Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Նեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետո

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելում խորհրդարանական ընտրությունների քվեների մոտ 90%-ի հաշվարկի արդյունքներով գործող վարչապետի գլխավորած դաշինքն առաջատար է, սակայն նրան չի հաջողվել մեծամասնություն ստանալ Քնեսեթում։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

Քվեների մոտ 90%-ի հաշվարկի արդյունքներով՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած դաշինքը 120-տեղանոց Քնեսեթում կստանա 53 տեղ։

Իսրայելի պաշտպանության բանակի նախկին ղեկավար Գադի Այզենկոտի «Յաշար» կուսակցությունը, որը գլխավորում է ընդդիմադիր դաշինքը, ստացել է 48 մանդատ։

Արաբական երկու կուսակցություններն, ըստ նախնական արդյունքների, կստանան մնացած 19 մանդատները։ 

Այսպիսով, թեկնածուներից ոչ ոք չի ստացել մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատ։

Թե՛ Նեթանյահուն, թե՛ Այզենկոտը հայտարարել են, որ կփորձեն իշխող կոալիցիա կազմել։

Ինչպես սպասվում է, ԿԸՀ-ն բոլոր քվեների հաշվարկի արդյունքների մասին կհայտնի այսօր, իսկ ընտրական ընթացակարգի վերջնական պաշտոնական ամփոփումները պետք է հրապարակվեն ոչ ուշ, քան նոյեմբերի 4-ը: Այդ արդյունքները ստանալուց հետո երկրի նախագահ Իսահակ Հերցոգը կսկսի խորհրդակցությունները Քնեսեթ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով պատգամավորներից մեկին կհանձնարարի ձևավորել նոր կառավարական կոալիցիա:

Վարչապետի թեկնածու, որպես կանոն, դառնում է պատգամավորական ամենաշատ մանդատներ ունեցող կուսակցության առաջնորդը, սակայն կաբինետի ձևավորումը նախագահը կարող է հանձնարարել նաև այն քաղաքական գործչին, ում կուսակցությունը չի ստացել ամենաշատ ձայները, բայց ի վիճակի է ստեղծել կոալիցիա: Վարչապետի առաջին հավակնորդին կտրամադրվի 28 օր կառավարություն ձևավորելու համար՝ այդ ժամկետը երկու շաբաթով երկարաձգելու հնարավորությամբ: Անհաջողության դեպքում նախագահն այդ իրավունքը կփոխանցի մեկ այլ պատգամավորի, ում խնդրի լուծման համար կհատկացվի երկու շաբաթ՝ առանց երկարաձգման հնարավորության: Եթե այդ դեպքում ևս 61 պատգամավորական մանդատ վերահսկող կոալիցիայի ձևավորում տեղի չունենա, ապա 90 օր անց նշանակվելու են նոր ընտրություններ:

Ըմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴԱնգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ին«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆ«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ էԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի«Ժողովուրդ». Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ԵՊՀ-ում ձերբակալությունների գործԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Ամենադիտված