Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազ­մա­կան դրու­թ­յան պայ­ման­նե­րում այն, ինչ ա­նում ու քա­րո­զում է իշ­խա­նու­թ­յան սո­րո­սա­կան թևը Հա­յաս­տա­նի ներ­սում, ուղ­ղա­կիո­րեն դա­վա­ճա­նու­թ­յուն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Irates.am-ը գրում է.

Սեպ­տեմ­բե­րի 27-ին սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի սկիզ­բը ազ­դա­րա­րեց նաև ո­րո­շա­կի լուրջ ներ­քա­ղա­քա­կան տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րի մա­սին։ Ըստ էու­թյան‚ պա­տե­րազ­մը ո­րոշ ժա­մա­նա­կով սա­ռեց­րեց հա­յաս­տա­նյան ընդ­դի­մա­դիր դաշ­տի ընդ­դի­մա­դիր օ­րա­կար­գը։ Դա ա­ռա­վել հատ­կան­շա­կան է, քա­նի որ սա­ռե­ցու­մը տե­ղի ու­նե­ցավ ընդ­դի­մա­դիր տրա­մադ­րու­թյուն­նե­րի զար­գա­ցում­նե­րի գրե­թե գա­գաթ­նա­կե­տում, բա­ռա­ցիո­րեն այն ժա­մա­նակ, երբ սպաս­վում էր ընդ­դի­մա­դիր միաս­նա­կան ճա­կա­տի մեծ հան­րա­հա­վա­քը։ Սա­կայն տրա­մա­բա­նա­կան է, որ այս օ­րե­րին ընդ­դի­մա­դիր օ­րա­կար­գը գո­նե ժա­մա­նա­կա­վո­րա­պես սա­ռեց­վեց։ Հա­մա­պե­տա­կան օ­րա­կար­գը, ըստ էու­թյան, իշ­խա­նու­թյան հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջից վե­րա­փոխ­վեց հա­մա­պե­տա­կան, հա­մա­ժո­ղովր­դա­կան պա­տե­րազ­մի։


Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վերս­կս­ման ա­ռա­ջին օ­րե­րից ի վեր ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում բո­լո­րո­վին այլ խն­դիր­ներ են հայ­տն­վել. այս պա­տե­րազմն ըն­կալ­վում է որ­պես գո­յա­մարտ՝ մյուս բո­լոր հար­ցե­րը հե­տին պլան մղե­լով։ Սա­կայն այ­նուա­մե­նայ­նիվ, շատ ա­րագ ներ­քա­ղա­քա­կան կյան­քում նշ­մար­վե­ցին ո­րո­շա­կի նր­բե­րանգ­ներ, ո­րոնք գո­նե պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին փոր­ձում էին թաքց­նել կամ ժա­մա­նա­կա­վո­րա­պես սա­ռեց­նել։


Այժմ տես­նենք, թե ինչ փո­փո­խու­թյուն­ներ տե­ղի ու­նե­ցան ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում սեպ­տեմ­բե­րի 27-ից հե­տո։ Ա­ռան­ձին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով հան­դես ե­կան նախ­կին ե­րեք նա­խա­գահ­նե­րը։ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի և Սերժ Սարգ­սյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հիմ­նա­կան ի­մաս­տը կոն­սո­լի­դա­ցիան էր. պետք է հա­մախ­մբ­վել պե­տու­թյան‚ բա­նա­կի և թշ­նա­մուն հաղ­թե­լու նպա­տա­կի շուրջ։ Մի փոքր ա­վե­լի ուշ հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ նաև Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը։ Վեր­ջի­նիս պա­րա­գա­յում հատ­կան­շա­կանն այն էր, որ ի տար­բե­րու­թյուն հա­մա­վա­րա­կի օ­րե­րին ար­ված հայ­տա­րա­րու­թյան, ո­րում ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը հա­մա­վա­րա­կը ո­րա­կել էր որ­պես պա­տե­րազմ, իսկ այդ «պա­տե­րազ­մի» օ­րե­րին իշ­խա­նու­թյան դեմ խո­սող բո­լոր ու­ժե­րին՝ դա­վա­ճան­ներ, պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ժա­մա­նակ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը դա­վա­ճա­նու­թյան, իշ­խա­նու­թյուն­նե­րի շուրջ հա­մախ­մբ­ման մա­սին չխո­սեց, այլ շատ ա­վե­լի ա­ռար­կա­յա­կան ու հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես ե­կավ։ Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի եր­րորդ օրն ար­ված այդ հայ­տա­րա­րու­թյու­նը բաղ­կա­ցած էր եր­կու կե­տից. ա­ռա­ջին կե­տով Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը նշեց, որ պետք է դա­դա­րեց­նել պա­տե­րազ­մը, ու հայ­կա­կան կող­մը պետք է ձգ­տի պահ­պա­նել տա­րածք­նե­րը։ Ա­ռա­վել հե­տաք­րք­րա­կան երկ­րորդ կե­տով ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հը շեշ­տում էր, որ Ռու­սաս­տա­նի գլ­խա­վո­րու­թյամբ պետք է վեր­սկ­սել բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թացն ար­դեն առ­կա ձևա­չա­փի շր­ջա­նա­կում։ Ըստ էու­թյան‚ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը թա­փան­ցիկ ակ­նար­կում էր, որ այ­նուա­մե­նայ­նիվ‚ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է ուղ­ղա­կիո­րեն դի­մեն Ռու­սաս­տա­նին, որ­պես­զի վեր­ջինս, օգ­տա­գոր­ծե­լով իր ազ­դե­ցու­թյու­նը տա­րա­ծաշր­ջա­նում ու ռե­սուրս­նե­րը, դա­դա­րեց­նի պա­տե­րազմն ու ստանձ­նի մո­դե­րա­տո­րի դե­րա­կա­տա­րու­մը։


