Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սննդամթերքի տեսակներ, որոնց ամենօրյա գործածությունը կարող է վտանգավոր լինել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու սննդակարգը շատ կարևոր նշանակություն ունի նրա ընդհանուր առողջական վիճակի ու ինքնազգացողության համար, ուստի զարմանալի չէ, որ մասնագետները հորդորում են հարստացնել սննդակարգն օգտակար մթերքով։ Առհասարակ սննդակարգը պետք է լինի առավելագույնս օգտակար ու բալանսավորված, այլապես կարող են զարգանալ առողջական տարատեսակ խնդիրներ, սակայն այնուամենայնիվ կան սննդամթերքի որոշակի տեսակներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի ուտել ամեն օր։

Hronika.info կայքը ներկայացրել է նմանատիպ հինգ մթերք, որոնք ամեն օր սննդակարգում օգտագործելը կարող է վտանգավոր լինել առողջության համար։

Գրիլի վրա պատրաստված միս

Միսը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր սպիտակուցներով, իսկ ճիշտ պատրաստման դեպքում այն ունենում է նաև շատ ցածր կալորիականություն, սակայն անգամ նման օգտըակար մթերքի ամենօրյա գործածությունը կարող է շատ վտանգավոր լինել։ Առավել վտանգավոր է գրիլի վրա պատրաստված միսը, որը պարունակում է հետերոցիկլիկ ամիններ՝ միացություններ, որոնք կարող են նպաստել օնկոլոգիական հիվանդությունների զարգացման հավանականության բարձրացմանը։ Մսի պատրաստման մյուս եղանակները չեն համարվում այդքան վտանգավոր, սակայն այնուամենայնիվ այս մթերքը խորհուրդ չի տրվում չարաշահել։

Ապխտած ձուկ

Ապխտած ձկների կանոնավոր գործածությունը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ մարդու առողջական վիճակի վրա։ Առաջին հերթին հարկավոր է հաշվի առնել, որ ծխեցման ընթացքում ոչնչանում են ոչ բոլոր մակաբույծները, ինչը հատկապես վտանգավոր է պատրաստման բոլոր կանոններին չհետևելու դեպքում։ Բացի այդ, այդ գործընթացի ժամանակ մթերքի մեջ ձևավորվում են վտանգավոր քաղցկեղածին տարրեր, որոնք կարող են կյանքի համար վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառ դառնալ։

Թյունոս

Թյունոսը պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, երկաթ ու մի շարք այլ օգտակար տարրեր, ինչի շնորհիվ համարվում է ամենաօգտակար ձկնատեսակներից մեկը, սակայն ամենօրյա գործածության դեպքում այն կարող է շատ վտանգավոր լինել։ Բանն այն է, որ այս ձկնատեսակը շատ արագ կլանում է շրջակա միջավայրում պարունակվող սնդիկը, ինչի հետևանքով դրա ամենօրյա գործածությունը կարող է հանգեցնել սրտամկանի հետ կապված լուրջ խնդիրների զարգացման։ 

Սնկեր

Սնկերը հարուստ են օրգանիզմի համար շատ օգտակար սննդարար նյութերով, սակայն դրանք համարվում են բավական դժվարամարս մթերք։ Սնկերը պարունակում են խիտին՝ ստամոքսահյութի արտադրությունը դանդաղեցնող օրգանական նյութ, ինչի պատճառով էլ դրանք շատ դանդաղ են յուրացվում։ Այս առանձնահատկության պատճառով մասնագետները հորդորում են չչարաշահել սնկերով ուտեստները, հատկապես՝ ստամոքսի հետ կապված խնդիրների դեպքում։

Կոկոսյան ընկույզի յուղ

Կոկոսյան ընկույզի յուղը լայն գործածություն ունի ինչպես կոսմետոլոգիայում, այնպես էլ խոհանոցում, սակայն առողջական խնդիրներից խուսափելու համար հարկ է հիշել, որ այս յուղը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել։ Բանն այն է, որ այն պարունակում է տրիգլիցերիդներ՝ ճարպերի տեսակ, որոնք կարող են նվազեցնել ընդհանուր խոլեստերինի մակարդակը՝ այդ կերպ խիստ բացասաբար անդրադառնալով սրտանոթային համակարգի աշխատանքի վրա։ Բացի այդ, այս տարրերը կարող են նպաստել ավիտամինոզի զարգացմանն ու հանգեցնել հորմոնալ խանգարումների։

Պենտագոնում քննարկում են Իսպանիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կասեցնելու հարցը. ReutersՄակրոնն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ Հինգ ամսվա ընթացքում միայն 1 անձ է ստացել Թրամփի ներդրած «Ոսկե քարտը» Ի՞նչ էր փնտրում Պապիկյանը ՎրաստանումՖրանսիան Հունաստանին առաջարկել է Ուկրաինային Mirage կործանիչներ փոխանցելու համաձայնագիր․ «Le Parisien» Նիկոլ Փաշինյանի ուրացման անթալոգիան19 ուժերի մի մասն իշխանության սպասարկուներն ենԱրաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի միջնորդների հետ․ Թեհրանը պատվիրակություն է ուղարկում ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար Վազգեն Թևանյանը դուրս է եկել ազատ ոճի ըմբշամարտի առաջնության կիսաեզրափակիչ ՆԳՆ-ն՝ ողբերգական վթարի մասինԸմբշամարտի ԵԱ․ Ազատոճայինները մտնում են պայքարի մեջ Հայտնի Է Ռոբերտ Աբաջյանի մայրիկի հոգեհանգստի տեղն ու ժամը Ինտենսիվ տեղումներ են սպասվում Ռուսաստանն ի սկզբանե հայերի ողբերգությունն ընկալել է որպես սեփական վիշտ․ Մարիա Զախարովա Էրդողանն իր ուղերձում կրկին չի հիշատակել ցեղասպանություն եզրույթը Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Լողափնյա ֆուտբոլ «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է մաhացած 35-ամյա տղամարդՀայերը ոչնչացվել են երիտթուրքերի կողմից՝ Ռուսաստանին համակրելու կասկածանքով․ Զատուլին Ողբերգական ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում․ վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Վթար՝ Դիլիջանի ոլորաններում«Փորձագետը գնահատել է Հայաստանում «ապատեղեկատվության դեմ պայքարելու» ԵՄ-ի ծրագրերը»«Մասնագետ. Ո՞ր ոլորտը կոչնչացնի Հայաստանը ԵՄ-ին միանալուց հետո»Ջահերով երթը՝ հիշողության, դիմադրության և քաղաքական ուղերձների խաչմերուկում Հայտնի են դպրոցականների ավարտական քննությունների օրերը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օր. պատմության այս օրը (24 ապրիլ)Ամերիկյան սենատորների նամակը՝ Հայաստանի ընտրական գործընթացի շուրջ նոր բախման կիզակետում Այսօր Ադրբեջանի տարածքով տարանցիկ եղանակով դեպի Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 5 վագոն ՔՊ նախընտրական ցուցակի 106-րդ համարն է՝ Վահան Կոստանյանը. ինչ է հայտարարագրել. «Ժողովուրդ»Իշխանությունը կրկին անցել է «ասֆալտ» օպերացիային. «Հրապարակ» Ուժեղացված վերահսկողություն է սկսվել. «Ժողովուրդ» Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին հայտնաբերվել է քաղաքացու դի Տարադրամի շուկան՝ այսօրՈվքե՞ր են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի շտաբի պետերը. «Հրապարակ» Իշխանությունների հերթական ձախողումը. պետությունը չի վերահսկում ներմուծման շղթան. «Ժողովուրդ» Փաշինյանը խիստ հրահանգ է տվել մարզպետներին. «Հրապարակ» ՉԹՕ-ներ, հրեշտակներ և աստվածաշնչյան տեքստեր. ամերիկացի քաղաքական գործիչը վիրուսային է դարձել՝ այլմոլորակայիններին Աստվածաշնչի հետ կապելովԱռաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիրԵս հրամայել եմ nչնչացնել Հորմուզի նեղուցում ակшններ տեղադրող ցանկացած նավակ. ԹրամփԱնչելոտին նշել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտին Ոչ մեկը չի կարող ասել՝ հորս արև 1 մլրդ ներդրում եմ արել. բանկային շրջանառությունը հատիկ-հատիկ պետք է լինի, եթե չեղավ՝ խնդիր է. ՓաշինյանԴիլիջանում կասեցվել է լիմոնադի ու շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունըՆանուլը նշում է ծննդյան 16-ամյակը Փաշինյանը կրճատում է պետական համալսարանների թիվն այն դեպքում, երբ նրա երեխաները սովորում են արտասահմանում Դանիայում գնացքների բախման հետևանքով տnւժել է 17 մարդ ԱՄՆ-ը Իրանի դեմ տախտակամածային hրանnթ է կիրառել առաջին անգամ վերջին 38 տարվա ընթացքումԹրամփը երկարաձգել է Իրանի հետ hրադադարի ժամկետը մինչև ապրիլի 26-ը. Ynet Այսօր «Դրուժբա» խողովակաշարով Սլովակիա կմատակարարվի 13,5 հազար տոննա նավթ. ՖիցոԵրևանում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափԵՄ ղեկավարները Կիպրոսում կքննարկեն Մերձավոր Արևելքի իրադրությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը Թուրքիայում ընդունվել է 15 տարեկանից փոքրերի համար սոցցանցերի օգտագործումն արգելող օրենք
Ամենադիտված