Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բավարական Իլյումինատները՝ Bavarian Illuminati-ն 18-րդ դարի Բավարիայում ստեղծված գաղտնի կազմակերպություն էր։ Կարևոր է տարբերակել պատմական Բավարական Իլյումինատներին և այսօր «Իլյումինատ» անունով տարածվող դավադրության տեսությունները․ պատմական կազմակերպության գոյությունը փաստագրված է, իսկ նրանց աշխարհը ներկայում գաղտնի ղեկավարելու մասին պնդումները հաստատված պատմական փաստ չեն։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1776 թ. մայիսի 1-ին Ինգոլշտադտում,  Բավարիայում։ Հիմնադիրը եղել է Ադամ Վայսհաուպտը՝ իրավաբան և Ինգոլշտադտի համալսարանի պրոֆեսոր։ 18-րդ դարի երկրորդ կեսը Եվրոպայում Լուսավորության դարաշրջանն էր․ մեծ նշանակություն էին ստանում բանականությունը, գիտությունը, կրթությունը և ավանդական իշխանությունների քննադատական ուսումնասիրությունը։ Այդ միջավայրում էլ ձևավորվել է Իլյումինատների գաղափարական հիմքը։ Գերմանական պատմական միջավայրի ուսումնասիրություններում այս ժամանակաշրջանը կապվում է գիտելիքի, բանականության և քաղաքական ազատության շուրջ ակտիվ բանավեճերի հետ։ 

Սկզբում կազմակերպությունը կոչվում էր «Perfectibilists», իսկ հետագայում առավել հայտնի դարձավ որպես Իլյումինատների միաբանություն/կարգ (Order of the Illuminati)։ Այդ կազմակերպության գաղափարների մեջ կարևոր տեղ ունեին

բանականության և կրթության տարածումը, - քննադատական մտածողությունը,  գիտելիքի հասանելիությունը,  կրոնական և քաղաքական դոգմատիզմի քննադատությունը, մարդու բարոյական կատարելագործումը։ Այն ժամանակաշրջանի համար նման գաղափարները բավական արմատական էին։

Սակայն Իլյումինատները պարզապես «գիտնականների ակումբ» չէին․ նրանք ունեին գաղտնի հիերարխիա, անդամակցության համակարգ և ներքին կարգապահություն։

Կազմակերպությունը օգտագործում էր աստիճանային համակարգ։ Անդամները կարող էին աստիճանաբար բարձրանալ կազմակերպության ներսում։

Հատկապես հետաքրքիր է այն, որ Իլյումինատները որոշ առումներով օգտագործում էին ֆրիմասոնական կազմակերպությունների կառուցվածքային փորձը և փորձում էին իրենց ցանցն ընդլայնել մասոնական շրջանակների միջոցով, սակայն Իլյումինատները և ֆրիմասոնությունը նույն կազմակերպությունը չեն եղել։

Հետագայում Բավարիայի իշխանությունները աստիճանաբար սկսեցին ավելի խիստ վերաբերվել գաղտնի հասարակություններին և 1784 թվականին հրաման արձակվեց նրանց դեմ, իսկ 1785 թվականին Իլյումինատների գործունեությունը պաշտոնապես արգելվեց։ Դրանից հետո կազմակերպության որպես գործող կառույցի մասին տեղեկություններ չկան։ Այսինքն պատմականորեն հաստատված կազմակերպությունը 18-րդ դարի վերջում վերացավ, և չկա վստահելի փաստական հիմք, որ նույն Բավարական Իլյումինատները գաղտնի շարունակել են գործել մինչև մեր օրերը։ Հետաքրքիր է այն, որ Իլյումինատների անդամների թիվը շատ ավելի փոքր էր, քան ժամանակակից լեգենդներն են ենթադրում: Կազմակերպությունը կարճ կյանք է ունեցել, բայց  Իլյումինատների անունը հետագայում վերածվեց առանձին մշակութային երևույթի: 19–20-րդ դարերում նրանց մասին սկսել են տարածվել տարբեր գրքեր և տեսություններ, որոնք հաճախ պատմական փաստերը միախառնում էին ենթադրությունների հետ։ Ժամանակակից պատկերներում հաճախ է հանդիպում եռանկյան մեջ գտնվող աչք, որը վերագրվում է Իլյումինատներին։ Իրականում աչքի և բուրգի խորհրդանիշը չի ապացուցում Իլյումինատների ներկայությունը։ Այն ունի ավելի լայն կրոնական, մշակութային և խորհրդանշական պատմություն ունի։ Նման կերպ ամերիկյան դոլարի բուրգը ևս հաճախ սխալմամբ կապում են Իլյումինատների հետ, սակայն մեկ դոլարանոց թղթադրամի վրա պատկերված բուրգի ու աչքի առկայությունը ինքնին պատմական ապացույց չէ, որ Իլյումինատներն են ստեղծել կամ վերահսկել ԱՄՆ-ի պետական խորհրդանիշները։ Այսօր համացանցում «Illuminati» անունով բազմաթիվ կազմակերպություններ, կայքեր և խմբեր կարելի է հանդիպել։ Հատկապես տարածված են պնդումներ, թե Իլյումինատները վերահսկում են  համաշխարհային քաղաքականությունը, բանկերը, խոշոր կորպորացիաները, շոու-բիզնեսը, միջազգային կազմակերպությունները, սակայն այդ պնդումների մեծ մասի համար վստահելի պատմական ապացույցներ չկան։

