ փրկվածը՝ ադրբեջանցի Ֆահրադդին Բալաևը, մահացել է 2010թ.: Ադրբեջանցիները հայտարարում են, թե օդանավի կործանումից հետո Բալաևին Գյումրիում միտումնավոր կերպով օգնություն չի ցուցաբերվել, մինչդեռ իրականությունն այն է, որ Գյումրիից ռազմական ինքնաթիռով նրան հասցրել են Մոսկվա, որտեղ բուժվել և վերադարձել է Ադրբեջան:

Դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ցնցել էր ողջ աշխարհը: Հայաստանը օգնություն էր ստանում ինչպես արտերկրից, այդ թվում՝ Սփյուռքից, այնպես էլ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, այդ թվում՝ Ադրբեջանից: Ճիշտ է, ղարաբաղյան խնդիրն արդեն ջրբաժան էր գծել հայերի և ադրբեջանցիների միջև, տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը, սակայն Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս գտնվում էին և մինչև 1991թ. գտնվելու էին ԽՍՀՄ կազմում: Աղետի օրերին Հայաստանում հավաքվեց ԽՍՀՄ ղեկավարությունը, որոնց մեջ էր նաև Ադրբեջանի առաջնորդ Աբդուռահման Վեզիրովը:

Ճիշտ է նաև, որ երկրաշարժի առիթով Հայաստանի ժողովրդին և ղեկավարությանը ցավակցություն հղեց Ադրբեջանի կառավարությունը: Ավելին, Խորհրդային Հայաստանի կառավարությունը շնորհակալական դիպլոմի արժանացրեց նաև Ադրբեջանից եկած փրկարարներին (խումբը ղեկավարում էր Էմիլ Ախունդովը), ովքեր հաստատվել էին Գյումրիին մերձակա Ղարիբջանյան գյուղում և հիմնականում օգնում էին Ամասիայի շրջանի գյուղերին: Ամասիայի շրջանը ավելի քան 70 տոկոսով ադրբեջանաբնակ էր:

Իրականում, Ադրբեջանի օգնությունը Գյումրիի երկրաշարժին եղել է խիստ սահմանափակ երկու հիմնական պատճառով: Առաջին, ինչպես նշեցի, հայ-ադրբեջանական հակամարտությունը արդեն սկսվել էր, երկրաշարժի օրերին Բաքվից Երևան էին հասնում գնացքի վագոններ, որոնց վրա մեծ տառերով հայ ժողովուրդը երկրաշարժի առիթով շնորհավորանքներ էր ստանում: Այսօր էլ որոշ ադրբեջանցիներ համարձակվում են բարձրաձայնել, որ ամաչում են իրենց հայրենակիցների այդ արարքի համար: Երկրաշարժից հետո Ադրբեջանի տարածքում թալանվում էին այն գնացքները, որոնք օգնություն էին բերում աղետյալներին ԽՍՀՄ զանազան քաղաքներից: ԽՍՀՄ տարիներին Հայաստանի ապրանքաշրջանառության շուրջ 85 տոկոսը իրականացվում էր Մախաչկալա (Դաղստան)-Բաքու-Նախիջևան-Երևան երկաթուղով:

Երկրորդ պատճառն այն էր, որ սգի մեջ գտնվող Հայաստանը չէր ցանկանում օգնություն ստանալ մի հանրապետությունից, որտեղ ամիսներ առաջ տեղի էր ունեցել Սումգայիթի ջարդը: Եղել են դեպքեր, երբ սահմանից հայերը հետ են ուղարկել Ադրբեջանից ուղարկված օգնությունը և այդ մասին իր «Կյանքի դասերը» գրքում մանրամասն գրել է այն ժամանակվա Հայաստանի կառավարության ղեկավար (վարչապետ) Ֆադեյ Սարգսյանը:

Երկրաշարժից տուժածներին օգնության նպատակով Ադրբեջանից առաջին ինքնաթիռը Գյումրիի օդանավակայանում վայրէջք է կատարել դեկտեմբերի 9-ի առավոտյան: Այսօր ադրբեջանական քարոզչությունը, խեղաթյուրելով իրականությունը, կեղծ լուրեր է տարածում, թե իբր այդ օդանավը վայրէջքից հետո 11 ժամ պահվել է Գյումրիի օդանավակայանում, հայերը օգնության եկած ադրբեջանցի փրկարարներին անգամ ջուր չեն տվել:

Ադրբեջանական CBC հեռուստաընկերության պատրաստած ֆիլմում ասվում էր, որ «ադրբեջանցի փրկարար Վագիֆ Ախունդովը Գյումրիում փլատակների տակից դուրս է բերել մի ռուս երեխայի և մի ողջ հայ ընտանիքի՝ մորը և երկու երեխաների, սակայն հայերը ինչ-որ գործիքով հարվածել են նրա մեջքին», քանի որ ադրբեջանցի էր:
Անբարոյական կեղծիքները դրանով չսահմանափակվեցին: Ֆիլմում ասվում էր, թե իբր ֆրանսիացի փրկարարները աղետի գոտում հայտնաբերել են ադրբեջանցի սպանված երեխաների, որոնց նախքան դեկտեմբերի 7-ը դաժանաբար սպանել էին հայերը:

Ադրբեջանական կողմը այսօր կրկին շրջանառության մեջ է դրել 1988թ. դեկտեմբերի 11-ին կործանված Բաքու-Գյումրի օդանավի դեպքը՝ փորձելով հակակշռել և հավասարության նշան դնել 2014թ. նոյեմբերին Արցախ-Ադրբեջան շփման գծին մոտ տարածքում խոցված հայկական ուղղաթիռի միջև: Բաքվում հավանաբար մտածում են այս եղանակով մեղմել միջազգային հանրության արձագանքը, որը թեկուզ անուղղակի կերպով, դատապարտեց ադրբեջանական կողմի սադրիչ քայլը՝ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռի խոցումը:
Թաթուլ Հակոբյան, Aniarc

 

 

Հորմուզի նեղուցը մնում է Իրանի օպերատիվ վերահսկողության ներքո․ ԻՀՊԿ ռազմածովային ուժերՔաղաքագետ Սեմենովսկին հնարավոր է համարել Հայաստանի ԵԱՏՄ-ից հեռացման հարցը քննարկելը«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների մի մասը պատրաստվում է լքել ակումբըԿենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանաչափըՈւկրաինան գիշերը հարվածներ է հասցրել Ռուսաստանի երկու նավթային օբյեկտներիՆիկոլը ցանկացած ընդվզող հայ մարդու տանում է 2 ճանապարհով՝ կամ ազատազրկում, կամ մահ. Աննա ՄկրտչյանՄաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները խnւլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՀիմա Ադրբեջանը պիտի որոշի․ մաքսիմալիստ պահանջներ պիտի ունենա՞, թե հիմա խաղաղությունը պիտի շահի․ Գարո ՓայլանՍպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կնվազիԵրևանում պայթյnւն է տեղի ունեցել ընթացող «Range Rover»-ում․ կա վիրավnրՀայաստանը դիմում է դատարան. Ինչու՞ Երևանը այլևս չի ցանկանում անաղմուկ լուծել Ռուսաստանի հետ առևտրային վեճըՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու uպանnւթյան վերաբերյալ քրեական վարույթովՄասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել էՄեսսիի համար մրցաշրջանն ավարտված է. «Ինտեր Մայամին» դուրս մնաց MLS-ի փլեյ-օֆֆիցԱյսօրվա հայաստանյան մթնոլորտը կարելի է կոչել արհեստական բարոյականություն, բայց հենց այս վիճակում ենք մենք ստիպված լինելու կայացնել բարդագույն, ճակատագրական ու պատմական որոշումներ․ Վահե ՀովհաննիսյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՌաֆայել Օրդուխանյան. Արևմուտքը Հայաստանին, ինչպես Ուկրաինային, օգտագործում է Ռուսաստանի և Իրանի դեմ քաղաքական հարձակումների համարԱմանոր և Սուրբ Ծնունդ. քանի՞ օր ենք հանգստանալու այս անգամ, և հունվարի ո՞ր օրերն է օրենքը սահմանում որպես տոնԳիշերվա ընթացքում Մոսկվայի մատույցներում 69 անօդաչու թռչող սարք է խոցվելՊայթյուն–հրդեհ Արզումանյան փողոցով ընթացող «Range Rover»-ում. կա վիրավորՄելանյա Թրամփը շարունակում է հումանիտար աշխատանքը Ռուսաստանի և Ուկրաինայի ուղղությամբՀայաստանը սպառնում է Ռուսաստանին դատարան դիմելով. Ի՞նչ ռիսկի է դիմում Փաշինյանը Եվրոպայի հետ մերձեցման համարԵրեւանում 12-ամյա աշակերտին ծեծի են ենթարկել նրա 4 դասընկերներըԱյսօր Սուրբ առաքյալներ Ս. Թադեոսի և Ս. Բարդուղիմեոսի հիշատակության օրն էՀանրային բուհի առաջին կուրս առաջին անգամ ընդունվածներին կտրամադրվի ուսման առաջին տարվա վարձի լրիվ փոխհատուցում. «Փաստ»Հայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. ՄասադիկովԽորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է իր ստեղծած «Վոլսկու կոմիտեն» Արցախում. պատմության այս օրը (Նոյեմբերի 28)Արևմուտքի պատկերացմամբ՝ Հայաստանի «եվրոպական ապագան» երկրում դիկտատnւրայի հաստատումն է. Տիգրան ԱբրահամյանԻ՞նչ «բլիթ» է առաջարկում Փաշինյանը և ինչպե՞ս է փորձելու կատարել իր ստանձնած պարտավորությունները արտաքին խաղացողների առջև. «Փաստ»Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»«Հրապարակ». «Հրապարակ»․ 33-ամյա խորհրդականի սրընթաց վերելքը«Հրապարակ»․ Ալիեւից շատ է ուզում«Ժողովուրդ» . «Հետո՞, քաչալ Պետո…». Տիգրան Հակոբյանը շփոթել է անձնական և աշխատանքային էջերը. ՀՌՀ սկանդալի հետքերովՀայաստանն ինքը պետք է որոշի՝ արդյոք հետագայում կմասնակցի ՀԱՊԿ-ին. Մասադիկով«Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»«Հրապարակ»․ Լրացուցիչ գործիքակազմ է ներդրվում բանտապետերի համարՀայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց չի դրվում․ Մասադիկով«Հրապարակ»․ Մենք ամբողջ կյանքներս աշխատել ենք, ռուսները կերել ենԱգրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Ժողովուրդ». 43 մլն դրամ, տարիների քննարկումներ. Սևանի ափի որ ռեստորանները կքանդվեն«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Ի՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված