Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ֆլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքը

ՍՊՈՐՏ

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ամփոփել է Իսպանիայի Լա լիգայի 12-րդ տուրի կենտրոնական հանդիպումը, որում իր գլխավորած թիմը հյուրընկալվելիս 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ։ Հետխաղային մամուլի ասուլիսի ընթացքում գերմանացի մասնագետն անդրադարձել է առաջին խաղակեսում թույլ տված սխալներին, ընդմիջմանը կատարված տակտիկական փոփոխություններին և ձեռք բերված երեք միավորի հոգեբանական նշանակությանը։

Վերջին շրջանում ՊՍԺ-ից և Մադրիդի «Ռեալից» կրած պարտություններից հետո կատալոնական ակումբի համար սկզբունքային էր ուժեղ մրցակցի հարկի տակ առավելության հասնելը։ Հարցին, թե 10-բալանոց համակարգով ինչպես կգնահատի այս հաղթանակի կարևորությունը, Ֆլիկը պատասխանել է.

«Տասը՝ տասից։ Մենք ունենք անհրաժեշտ որակները նման բարդ հանդիպումներում հաղթելու համար, և ես լիովին վստահում եմ իմ ֆուտբոլիստներին։ «Ատլետիկոյի» հարկի տակ հաղթելը երբեք հեշտ չէ, սակայն տղաները հիանալի աշխատանք կատարեցին։ Այս երեք միավորը չափազանց կարևոր էր, բայց մրցաշրջանը դեռ երկար է։ Մենք շարունակելու ենք ամեն օր աշխատել մեր նպատակներին հասնելու և տիտղոսներ նվաճելու համար»։

Անդրադառնալով բուն խաղի ընթացքին՝ մարզիչը խոստովանել է, որ առաջին կեսում իր թիմին պակասել է ինտենսիվությունը, սակայն ընդմիջմանը հաջողվել է շտկել իրավիճակը.

«Առաջին խաղակեսում ցանկանում էինք բարձր ճնշում գործադրել, բայց հաճախ չափազանց հեռու էինք գտնվում մրցակցի ֆուտբոլիստներից, ինչը խանգարում էր արդյունավետ պրեսինգին։ Ընդմիջմանը որոշակի շտկումներ կատարեցինք, և երկրորդ կեսում պատկերը փոխվեց։ Առանցքային դեր խաղաց անհատական պրեսինգը։ Հանդիպումը տևում է 90 րոպե․ թեև առաջին խաղակեսը կատարյալ չէր, երկրորդում մենք փայլուն խաղացինք և լիովին արժանի էինք հաղթանակին»։

Գերմանացի մասնագետը բացել է նաև փակագծերը՝ մեկնաբանելով կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին պաշտպանության աջ եզրում օգտագործելու անսպասելի որոշումը, որը շրջադարձային է եղել խաղի համար.

«Դեռ նախորդ հանդիպման ժամանակ Ֆրենկիի հետ քննարկել էի այդ դիրքում խաղալու տարբերակը, և նա պատրաստակամություն էր հայտնել օգնելու թիմին։ Սկզբնական մտահղացումն այն էր, որ նա եզրային պաշտպանի գոտում հանդես գա մոտ 15 րոպե, իսկ երբ Բեռնալը հոգնի, նոր փոփոխություն կատարենք։ Կարծում եմ՝ այդ որոշումն իրեն լիովին արդարացրեց»։

Ասուլիսի ավարտին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը խոսել է նաև ազգային հավաքականների խաղերով պայմանավորված դադարի մասին՝ հույս հայտնելով, որ ֆուտբոլիստները կվերադառնան առանց վնասվածքների.

«Ֆուտբոլիստների համար նման ծանրաբեռնվածությունը հեշտ չէ, բայց դա նրանց աշխատանքի մի մասն է։ Հուսով եմ՝ հավաքականներում նրանց խաղաժամանակը ճիշտ կկառավարվի»։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում կայացած խաղում հաշիվը 10-րդ րոպեին բացել էր տանտերերի հարձակվող Ջուլիանո Սիմեոնեն, որին «կապտանռնագույնները» պատասխանել էին Ֆերմին Լոպեսի դուբլով (45′, 66′)։ Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 33 միավորով միանձնյա գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 3 միավորով գերազանցելով երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»։ «Ատլետիկոն» 28 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։

