Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Պորտուպեյա

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պորտուպեյան (Портупея) մեզ հայտնի է դեռ ռուսական բանակից: Այն նաև  օգտագործվել է Հայաստանի առաջին հանրապետության ժամանակաշրջանում: Իհարկե, դժվար է գտնել այդ բառի հայկական հոմանիշը, բայց հարցն այն է, որ այն ունի ոչ թե ռուսական, այլ ֆրանսիական ծագում, այսինքն կարելի է համարել միջազգայկին բառ:

Պորտուպեան զինվորական հանդերձանքի ավանդական մասն է, որը սովորաբար իրենից ներկայացնում է ուսի վրայով անցկացվող և գոտուն միացող կաշվե կամ գործվածքային կապերի համակարգ։ Այն պատմականորեն օգտագործվել է զինվորական հանդերձանքի տարբեր տարրեր ամրացնելու և կրելու համար։

Պորտուպեայի նախատիպերը կապված են հնագույն ժամանակներից օգտագործվող գոտիների և ուսադիր կապերի հետ։ Զինվորներն ու զինված հեծյալները նման համակարգերով ամրացնում էին իրենց հանդերձանքի տարբեր մասերը։ Հին Հռոմում լայնորեն կիրառվում էր balteus (բալտեուս) կոչվող ուսային կապը, որը ծառայում էր որպես սրով զինված զինվորի հանդերձանքի մաս։ Այն անցկացվում էր ուսի վրայով և կապված էր գոտու կամ այլ ամրացման համակարգի հետ։

Միջնադարում սրերի, թրերի և այլ սառը զենքերի կրելու համար օգտագործվում էին տարբեր տեսակի գոտիներ ու ուսային կապեր։ Զենքի չափերի և քաշի մեծացման, ինչպես նաև զինվորական հանդերձանքի զարգացման հետևանքով անհրաժեշտ դարձավ ավելի հարմարավետ և ամուր ամրացման համակարգերի ստեղծումը։

Այդ ժամանակաշրջանում տարածվեցին այնպիսի կապեր, որոնք թույլ էին տալիս զենքը պահել մարմնի կողային հատվածում՝ ազատելով զինվորի ձեռքերը։

Պորտուպեայի ժամանակակից անվանումը կապված է ֆրանսերեն porte-épée բառի հետ, որը մոտավորապես նշանակում է «սուր կրող» կամ «սրի համար նախատեսված կապ», porter — կրել, épée — սուր։ Այդ անվանումն էլ տարածվել է եվրոպական զինվորական միջավայրում XVII–XVIII դարերում։ XVII–XVIII դարերում պորտուպեան սկսել են լայնորեն օգտագործվել եվրոպական բանակների, հատկապես հեծելազորի և սպաների հանդերձանքում։ Այն կարող էր պատրաստվել կաշվից կամ դեկորատիվ գործվածքից։ Ռուսական բանակում պորտուպեայի կիրառման մասին հիշատակումներ կան դեռևս 1705 թվականից։ 

Ժամանակի ընթացքում այն դարձել էր զինվորական հանդերձանքի կարևոր տարր։ Տարբեր զորատեսակներում դրա ձևը, նյութը և արտաքին տեսքը կարող էին տարբերվել։ Օրինակ հետևակի որոշ ստորաբաժանումներում կիրառվում էին կաշվե պորտուպեաներ, սպաների համար նախատեսված տարբերակները երբեմն պատրաստվում էին դեկորատիվ գալունից, հեծելազորում պորտուպեան կարող էր լինել ավելի բարդ կառուցվածքով և ներառել լրացուցիչ ամրացումներ, ռուսական կայսերական բանակում այն կիրառվում էր նաև սուսերների, թրերի և այլ սառը զենքերի կրելու համար։ Պորտուպեայի ձևը տարբեր ժամանակաշրջաններում և բանակներում զգալիորեն փոխվել է։  Այն հաճախ շփոթում են զինվորական ուսադիրների համակարգի հետ, սակայն դասական պորտուպեան հիմնականում կապված էր հանդերձանքի ամրացման և պատմականորեն՝ սառը զենքերի կրելու հետ։ Այն նաև զինվորական կարգավիճակի նշան էր։ Որոշ բանակներում դրա նյութը, գույնը և զարդարանքը կարող էին ցույց տալ զինծառայողի աստիճանը կամ պատկանելությունը որոշակի զորատեսակին։

Ներկայումս ժամանակակից զինվորական համազգեստներում դասական պորտուպեան իր նախկին նշանակությամբ շատ ավելի քիչ է օգտագործվում։ Այն հիմնականում պահպանվել է պատմական, հանդիսավոր և որոշ հատուկ նշանակության համազգեստներում։ Բացի դա նորաձևության դիզայներներն են սկսել այն հաճախ օգտագործել իրենց նորաձև հագուստներում, ընդ որում ավելի հաճախ կանացի հագուստներում:

Портупея

Կ.Խաչիկյան

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԳեղարքունիքում ամուսինը հարվшծներ է հասցրել հղի կնոջը, վերջինը դուրս է նետվել մեքենայից և մահացել. նախաքննությունն ավարտվել էԵղանակը Հայաստանում. լեռներում և նախալեռներում՝ ձյունՄայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել էԵվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել 4.36 միլիարդ եվրո՝ 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման ծրագրից
Ամենադիտված