Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մնացականյանը CNN-ի եթերում հայտնել է Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը CNN-ի եթերում բարձրաձայնել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորման մասին:

«Երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք ամրապնդել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, խաղաղ լուծման վերադառնալ, մենք ստանում ենք Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից հաղորդագրություններ, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտ, Մարտունին, Հադրութը կրկին թիրախավորվում են Ադրբեջանի Զինված ուժերի կողմից: Քաղաքացիներ են զոհվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Մնացականյանը:

Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ կան անվտանգային գծեր, որոնց չլինելու դեպքում ԼՂ ժողովուրդը կկանգնի էթնիկ զտման սպառնալիքի առաջ:

«1992-1993թթ. մենք ունեինք շատ վտանգավոր իրավիճակ, երբ Ադրբեջանն օկուպացրել էր Լեռնային Ղարաբաղի մեծ մասը, այնտեղ բնակվող մարդիկ տեղահանվել էին, հայերը կարողացան իրենց կյանքը պաշտպանելով ձևավորել անվտանգային գծեր, որոնք մինչ օրս կան, եթե դրանք չլինեն, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է նորից բախվել այդ էթնիկ զտումներին»,- նշել է նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը հավելել է, որ Հայաստանի համար ԼՂ հարցի լուծումը կարող է հիմնված լինել միայն փոխզիջումների վրա, իսկ լուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով:

«Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի ազատ ինքնորոշման իրավունք, որը պետք է հարգվի: Պետք է Ադրբեջանը դադարեցնի իր մաքսիմալիստական մոտեցումները»,- ասել է Մնացականյանը:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ռազմական գործողություններ էր սանձազերծել Արցախի դեմ՝ կիրառելով ողջ զինանոցը, թիրախավորելով անգամ քաղաքացիական բնակչությանը թե Արցախում, թե Հայաստանում: Առկա են հաստատված տեղեկություններ, որ Ադրբեջանի զինուժի կազմում հայկական կողմի դեմ մարտերի մեջ են նաև Սիրիայից Թուրքիայի միջոցով բերված վարձկաններ:

 
 
 
 
 



Ամերիկա-իսրայելական nւժերը hարվածել են Իրանի հյուսիսում գտնվող մանկատանը ԱՄՆ-ը ծրագրում է թույլ տալ ռուսական լցանավին մտնել Կուբա. Bloomberg Մենք բազում զnհերի և զnհողությունների գնով հասել ենք ոչ թե պшտերազմի հետաձգման, այլ խաղաղության. ՓաշինյանԿուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ Լիա Զախարյանը կիսվել է գարնանային ֆոտոշարքով Պատրաստ եմ պայքարել կիսաթեթեւ քաշային կարգի տիտղոսի համար. Արման Ծառուկյան Թրամփը դիտարկում է Իրանից nւրանի առգրшվման հնարավորությունը. The Wall Street JournalԻտալիայում թանգարանից գnղացել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի աշխատանքները Իրանը համաձայնել է պшտերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը. ԹրամփՀայաստանը վերջին 3 տարում ավելի քան 88 մլն լիտր խմելու ջուր է արտահանել Գիտնականները գրանցել են հզոր արեգակնային բռնկում Բացվել է «Հոգևոր քարտեզի արահետներով․ հայկական ձեռագրական արվեստը» ցուցահանդեսը Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականների կազմերը ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը նորից uպառնացել է Իրանին «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնը՝ արդեն 5-րդ օրն է Երևանը վերածել դասական երաժշտության կենդանի կենտրոնի ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի Ռումինիա-Սան Մարինո հանդիպումը Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր Դերասանուհի Աննա Մաքսիմը նշանվել էԵրևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Անահիտ Ավանեսյանին հաջողվեց պահպանել իր դիրքերը ՔՊ-ում Փաշինյանը սլանում է դեպի բռնապետություն Անցած 3 օրում գրանցվել է 32 ավտովթար․ 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ Իսլանդիան և Նորվեգիան ցանկանում են միանալ ԵՄ-ին Ձյուն, թաց ձյուն, անձրև․ առաջիկա օրերի եղանակըԱՄՆ-ն առաջին անգամ նոր հրթիռ է կիրառել Իրանի դեմ գործողության ժամանակ. The New York Times Իսպանիան փակել է իր օդային տարածքն Իրանի դեմ պատերազմին մասնակցող ինքնաթիռների համար Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Չեդեր պանիր18 համարի ավտոբուսը վթարվել է․ ինչ է հայտնիԲյուրեղավանի «Արև» մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է Վթար՝ Արարատում․ վիրավոր կա «Արսենալի» 11 խաղացող վնասվածք ունի Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել «Անատոլի Կոլոդկին» տանկերը մարդասիրական օգնությամբ ժամանել է Կուբա Սպանվել է Իրանի բնական պաշարների պահպանության ստորաբաժանման հրամանատարը Կուբան ձախnղված պետություն է, և նրանք կլինեն հաջորդը. ԱՄՆ նախագահ«Իրանի շուրջ լարվածության սրումը կարող է մերձեցնել Հայաստանին և Ադրբեջանին» «Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները պատրաստում նոր սահմանադրություն» 12 ժամ ջուր չի լինի5 մեքենա բախվել են իրար․ կա զոհ և վիրավոր«Եկեղեցուց հետո՝ պետությո՞ւնը․ Փաշինյանի հակաեկեղեցական ճնշումները հասել են վտանգավոր կետի» Ո՞ր հասցեներում գազ չի լինի«Բանտը որպես քաղաքական գործիք․ ով անհանգստացնում է իշխանությանը, հայտնվում է ճաղերի հետևում» Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի են ունեցել ավագանիների ընտրություններ․ պատմության այս օրը (30 մարտ)Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայումԱնջատումներ՝ նշված հասցեներումՆեթանյահուն հրամայել է ընդլայնել Լիբանանի հարավում գտնվող բուֆերային գոտին Բելառուս – Հայաստան ընկերական խաղը ավարտվեց՝ 2-1 հաշվով Բախվել են «Opel»-ը և «Mercedes-Benz»-ը․ կան վիրավորներ Սուրբ Աննա եկեղեցու բակում խnւլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել է 2 անձ․ ՆԳՆ
Ամենադիտված