Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափով

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

2027 թվականի պետական բյուջեի նախագծով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,900,000 դրամի չափով։

Ներկայացնելով հաստատության բյուջետային ծրագրերը՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ դրանք ներառում են երկու հիմնական միջոցառում, որոնցից հիմնականը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների մատուցումն է։

Պաշտպանը նշել է, որ հաստատությանը պետական բյուջեից հատկացվող միջոցների զգալի մասը՝ ավելի քան 80 տոկոսը, ուղղվում է աշխատողների վարձատրությանը։

Անդրադառնալով հաստատության գործունեության ծավալներին և արդյունավետության ցուցանիշներին՝ Պաշտպանը նշել է, որ նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է ինչպես հաստատությանն ուղղված դիմում-բողոքների թիվը, այնպես էլ անձանց տրամադրվող աջակցության և դրական լուծում ստացած գործերի քանակը։

Մասնավորապես, 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ հաստատությանն ուղղված գրավոր և բանավոր դիմումների թիվը կազմել է 17,985, իսկ 2026 թվականի նույն օրվա դրությամբ՝ 19,465։

Պաշտպանի խոսքով՝ դիմումները աճում են հատկապես այն ոլորտային հարցերով, որոնց առնչությամբ ՄԻՊ հաստատության գործունեության արդյունքում գործերը ստանում են դրական լուծում: Դա խթանում է ինչպես նույն անձանց, այնպես էլ նմանատիպ խնդիրներ ունեցող այլ անձանց դիմելիության աճը։

Զգալի աճ է արձանագրվել նաև թեժ գծի միջոցով ստացված զանգերի և տրամադրված խորհրդատվությունների թվերում։ Եթե 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ սպասարկվել էր 11,935 զանգ, ապա 2026 թվականի նույն օրվա դրությամբ այդ թիվը կազմել է 17,280։ Խորհրդատվությունների թիվը նույն ժամանակահատվածներում 5,118-ից աճել է մինչև 6,211։

Առանձնահատուկ ընդգծվել է նաև դրական լուծում ստացած գործերի թվի աճը։ Եթե 2025 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ արձանագրվել էր 1,183 նման գործ, ապա 2026 թվականի նույն օրվա դրությամբ դրանց թիվը կազմել է 1,643։

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև հաստատության կողմից իրականացվող այցերին և հանրային իրազեկման աշխատանքներին։ Նրա ներկայացմամբ՝ ընթացիկ տարում իրականացվել է շուրջ 212 այց՝ տարբեր հաստատություններ, իսկ հանրային իրազեկման միջոցառումների թիվը կազմել է շուրջ 180։ Դրանցից 50-ը վերաբերել են երեխաներին և նրանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։

Էականորեն մեծացել է նաև տարբեր պետական մարմինների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկները կատարելու ցուցանիշը՝ հասնելով շուրջ 70 տոկոսի։ Սա վկայում է մարդու իրավունքներին առնչվող համակարգային խնդիրները լուծելու պետական մարմինների հանձնառության և ՄԻՊ հաստատության հետ համագործակցության պատրաստակամության մասին, ինչը իրավական պետության կայացման տեսանկյունից ունի առանցքային դերակատարություն:

Ամփոփելով ներկայացված ցուցանիշները՝ Պաշտպանն ընդգծել է, որ նկատելիորեն աճել են ինչպես հաստատության աշխատանքի ծավալները, այնպես էլ դրա արդյունավետությունը։

Ելույթի ընթացքում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ միջազգային կառույցների կողմից Հայաստանին ուղղված գրեթե բոլոր հանձնարարականներում կարևորվում է Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ֆինանսավորման մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը։

Անդրադառնալով հաստատության զարգացման առաջնահերթություններին՝ Անահիտ Մանասյանն առանձնացրել է նաև շենքային պայմանների բարելավման և աշխատակազմի աշխատավարձերի բարձրացման կարևորությունը։

Ալիևը փորձել է Էրդողանին համոզել, որ միայնակ է օկուպացրել Լեռնային ՂարաբաղըԿասեցվել է Ծաղկունքում հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըՄադուրոն ամերիկյան բանտում ուսումնասիրում է կրոնական գրքեր. NYTՄիջադեպ Գյումրիում՝ ռուսական բազայի զինծառայողների մասնակցությամբ. տnւժողն nւկրաինացի էԱշխարհի ամենատիտղոսակիր ձյուդոիստը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԱբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով2027 թվականին կսկսվի Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը. Դավիթ ԽուդաթյանԹուրքիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան կարգավորմանը. ԷրդողանԸնտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը2027 թվականի պետական բյուջեի նախագծով ՄԻՊ աշխատակազմի ծախսերը նախատեսված են 605,9 մլն դրամի չափովՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանԼա Լիգա․ «Բարսելոնա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ինԻսպանական քարանձավում հայտնաբերել են սառցադարյան 280 փորագիր պատկեր, որոնց կողքով տասնամյակներ շարունակ անցել են զբոսաշրջիկներըBrent նավթը էժանացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 97,72 դոլարիԵվրոպական ֆոնդային ինդեքսներն ուրբաթ զգալիորեն նվազել ենԶենք-զինամթերք է հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձվելԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կա վիրավnրՎայոց ձորի մարզի Վայք համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը նպաստել է Հարավային Կովկասում իրավիճակի բարելավմանը. ՇոյգուՖլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԱրագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է«Հայաստանի նոր Սահմանադրության համար պայքարը հասել է դատարան»Սերիա Ա․ «Ֆիորենտինա»-ի ու «Յուվենտուս»-ի խաղն ավարտվել է ոչ-ոքիովԱրցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում է. Աշխատանքի և բարեկեցության նախարարի խորհրդականԸնդդիմադիր քաղաքական ուժերը միավորվել են և կոնսենսուս ունեն մեկ հարցի շուրջ՝ թույլ չտալ, որ ալիևյան Սահմանադրությունն ընդունվի ՀՀ-ում. Աննա ԳրիգորյանՀնդկաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուսը. կան զnhեր և վիրավnրներՏեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Lուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 9)Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԻրանի բանակցությունները ԱՄՆ-ի հետ անհնար են, քանի դեռ շարունակվում են ծովային շրջափակումը և պшտերազմը. ԲաղայիՀոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը. ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարար
Ամենադիտված