Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որ դեպքերում է հարկավոր անհապաղ դիմել ուռուցքաբանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում։ Սա այն հիվանդություններից է, որոնց վաղ ախտորոշումը որոշիչ նշանակություն ունի բուժման արդյունավետության հարցում, քանի որ զարգանալու հետ մեկտեղ այն կարող է տարածվել ու ախտահարել նաև այլ օրգանները՝ նվազեցնելով բարեհաջող բուժման հավանականությունը։ 

Խնդրի վաղ ախտորոշման համար հարկավոր է իմանալ, թե որոնք են դրա մասին հուշող վաղ ախտանշաններն ու որ դեպքերում է պետք անհապաղ դիմել մասնագետին, ուստի «Рамблер/доктор» պորտալը նշել է՝ երբ է հարկավոր է բուժզննում անցնել ու խորհրդակցել ուռուցքաբանի հետ։ 

Ընտանեկան անամնեզ

Բժիշկների խոսքով՝ մոտ հարազատների շրջանում քաղցկեղի դեպքերի առկայությունը հուշում է այս հիվանդության զարգացման բարձր հավանականության մասին, ուստի հարկավոր է շատ զգոն լինել։ Եթե ընտանեկան անամնեզում կան նման դեպքեր, ապա 40 տարեկանից հետո խորհուրդ է տրվում տարեկան մեկ անգամ բուժզննում անցնել։ Սովորաբար նման դեպքերում մարդիկ որոշակի անալիզներ են հանձնում կամ անցնում են հետազոտությունը մագնիսառեզոնանսային շերտագրության միջոցով։ Ավելի վաղ տարիքում մասնագետները խորհուրդ են տալիս շատ զգոն լինել ու չանտեսել օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները։ 

Քաշի նվազում

Եթե քաշի նվազումը կապված չէ նիհարելու փորձերի, սննդակարգի փոփոխության կամ ֆիզիկական ակտիվության մեծացման հետ, ապա հարկավոր է անհապաղ դիմել բժշկին։ Այս ախտանշանը բնորոշ է քաղցկեղի գրեթե բոլոր տեսակներին։ Սա պայմանավորված է նրանով, որ մեծացող չարորակ ուռուցքն օգտագործում է օրգանիզմի ստացած սննդարար նյութերի մեծ մասը, ինչի հետևանքով էլ քաշն աստիճանաբար նվազում է անգամ որևէ ջանք չգործադրելու դեպքում։

Խալի փոփոխություն

Ուռուցքաբանին դիմելու լուրջ պատճառ է նաև խալի գույնի, ձևի կամ չափերի փոփոխությունը, ինչպես նաև խալի հատվածում քորի կամ որևէ այլ փոփոխության առկայությունը։ Բացի այդ, հարկ է հիշել, որ որևէ խալ հեռացնելուց առաջ ևս հարկավոր է անպայման նախապես խորհրդակցել ուռուցքաբանի հետ։

Այտուցվածություն կամ պնդացումներ

Մարմնի որևէ հատվածում այտուցվածություն կամ պնդացումներ հայտնաբերելու դեպքում նույնպես հարկավոր է հնարավորինս շուտ բուժզննում անցնել։ Մասնագետների խոսքով՝ նման դեպքերում հարկավոր է անպայման պարզել խնդրի պատճառն ու համոզվել, որ այն պայմանավորված չէ չարորակ նորագոյացությամբ, այլապես հետագայում քաղցկեղը կարող է հայտնաբերվել չափազանց ուշ, ինչի պատճառով բուժումը բավական արդյունավետ չի լինի։

Հունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված