Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ինքս ինձ խոստացա՝ ընտանիք ունենալուն այն չի խանգարելու, խոստացա ու ստորագրեցի. Գոհար Հովհաննիսյան

ՎԻԴԵՈ

Այսօր ժողովրդական երգերի կատարող Գոհար Հովհաննիսյանը նշում է ծննդյան 36-ամյակը: Այս առիթով Life.panorama.am-ը զրուցել է նրա հետ, ինչպես նաեւ տեղեկացել ապագա պլանների մասին:

«Ինչպես ամեն տարի, այս տարի եւս տարեդարձս մեկնարկեց անակնկալներով: Կեսգիշերին մայրիկիս տանն էի, ամուսինս էլ որոշել էր հավաքել մեր լավ ընկերներին ու ուղիղ 12:00-ին մտնել տուն: Ծաղիկներ, տոնական տորթ ու լավ մթնոլորտ, դրանից առավել էլ ի՞նչ է պետք»,- նշեց Գոհարը՝ հավելելով, որ այսօր տոնական օրը կշարունակի աշխատավայրում՝ առանց հատուկ ծննդյան խնջույքի: Խոսելով երեխաների շնորհավորանքից՝ երջանիկ մայրիկը նկատեց. «Աղջիկս դեռ շատ փոքր է անակնկալներ պատրաստելու համար, բայց այ տղաս մեծի նման որոշել էր ինձ ուրախացնել: Նա բակից ծաղիկ էր քաղել, իր ճաշակով այն փաթեթավորել էր, եւ մեծ ուրախությամբ նվիրեց ինձ: Գիտեք, թեկուզեւ այդ ծաղիկը մի քիչ էլ թոշնած էր, բայց ինձ համար շատ թանկ էր: Ես ինձ իսկապես երջանիկ մայրիկ եմ համարում»:

Գոհարը խոստովանեց, որ շատերի նման, ինքն էլ է վախենում մեծանալուց. «Կարծում եմ, չկա մեկն, ով չմտածի ու մի քիչ էլ չվախենա մեծանալուց: Պարզապես պետք է կարողանաս այդ ամենի մասին մտածելուց զատ, նաեւ վայելել կյանքն ու քեզ տրված հնարավորությունները: Հոգեպես ես ինձ 16-ում եմ զգում, բայց նաեւ գիտակցում եմ, որ մեծանալու դեմ բոլորս էլ անզոր ենք, հետեւաբար դրա վրա կենտրոնանալ պետք չէ»,- նկատեց նա:

Կյանքում թույլ տված սխալների մասին Գոհարը չի մտածում, փոխարենը՝ առաջ է շարժվում: «Իհարկե, սխալներ բոլորս ունենք, բայց ես դրանց մասին չեմ մտածում, քան որ այլեւս ոչինչ հետ բերել ու ուղղումներ անել չես կարող: Դրա համար ես միշտ շարժվում եմ առաջ ու վայելում ձեռքբերումներս»,- նշեց նա եւ շարունակեց. «Այն, ինչի ես հասել եմ երգարվեստում, հասել եմ միայն իմ աշխատասիրության եւ ընկերներիս օգնությամբ: Ճանապարհս հարթ ու հեշտ չի եղել, բայց ես գնացել եմ իմ երազանքի հետեւից ու կարողացել եմ հասնել դրան: Մասնագիտությանս մեջ այսօրվա իմ դիրքը իմ ձեռքբերումներից է, սակայն ամենամեծ ձեռքբերումս ընտանիքս է: Գիտեք, տարիներ առաջ, երբ մուտք գործեցի երգարվեստ, ինքս ինձ խոստացա՝ ընտանիք ունենալուն այն չի խանգարելու, խոստացա ու ստորագրեցի: Արդյունքում՝ այսօր իմ ընտանիքն ունեմ եւ հպարտանում եմ դրանով: Ես երբեք թույլ չեմ տա, որ մասնագիտությունս առաջին պլանում լինի. Սկզբում ընտանիքս, հետո նոր մնացյալ բաները»:

Վերջին ամիսներին Գոհարն ասես ավելի պասիվ է աշխատում, նոր տեսահոլովակներ ու աշխատանքներ կարծես թե չկան: Այս մասին խոսելիս՝ երգչուհին պատճառաբանեց, որ վերջին ամիսներին զբաղված է եղել նոր տուն տեղափոխվելով եւ ընտանիքին ավելի շատ ժամանակ տրամադրելով, սակայն անգործության մատնված չի եղել: Ավելին՝ շուտով կտեսնենք նոր աշխատանքների պտուղները:

«Մայիս ամսին ընկերներիս հետ կմեկնենք Բոստոն, այնուհետեւ Մոնրեալ՝ համերգների: Սրանից զատ, սեպտեմբերին կբեմադրվի երաժշտական ներկայացում, որտեղ ես էլ կներկայանամ: Առաջիկայում կրկին կվերադառնամ նախկին ակտիվ գործելաոճին»,- եզրափակեց Գոհար Հովհաննիսյանը:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Ավտովթար Կոտայքում․ վիրավոր կաՋերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով. ձյուն է սպասվումՌուսաստանն արգելել է ցուցադրել «Մnնթե» ֆիլմըԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի ավելի քան 1,27 միլիարդ դրամԳազայի ավելի քան 99 տոկոսը կարող է աղտոտված լինել քիմիկատներnվ Իսրայելի hարձակումների պատճառով. OxfamՌուս զբոսաշրջիկները սկսել են սառչել դեպի հանրաճանաչ երկիրը. Ի՞նչն է անկում ապրում ՀայաստանումՓորձագետ. Ինչու՞ «Ուժեղ Հայաստանի» բոյկոտը կարող է նվեր լինել Փաշինյանի համարՀայաստանում չեն հավատացել Փաշինյանի հրաժարակաինԿասեցվել է «Աշտարակ կաթ»-ի արտադրատեսակների արտադրությունըՌուսաստանին շրջանցել. Հայաստանի քաղաքական խաղերից դոլարների և պատերազմի հոտ են գալիսՀուանգի կարողությունն աճել է գրեթե 34 միլիարդ դոլարով Nvidia վերադառնալուց հետո. ForbesԷելկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերումԱրաբկիրի եկեղեցու մոտ բախվել են Kia-ն ու Volkswagen-ը. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավորԱրատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ»Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 88,68 դոլարիՂրիմի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Ախալցիխայի ճակատամարտը, որտեղ թուրքերը պարտվել են. պատմության այս օրը (Նոյեմբերի 24)Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտելՌուսական անօդաչու թռչող սարքը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակԴատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան ԱբրահամյանՇահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ»«Ժողովուրդ». Շարքային քաղաքացու քանի՞ ամսվա աշխատավարձ արժե նախարարների «լուքը»Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն«Ժողովուրդ». Նոր Սահմանադրության շուրջ իշխանությունները հայտնվել են անսպասելի իրավիճակում․ նրանց ծրագրերը խառնվել ենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 699 ԱԹՍ․ ռուսական կողմը հարվածել է մի շարք օբյեկտների«Հրապարակ»․ Կվճռվի Արցախի ներկայացուցչության ճակատագիրը«Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ»«Ժողովուրդ». Բրյուսովում կրկին բունտ է հասունանում․ Գյուրջինյանի դիրքորոշումը փոխվել է«Իրավունք». «Եթե անգամ գազը թանկանա, կոլապս չի առաջանա. գազի համար էլ ինչ–որ գումար կգտնվի»«Հրապարակ»․ Արտառոց կետ՝ նոր սահմանադրության նախագծում«Բավարիա»-ն փոխարինող է գտել վնասվածք ստացած Հարի ՔեյնինԱթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»«Ժողովուրդ». Դատական համակարգում «խուճապ է»․ «վնգստացող դատավորներին» հաշված օրեր են մնացելՆիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Իրավունք». Մոտ օրերս աղմկահարույց բացահայտումներ են սպասվում՝ «ցնցող» ռեպորտաժներովԻրանը մտադիր է ԱՄՆ-ից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում գանձել հասցված վնասի համար. Իրանի դատական համակարգի ներկայացուցիչ«Ժողովուրդ». Փաշինյանը միանգամից յոթ դիվանագետի է հետ կանչում․ ովքեր են նրանք և ինչով են հայտնի«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ»Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ»Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ»6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի
Ամենադիտված