Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հակառակորդը ամեն ինչ խեղաթյուրում է, ուստի հարկավոր է բավական մանրամասն ամեն ինչ ներկայացնել. Գևորգ Մելիքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Քաղաքագետ Գևորգ Մելիքյանը համոզված է, որ միջազգային կառույցների հետ շփվելիս պետք չէ հույսը դնել այն մտայնության վրա, որ եթե պատերազմը լուսաբանվում է, ապա բոլորը ամեն ինչ հասկանում են: Մեր խնդիրն է հարցերը ճիշտ ներկայացնել  և ճիշտ շեշտադրումներով ասելիքը մատուցել, որպեսզի այլ երկրների քաղաքական գործիչները, դիվանագետներն ու հասարակական գործիչները իրականության մասին պատկերացում կազմեն:

 «Հարկավոր է ակտիվ գործունեություն ծավալել, որպեսզի Ադրբեջանական քարոզչամեքենան չկարողանա նենգափոխել իրականությունը: Հակառակորդը ամեն ինչ խեղաթյուրած ձևով է ներկայացնում և հարկավոր է բավական մանրամասն ամեն ինչ ներկայացնել, որպեսզի միջազգային հանրության համար ևս պարզ լինի, թե ինչի համար է հայկական կողմը պայքարում»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Գ. Մելիքյանը:

 Քաղաքագետի դիտարկմամբ ադրբեջանական կողմը 25 տարի զբաղված է եղել փաստերը խեղաթյուրելով: Եվ հիմա շատ կարևոր է դրանք մաքսիմալ չեզոքացնել: Կարևոր է նաև հանրությանը բացատրել, որ Արցախի դեմ Ադրբեջնաի կողմից սանձազերծած պատերազմը կրոնական հիմք չունի:

 «Այն ինչ այսօր անում է հակառակորդը անթույլատրելի է թե՛ մարդկային, թե՛ միջազգային և թե՛ բոլոր առումներով: Ադրբեջանը անթույլատրելի բոլոր կարմիր գծերը հատել է, բայց կարևոր է արաբական աշխարհի երկրներին բացատրել, որ պատերազմը որևէ աղերս չունի կրոնի հետ, որպեսզի մահմեդական երկրները հանկարծ չընկնեն Ադրբեջանի ծուղակը, քանի որ ադրբեջանական կողմը ժամանակ առ ժամանակ փորձում է հարցը ներկայացնել սրբազան պատերազմի քողի ներքո: Ուստի, շատ կարևոր է, որ այս հարցում Ադրբեջանը և Թուրքիան մենակ մնան և աջակիցներ չունենան: Այս առումով Պարսից ծոցի երկրների հետ աշխատանքը շատ կարևոր է: Այս աշխատանքը պետք է իրականացվի հետևողականորեն, որպեսզի ավելի մեծ արդյունք կարողանանք ունենալ: Հատկապես պետք է աշխատել այն երկրների հետ, որոնք մեզ հետ հարաբերություններում խնդրահարույց հարցեր ունեն, քանի որ եթե նույնիսկ որոշակի հարցերի շուրջ անհամաձայնություններ կան, ապա պետք չէ մեկուսացման քաղաքականություն վարել: Միջազգային հարաբերություններում այս կամ այն երկրից նեղանալը կամ շփումներ չունենալը չի կարող օգտավետ լինել: Արտաքին քաղաքականության կարևորագույն հարցը նույն դռներն անընդհատ թակելն է և պետք չէ մեկ երկու անգամ նույն բանը ասելուց հետո մտածել, որ այլևս այդ առումով անելիք չկա»,- ասաց Գ. Մելիքյանը:

Արմինե Գրիգորյան

www.1or.am

Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով
Ամենադիտված