Ներ­քա­ղա­քա­կան դաշ­տում ա­վե­լի գլո­բալ կոն­սո­լի­դա­ցիոն գոր­ծըն­թաց տե­ղի ու­նե­ցավ։ Խոս­քը 14 կու­սակ­ցու­թյուն­նե­րի, այդ թվում՝ ար­մա­տա­կան ընդ­դի­մա­դիր ու­ժե­րի մա­սին է, ո­րոնք նա­խա­պատ­րաստ­վում էին հոկ­տեմ­բե­րի 8-ին հան­դես գա­լու ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի և Նի­կոլ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով։ Վեր­ջին­ներս ա­ռա­ջար­կում էին միաս­նա­կան օ­րա­կար­գով հան­դես գալ և կազ­մել ռազ­մա­քա­ղա­քա­կան դա­շինք Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի միջև։ Դա, բնա­կա­նա­բար, են­թադ­րում է, որ Հա­յաս­տա­նը պետք է ճա­նա­չի Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը։
Այս­պի­սով՝ քա­ղա­քա­կան դաշ­տում ար­տա­քի­նից ա­մեն ինչ հա­մախ­մբ­ման քո­ղի ներ­քո է ըն­թա­նում։ Ներ­քին քա­ղա­քա­կան տար­բեր օ­րա­կար­գե­րը, նա­խա­սի­րու­թյուն­ներն ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րը հե­տին պլան են մղ­վել։ Նույ­նիսկ իշ­խա­նու­թյան կող­մից ցույց տր­վեց, թե քրեա­կան գոր­ծե­րը առ­ժա­մա­նակ մո­ռաց­վում են, նշ­մար­վում է ո­րո­շա­կի հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն, ան­գամ ար­տա­հոս­քեր ե­ղան այն մա­սին, թե ա­ռա­ջի­կա օ­րե­րին փաս­տա­բան­նե­րի միջ­նոր­դու­թյամբ ա­զատ կար­ձակ­վի նաև ԲՀԿ ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը։
Սա­կայն ընդ­հա­նուր առ­մամբ այս հով­վեր­գու­թյան ֆո­նին ներ­քին պայ­քա­րը շա­րու­նակ­վում է։
Այս հա­մա­տեքս­տում իշ­խա­նա­կան դաշ­տը ա­ռա­վել ծանր ըն­դու­նեց Ռո­բերտ Քո­չա­րյա­նի մեկ­նումն Ար­ցախ։ Դժ­վար է պատ­կե­րաց­նել, թե դա կա­րող էր տե­ղի ու­նե­նալ ա­ռանց իշ­խա­նու­թյուն­նե­րի, մաս­նա­վո­րա­պես, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ հա­մա­ձայ­նեց­ման, քա­նի որ Քո­չա­րյա­նը դա­տա­կան գոր­ծըն­թա­ցի մեջ է, և նրա տե­ղա­շար­ժը սահ­մա­նա­փակ է։


Ի­հար­կե‚ դա ոչ թե պայ­մա­նա­վոր­ված է երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ վե­րա­բեր­մուն­քի կտ­րուկ փո­փոխ­մամբ‚ այլ ա­վե­լի շուտ ստիպ­ված քայլ է՝ պայ­մա­նա­վոր­ված ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հետ ա­վե­լի կա­յուն և հաս­տա­տուն կո­մու­նի­կա­ցիա­յի խո­ղո­վակ ստա­նա­լու անհ­րա­ժեշ­տու­թյամբ։ Միևնույն ժա­մա­նակ հս­տակ պետք է ար­ձա­նագ­րել‚ որ Ար­ցա­խի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ար­դեն իսկ ա­պա­ցու­ցել է‚ որ բա­վա­կա­նին հա­սուն պե­տա­կան և ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծիչ է‚ ո­րի ջան­քե­րի շնոր­հիվ այս օ­րե­րին Ար­ցա­խում է հա­մախ­մբ­վել Հա­յաս­տա­նի‚ նե­րա­ռյալ Ար­ցա­խի‚ գրե­թե ամ­բողջ հին և նոր ռազ­մա­քա­ղա­քա­կան է­լի­տան։
Ռո­բերտ Քո­չա­րյա­նի՝ Ար­ցախ մեկ­նե­լը‚ ինչ խոսք‚ իշ­խա­նու­թյան տար­բեր օ­ղակ­նե­րում տհաճ ա­նակն­կալ էր. սոց­ցան­ցե­րում իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րը, ո­րոնք կենտ­րո­նա­ցած էին պա­տե­րազ­մա­կան կոնկ­րետ խն­դիր­ներ լու­ծե­լու վրա, ան­մի­ջա­պես վեր­հի­շե­ցին նախ­կին օ­րա­կար­գը՝ Ռո­բերտ Քո­չա­րյա­նին պի­տա­կա­վո­րե­լով ոչ դրա­կան հա­մա­տեքս­տում։ Պարզ է, որ այդ վե­րա­բեր­մուն­քը ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի նկատ­մամբ պայ­մա­նա­վոր­ված է նրա­նով, որ Քո­չա­րյա­նի գոր­ծո­նը ո­րո­շա­կի այ­լընտ­րան­քա­յին բևեռ է ձևա­վո­րում փորձ չու­նե­ցող Նի­կոլ Փա­շի­նյա­նի ֆո­նին։ Իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րը են­թա­գի­տակ­ցա­բար այդ ա­մե­նում ո­րո­շա­կի վտանգ տե­սան, ին­չը կա­րող է հան­գեց­նել Քո­չա­րյա­նի վար­կա­նի­շի բարձ­րաց­մա­նը և հե­տա­գա­յում՝ պա­տե­րազ­մի ա­վար­տից ու կա­յու­նու­թյան վե­րա­կանգ­նու­մից հե­տո կու­տա­կած դի­վի­դենդ­ներն ի վնաս գոր­ծող իշ­խա­նու­թյան օգ­տա­գոր­ծե­լուն։