Ֆլիկը բացահայտել է, թե ինչպես է ընդմիջմանը փոխել «Ատլետիկո»-ի դեմ խաղի ընթացքըԲոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասինՄոսկվան, Պեկինը և Վաշինգտոնը կարծիքներ են փոխանակում ԱԽՏՀ գագաթնաժողովում Վլադիմիր Պուտինի, Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի հնարավոր հանդիպման օրակարգի շուրջ. ՊեսկովԳորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կանՈւկրաինական թեմայով բանակցությունները լինելու են եռակողմ՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ. ՊեսկովԿասեցվել է Լոռու Արջուտ միջնակարգ դպրոցի խոհանոցի գործունեությունըԾանոթ ու միարժամանակ անհայտ … Մաֆիա գաղտնի կազմակերպությունԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարՎթար. ջուր չի լինի երկար ժամանակՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել էԹրամփ. Կարծում եմ՝ մենք չափազանց կոշտ ենք գործել միգրանտներին երկրից արտաքսելիս«Հայաստանը կարող է վերադասակարգվել որպես անբարյացակամ պետություն»Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը. միայն անուղղելի միամիտներն են հավատում Ադրբեջանի հետ՝ թղթերով ձեռքբերվելիք խաղաղությանը. ԶաքարյանՀայաստանում Եվրամիությանը միանալու վերաբերյալ հանրաքվեն պետք է նախորդի հայտի ներկայացմանը. ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ«Tesla»-ն Էրեբունի-Մուրացան խաչմերուկում վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել էԱրագածոտնի մարզում՝ մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահшցել է«Հայաստանի նոր Սահմանադրության համար պայքարը հասել է դատարան»Սերիա Ա․ «Ֆիորենտինա»-ի ու «Յուվենտուս»-ի խաղն ավարտվել է ոչ-ոքիովԱրցախից տեղահանված շուրջ 25 հազար մարդ պետության աջակցությամբ տուն է գնել կամ կառուցում է. Աշխատանքի և բարեկեցության նախարարի խորհրդականԸնդդիմադիր քաղաքական ուժերը միավորվել են և կոնսենսուս ունեն մեկ հարցի շուրջ՝ թույլ չտալ, որ ալիևյան Սահմանադրությունն ընդունվի ՀՀ-ում. Աննա ԳրիգորյանՀնդկաստանում շրջվել է ուղևորատար ավտոբուսը. կան զnhեր և վիրավnրներՏեղի է ունեցել Թուրքիայի Կայսերի նահանգում 12-րդ դարում կառուցված Սուրբ Գրիգոր Lուսավորիչ հայկական եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը. պատմության այս օրը (Նոյեմբերի 9)Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄԻրանի բանակցությունները ԱՄՆ-ի հետ անհնար են, քանի դեռ շարունակվում են ծովային շրջափակումը և պшտերազմը. ԲաղայիՀոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԿուբան պատրաստվում է ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողությանը. ՄԱԿ-ում Կուբայի մշտական ներկայացուցիչԱդրբեջանի նպատակը ոչ թե խաղաղությունն է, այլ մեր երկրին մաքսիմալ «քամելը»․ ԱբրահամյանԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՀայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ փոխարտգործնախարարՆորվեգիայի 26-րդ տուրի ժամանակ տրիբունան փլուզվել էԱլավերդի-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավnրԵրկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը բացառապես բարենպաստ է Հայաստանի համար. ՌԴ դեսպանԱմերիկահայ նկարիչ Հովհաննես Քոչինյանը կտավներ է նվիրել Արթուր Ալեքսանյանին և Կարեն ԱսլանյանինՈւրբանիզմի համաշխարհային օր․ պատմության այս օրը (Նոյեմբերի 8)ԵՄ քաղաքացիները դատի են տվել Մեծ Բրիտանիայի իշխանություններին՝ բնակության կարգավիճակից զրկելու պատճառովՕձուն գյուղի խաչմերուկում բшխվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահասԻրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. ԹրամփՎերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. ԱրաղչիՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա տանող առանցքային երթուղի է․ ՖիդանԱրարատի դատախազությունը խախտումներ է հայտնաբերել բնապահպանական հողամասերի օտարման գործընթացումՈ՛չ գոլերը, ո՛չ էլ տիտղոսները․ Ռիո Ֆերդինանդը նշել է Ռոնալդուի կարիերայի ամենամեծ նվաճումըԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրանՃապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԳերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. ՊիստորիուսՎարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինԻՀՊԿ-ն խոստացել է նոր պատերազմի դեպքում ցուցադրել Իրանի նոր ռազմական մշակումներըԲարսելոնան պատրաստ է բաժանվել երկու առաջատարներից՝ պաշտպանությունը փրկելու համարՄեծ Բրիտանիան ուղեծիր է դուրս բերել իր երկրորդ ռազմական արբանյակը
Ամենադիտված