Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական բանակի շատ կորուստներ ունենալը բխում է Թուրքիայի շահերից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանի կարծիքով այս պահին ամենակարևորը պատերազմական գործողությունների դադարեցումն է, որի մասին խոսել է նաև Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Բայց, մինչ այս պահը դեռևս հնարավոր չի եղել Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական անգրեսան դադարեցնել:

«Եթե այս պահին Թուրքիան, Ադրբեջանը ահաբեկիչների հետ միասին հայերին ոչնչացնելու քաղաքականություն են վարում, այդ դեպքում հարց է ծագում, արդյո՞ք կարիք կա խոսել բանակցությունների սեղանին դրված այս կամ այն հարցի մասին: Իմ կարծիքով ներկայումս ճիշտ և տեղին չէ այդ մասին խոսելը, քանի որ Արցախի դեմ հրահրված պատերազմը կարող է հանգեցնել հումանիտար ճգնաժամի: Այս հակամարտությունը չունի ռազմական լուծում, ինչին ձգտնում են Ադրբեջանը և Թուրքիան, թեև Արցախը մինչև վերջին շունչը պատրաստ է պայքարել իր հայրենիքը պաշտպանելու համար»,- 1or.am-ի հետ զրույցում ասաց Դ. Բաբայանը:

Նրա կարծիքով՝ մեկ բան ակնհայտ է, որ վերադարձ անցյալին չկա, քանի որ ագրեսոր երկրները միջազգային ահաբեկիչների հետ քանդել են ու հարված են հասցրել նաև բանակցային գործընթացին: Պետք է հաշվի առնել նաև, որ ի դեմս Թուրքիայի՝ մենք գործ ունենք հարյուրամյակների պատմություն և աշխարհաքաղաքական փորձ ունեցող երկրի հետ, որը յուրաքանչյուր քայլ ձեռնարկելու դեպքում փորձում է մի քանի այլ հարց ևս լուծել:

«Դժբախտաբար Թուրքիային հաջողվել է մտնել Անդրկովկասյան տարածաշրջան, քանի որ այն այլևս Ադրբեջանից կամավոր դուրս չի գա: Ուշագրավ է նաև, որ Ադրբեջանի արտգործնախարարը իր թվիթերյան էջում գրել է, որ իրենք չունեն թուրքական զինվորականներ, քանի որ նրանց բոլորին տրամադրվել է Ադրբեջանի քաղաքացիություն: Եվ սա արդեն խոսում է այլ իրականության մասին: Ասեմ ավելին՝ ինչքան ադրբեջանական բանակը շատ կորուստներ ունենա, այնքան դա բխում է Թուրքիայի շահերից: Ինչքան շատ լինեն կորուստները այնքան ալիևյան կլանի իշխանության մնալու հավանականությունը կփոքրանա: Այսինքն, Ադրբեջանն արդեն իսկ վերածվել է թուրքական վիլայեթի և եթե մի քիչ էլ անցնի, կդառնան թուրքական գաղութ: Այնպես որ աշխարհաքաղաքական բազմաշերտ զարգացումներ կարող են տեղի ուենալ, բայց չեմ կարծում, որ այս ամենը կարող է անտեսվել ուժային կենտրոնների կողմից»,- ասաց Դ. Բաբայանը:

Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդականի կարծիքով՝ պետք է հաշվի առնել նաև, որ Թուրքիայի ներգրավվածությունը այս հակամարտությանն ամբողջությամբ տակնուվրա է արել աշխարհաքաղաքական շատ հարցեր, բայց, որ վերադարձ անցյալին չի կարող լինել, դա ևս միանշանակ է:

Արմինե Գրիգորյան

www.1or.am 

Մինչև 20:00-ն ջուր չի լինի Ալիևի հետ Բիշքեկում հանդիպման ժամանակ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը չենք քննարկել․ Փաշինյան Իրանը հայտարարել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան ռшզմաբազաներին hարվածների մասին Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին Կփոփոխվեն Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեի անվանումները. դրանք դուրս կգան ՏԿԵՆ ենթակայությունից Լայպցիգի միջադեպից հետո ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն խոստանում են ուժեղացնել ճնշումը ՌԴ-ի վրա Հաղարծին վանական համալիրի մոտ 22-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ծառերին․ կա վիրավոր Ուկրաինական դրոնները հարձակվել են Սոչիի նավահանգստի վրա Ադրբեջանում 5000 մարդ է տարհանվել զինամթերքի պահեստի պայթյունից հետո «Զորակոչիկ ջան արի Հայաստան, դու կապրես ռելոկանտ ջանի հետ». Երևանը միանում է Ռուսաստանում «զորահավաքի» շուրջ լարվածության սրմանըՊետդումայում Փաշինյանին տեղն են դրել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ կոշտ արտահայտություններից հետոԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով 17 վագոն-ցիստեռն Փաշինյանը կանտեսի Ռուսաստանում բնակվող հայերի ձայները ապահովելու համար, որ հանրաքվեի արդյունքները լինեն ԵՄ-ի օգտինՍողանքի և ջրհեղեղի հետևանքով Նեպալում առնվազն 22,000 երեխա տառապnւմ է մաքուր խմելու ջրի պակասից ԻՀՊԿ-ն hարվածել է Քուվեյթում ԱՄՆ ռшզմաբազաներին ԱՄՆ ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում nչնչացրել է իրանական նոր uպառազինություններ․ Թրամփ Հայաստանը դիմում է ներկայացնում ԵՄ-ին. Կընդունվի՞ այն, ի՞նչ է սա նշանակում Ռուսաստանի համար և ի՞նչ սպասել Փաշինյանից հաջորդիվՎստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ»Լույս չի լինելու «Բարսելոնան» հրապարակել է մրցաշրջանի հայտացուցակը. հայտնի են ֆուտբոլիստների վերջնական խաղային համարները Ռուսաստան՝ Համերաշխության և ահաբեկչության դեմ պայքարի օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 3)«Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ»Առաջիկա երկու տարում՝ պետբյուջեից մոտ 3 միլիարդ դրամ. նպատակն է ավելացնել օդային ճանապարհով արտահանման ծավալները. «Փաստ»Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»Ստանձնած պարտավորությունները կատարելու ճանապարհին. «Փաստ»Կասկածելի մահեր և չբացահայտված հանգամանքներ. «Փաստ»Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդ
Ամենադիտված