Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Հայաստանը Հայաստան է, և այն չի վերածվի որևէ այլ բանի», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով ռուս քաղաքական գործիչների այն մտահոգություններին, թե Հարավային Կովկասի այդ հանրապետությունը կարող է վերածվել ժամանակակից Ուկրաինայի տարբերակի, գրում է yugsn.ru–ն։

Դրանից կարճ ժամանակ անց նա հանձնաժողով է ստեղծել կանխելու ժանտախտի ներթափանցումը Ռուսաստանի Իրկուտսկի մարզից (հոկտեմբերի 5-ին լուրեր էին տարածվել Սիբիրի և Հեռավոր Արևելքի Իրկուտսկի գիտահետազոտական ​​ինստիտուտի աշխատակցի վտանգավոր հիվանդությունից մահվան մասին)։ Թեև նման միջոցառումները կարող են արդարացված լինել Հայաստանի քաղաքացիների առողջության նկատմամբ մտահոգությամբ, բայց Հրազդան քաղաքում տեղակայված նոր տվյալների կենտրոնը հարցեր է առաջացնում։ Այն գործում է ԱՄՆ օրենսդրության ներքո, և Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը կարծում է, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները կարող են հասանելիություն ստանալ դրա սերվերներում մշակվող բոլոր տվյալներին, տվյալներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել Իրանի և Ռուսաստանի դեմ։ «Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը չի սխալվում, - կարծում է քաղաքագետ և տնտեսագետ Վասիլի Կոլտաշովը,– իսկապես կա վտանգ, որ Հայաստանի տարածքում գտնվող այդ ենթակառուցվածքը կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Դա, ի դեպ, վերաբերում է նաև Հայաստանի տարածքից գործող և Ռուսաստանի դեմ ուղղված զանգերի կենտրոններին՝ հատկապես ուկրաինական տիպի այն կենտրոններին, որոնք երբեմն մինչև 400 աշխատակից են ներգրավում և խաբեբայական զանգերով «ռմբակոծում» Ռուսաստանի քաղաքացիներին»։

Ըստ Կոլտաշովի Հայաստանի ամբողջ տեղեկատվական ենթակառուցվածքը կարող է այս կամ այն ​​կերպ օգտագործվել Ռուսաստանի դեմ։ «Դա պարզապես այն պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն մտածում է Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու մասին, այլ նաև, փաստացի, հետևողականորեն իրականացնում է հենց այդ քաղաքականությունը արդեն իսկ զգալիորեն հեռանալով Ռուսաստանից և այն ամենից, ինչ Փաշինյանն անվանում է «դաշնակցային հարաբերություններ»»:

Նույն հետևողականությամբ Փաշինյանը առաջ է մղում «միջազգային խաղաղության և բարգավաճման տրամպյան ուղին», մի նախագիծ, որը, ՌԴ ԱԳՆ-ի խոսքով, ներկայումս ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Փաշինյանն այդ նախագիծն անվանում է «նոր դարաշրջան» և խոստանում, որ այն միլիարդավոր ներդրումներ կբերի Հայաստան։ Տոնայնությունը ծանոթ է հնչում... Մի ժամանակ ամերիկյան մի նախագահ ևս Ամերիկային «Ոսկե դարաշրջան» էր խոստացել (երբ մաքսատուրքեր սահմանեց դեպի ԱՄՆ ներկրվող ապրանքների վրա գրեթե ամբողջ աշխարհից)։ Բայ,ց ընդհանուր առմամբ, ամերիկյան հռետորաբանության դասերը լավ են ընթանում։

«Ռուսաստանի և Հայաստանի ներկայիս կառավարության միջև դաշինք լինել չի կարող, — կարծում է Կոլտաշովը,— Հայաստանը կարող էր Ռուսաստանի դաշնակիցը լինել, բայց դրա համար այլ ղեկավարություն կպահանջվեր։ Եվ, հետևաբար, միայն այլ ղեկավարությունը կարող էր երաշխավորել, որ Հայաստանում գտնվող տվյալների կենտրոնը կօգտագործվի ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ պարզապես որպես անվտանգ ենթակառուցվածքի մաս»։

Հետաքրքիր է այն, որ Firebird-ի արհեստական ​​բանականության վրա հիմնված տվյալների նոր կենտրոնը կարող է խնդիրներ ստեղծել նաև հենց Հայաստանի համար, և դա, կրկին, ըստ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի տվյալների:

«Այս օբյեկտը ակնհայտորեն չափազանց մեծ է Հայաստանի ներքին կարիքների համար հաշվի առնելով այն, որ երկրում 2024 թվականից գործում է «Ռոստելեկոմ»-ին պատկանող OVIO տվյալների կենտրոնը, որն ամբողջությամբ բավարարում է ինչպես առևտրային, այնպես էլ պետական ​​կառույցների տվյալների պահպանման պահանջները», — նշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը,—մինչև 2027 թվականի ավարտը ընկերությունը նախատեսում է զգալիորեն մեծացնել համալիրի հզորությունը, իսկ Հայաստանը վտանգում է բախվել էլեկտրաէներգիայի լուրջ պակասուրդի, ինչն անխուսափելիորեն կազդի շարքային քաղաքացիների վրա»։

Դրական կողմն այն է, որ քաղաքացիները կարող են մխիթարվել գիտակցելով իրենց վարչապետի մտերմությունն ԱՄՆ նախագահի հետ...

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Վարդան Ղուկասյանի տնային կալшնքը ևս 3 ամսով երկարաձգվեց ՇՎՏՄ-ի կողմից «Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունըԱՄՀ–ն 2026 թվականին Հայաստանի համար 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Ինչի՞ մասին կարող է վկայել Թրամփի հոգևոր խորհրդատուի և Գարեգին Երկրորդի հանդիպումըԵվրոպական հանձնաժողովը կարող է մինչև տարեվերջ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 23-րդ փաթեթը. Politico Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա «Աստղիկ» ԲԿ-ում եռյակ է ծնվելԹրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»ՌԴ զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 13)Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Դոլարը էժանացել է, ռուբլին` թանկացել. փոխարժեքն` այսօր Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները
Ամենադիտված