Հայաստանում պատմական Բավարական Իլյումինատների առանձին մասնաճյուղի գոյության հաստատված փաստ չկա։ Սակայն այստեղ կա մի կարևոր շփոթության աղբյուր՝ ֆրիմասոնությունը։ Հայկական միջավայրում եղել են, և հնարավոր է կան  մասոնական օթյակներ ինչպես բուն Հայասատանում, այնպես էլ սփյուռքում: Սակայն ֆրիմասոնությունը և իլյումինատները տարբեր կազմակերպություններ են: 

ILLUMINATI в Steam

Կ.Խաչիկյան

 

Ճամբարակում կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունըՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի՝ 8-10 աստիճանովԾանոթ ու միարժամանակ անհայտ … Բավարական իլյումինատներԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին միջանկյալ ընտրություններից հետո․ FTԹեհրանի հետ զինադադարը «ժամանակի կորուստ» էր․ Թրամփ«Փաշինյանը ռազմավարական նշանակություն ունեցող ակտիվ է նվիրել Ադրբեջանին»Եթե ցանկանում եք, որ Ուկրաինան չhարվածի ՌԴ նավթավերամշակման գործարաններին, ապա ՌԴ-ն չպետք է hարվածի մեր էներգետիկ համակարգին. Զելենսկի«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը չվերթերի իրականացման ժամային սահմանափակումներ կգործենՊաշտոնատար անձը քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2,000 դոլար կաշառք. ՀԿԿՓակուղուց դուրս գալու առաջին քայլը պետք է լինի քաղաքական և պետական գործիչների ազատ արձակումը․ Վահե ՀովհաննիսյանՆոյեմբերին կհրապարակենք նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՈրոշվել է երեք ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը. ՆԳՆՈրքան Ռուսաստանը մոտենում է հաղթանակին, այնքան ավելի ագրեuիվ են դառնում Արևմուտքի դիմակայության փորձերը. Սերգեյ Շոյգու«Հայաստանը սպառնաց Ռուսաստանին, բայց հայտնվեց իր սեփական թակարդում. Փաշինյանը անկյունում է հայտնվել»«Ինտեր Մայամի»-ն հաղթեց «Նյու Ինգլենդ Ռևոլյուշն»-ին. Մեսսին հեղինակեց կարիերայի 937-րդ գոլըՎթար․ ջուր չի լինելու մինչեւ 19:00-նԱդրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է եղելՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են шկանների վրա. ԻՀՊԿԽՍՀՄ-ում կենսաթոշակները բարձրացրել են 40 %-ով. պատմության այս օրը (Նոյեմբերի 2)Իրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան ԱբրահամյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԱՄՆ-ն առաջարկել է վերսկսել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի մատակարարումներըՖլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կnրծանվել. կան զnհեր«Յուվենտուս»-ը տարեդարձը նշել է «Նապոլի»-ի նկատմամբ հաղթանակովՌուսաստանի զինվшծ ուժերը nչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզումԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղելՄոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելունԶելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել«Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներինՌուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետԻրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ ԹրամփԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններԻրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններՊեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանըԹրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանումՍպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ ԼոռիումՈւկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհերԻրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումըԹրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովինՎլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ ՈւշակովՌուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբԵրեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ըՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանինՌուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ ԲրազիլիայիցԻսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին»Լեհ դիվանագետի հիստերիան. «Ռուսաստանը միացել է գերտերությունների շարքին»Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքըՆոյեմբերի առաջիկա օրերի եղանակը
Ամենադիտված