Սա թերևս չա­րյաց փոք­րա­գույնն էր՝ հա­մե­մա­տած այն ա­մե­նի հետ, ինչ ա­րեց իշ­խա­նու­թյու­նը ներ­կա­յաց­նող սո­րո­սա­կան թևը։ Վեր­ջին­ներս հայ-թուր­քա­կան գլո­բալ պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում սկ­սե­ցին պա­ցի­ֆիս­տա­կան բա­վա­կա­նին լուրջ հայ­տա­րա­րու­թյուն­ներ հն­չեց­նել կեղծ հայ­րե­նա­սի­րու­թյան և այլ թե­մա­նե­րի մա­սին։ Եվ այս ա­մե­նի մեջ գլ­խա­վոր թի­րա­խը զար­մա­նա­լիո­րեն ոչ թե Թուր­քիան էր կամ Ադր­բե­ջա­նը, այլ Ռու­սաս­տա­նը, ՀԱՊԿ-ը։ Եվ տվյալ դեպ­քում Թուր­քիա­յին զս­պող միակ հա­վա­նա­կան ու­ժին՝ Ռու­սաս­տա­նին, վե­րագր­վում է թշ­նա­մու կեր­պար, ո­րը որ­պես դաշ­նա­կից իբրև թե չի օգ­նում Հա­յաս­տա­նին։ Նույ­նիսկ ո­րոշ սո­րո­սա­կան­ներ ՆԱ­ՏՕ-ին էին վկա­յա­կո­չում որ­պես գոր­ծըն­կեր։ Այս քա­րոզ­չա­կան թևն ա­մեն ինչ ա­նում է, որ պա­տե­րազ­մա­կան օ­րե­րին ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի և Ռու­սաս­տա­նի միջև որևէ ա­լյանս չձևա­վոր­վի։ Ռազ­մա­կան դրու­թյան պայ­ման­նե­րում այն, ինչ ա­նում ու քա­րո­զում է իշ­խա­նու­թյան սո­րո­սա­կան թևը Հա­յաս­տա­նի ներ­սում, ուղ­ղա­կիո­րեն դա­վա­ճա­նու­թյուն է։ Իսկ պա­տե­րազ­մա­կան շր­ջա­նում դա­վա­ճա­նու­թյու­նը շատ ա­վե­լի լուրջ պա­տիժ է են­թադ­րում։ Կա­րող ենք փաս­տել, որ թե­կուզ ժա­մա­նա­կա­վոր ու փխ­րուն հա­մախմ­բու­մը գրե­թե բո­լոր ու­ժե­րը պահ­պա­նում են, բա­ցի սո­րո­սա­կան ճա­կա­տից, ո­րը շատ ա­վե­լի ագ­րե­սիվ դար­ձավ՝ ծա­վա­լե­լով հա­կա­պե­տա­կան գոր­ծու­նեու­թյուն։ Եվ պա­տա­հա­կան չէ, որ նույ­նիսկ ա­զա­տա­կան հա­սա­րա­կու­թյու­նը, ո­րը, որ­պես կա­նոն, շատ հան­դուր­ժող է տար­բեր տի­պի գլո­բա­լիս­տա­կան, հա­կա­ռու­սա­կան դրսևո­րում­նե­րի նկատ­մամբ, կոշտ հա­կա­դար­ձում է՝ նշե­լով, որ այն‚ ինչ ար­վում է իշ­խա­նու­թյան սո­րո­սա­կան թևի կող­մից, ուղ­ղա­կի դա­վա­ճա­նու­թյուն է։


Նշ­ված տրանս­ֆոր­մա­ցիա­նե­րը ոչ միայն ար­ձա­նագ­րե­ցին ո­րոշ մար­տա­վա­րա­կան փո­փո­խու­թյուն­ներ ու մար­տի նոր կա­նոն­ներ ընդ­դի­մա­դիր դաշ­տում, այլև ցույց տվե­ցին, որ այն ու­ժե­րը, ո­րոնք մաս­նա­կից են ե­ղել 2018 թվա­կա­նի իշ­խա­նա­փո­խու­թյա­նը‚ բո­լո­րո­վին այլ օ­րա­կար­գով են գոր­ծում և Հա­յաս­տա­նի հետ բո­լո­րո­վին այլ ծրագ­րեր ու­նեն։ Մաս­նա­վո­րա­պես, նպա­տա­կը Ռու­սաս­տա­նի հետ Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի խզ­մա­նը հաս­նելն է, Հա­յաս­տա­նի թու­լա­ցումն ու Ար­ցա­խի հար­ցում ադր­բե­ջա­նա-թուր­քա­կան և դր­սի վեր­պե­տա­կան կա­ռույց­նե­րի ծրագ­րե­րի կյան­քի կո­չումն է։ Այս պա­հին այդ ու­ժե­րը չեն էլ թաքց­նում ի­րենց նպա­տակ­ներն ու բա­ցա­հայտ ցույց են տա­լիս ի­րենց էու­թյու­նը։ Այս ու­ժե­րի գլ­խա­վոր խն­դի­րը պա­տե­րազ­մի պայ­ման­նե­րում լի­նե­լու է ոչ միայն Հա­յաս­տա­նի մե­կու­սա­ցումն ու հա­րա­բե­րու­թյուն­նե­րի փչա­ցումն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծըն­կեր­նե­րի հետ, այլև ներ­քա­ղա­քա­կան լա­րում մտց­նե­լը, խն­դիր­ներ ստեղ­ծե­լը, որ­պես­զի անհ­րա­ժեշտ պա­հին քան­դեն Հա­յաս­տա­նի փխ­րուն կա­յու­նու­թյու­նը։ Սա ի­հար­կե լուրջ հիմ­քեր է տա­լիս պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հե­տո սո­րո­սա­կան կա­ռույց­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը լր­ջո­րեն քն­նե­լու, Հա­յաս­տա­նում դրանց գոր­ծու­նեու­թյան նպա­տա­կա­հար­մա­րու­թյու­նը ո­րո­շե­լու և նրանց քայ­լե­րին քրեաի­րա­վա­կան պա­տաս­խան տա­լու հա­մար։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/b12996b4b18eec9af5193603bfbe0298 © 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը
Ամենադիտված