Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արդեն 4 օր է՝ Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գտնվող Բանավան թաղամասի 1-ին շենքի նկուղային հարկերը բառի բուն իմաստով վերածվել են «լողավազանի»։ Նկուղներում կուտակված խմելու ջրի խորությունը որոշ հատվածներում հասնում է մոտ 1 մետրի, և իրավիճակը, բնակիչների փոխանցմամբ, օրեցօր ավելի է վատանում։ Բնակիչներն ահազանգում են, որ ջուրը ոչ միայն չի հեռացվում, այլև շարունակում է շատանալ։ Մի շարք նկուղներ այն աստիճան են լցվել, որ անգամ երկարաճիտ ռետինե կոշիկներով այնտեղ մտնելն արդեն գրեթե անհնար է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խնդրի հետևանքով վնասվում են բնակիչների և այնտեղ գործող խանութների գույքն ու մթերքը։ Մարդիկ կանգնած են իրենց ունեցվածքը կորցնելու իրական վտանգի առաջ, սակայն, ինչպես իրենք են ասում, սայլը դեռևս տեղից չի շարժվում։

Բնակիչների խոսքով՝ դեպքից երկու օր առաջ «Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները ժամանել են, նմուշառում կատարել և հեռացել, սակայն դրանից հետո որևէ տեսանելի արդյունք չի եղել, իսկ ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ։

Բնակիչներից մեկը մեզ հետ զրույցում նշեց․ «Չգիտենք՝ ում դիմենք, ումից օգնություն խնդրենք։ Ջուրը օր օրի ավելանում է, նկուղները լցվել են։ Մեր գույքն ու մթերքը ջրի տակ են, իսկ պատասխանատուները գալիս են, նայում, գնում և վերջ»։

Մեկ այլ բնակիչ էլ ասաց․ «Այսպես շարունակվելու դեպքում վնասը շատ ավելի մեծ է լինելու։ Նկուղ մտնելն արդեն վտանգավոր է, որոշ հատվածներում ջուրը մոտ մեկ մետր է։ Մենք ուզում ենք միայն, որ պատասխանատուները գան և վերջապես լուծեն խնդիրը»։

Բնակիչները պահանջում են հնարավորինս արագ պարզել ջրի կուտակման պատճառը, դադարեցնել ջրի հոսքը և համապատասխան տեխնիկայի միջոցով հեռացնել նկուղներում կուտակված ջուրը։ Մինչդեռ արդեն չորրորդ օրն է՝ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ բնակիչների ու տնտեսվարողների կրած վնասը՝ ավելանալ։

«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Հայերը վերջին հնարավորությունն ունեն հեռացնելով Փաշինյանին փրկելու երկիրը»Հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի բուհ ընդունելության համար․ մանրամասներՉԼ․ «Ռեալ»-ը հաղթել է «ՊՍՎ»–ին, «Լայպցիգ»-ը՝ «Լանս»-ինԻրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներԸնդունվել է Հայաստանի Սահմանադրության բարեփոխված նոր տարբերակը. պատմության այս օրը (Նոյեմբերի 25)Վթար է․ ջուր չի լինելուԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրԵս կլինեմ առաջինը, ով կմենամшրտի նրանց հետ․ Ծառուկյանը՝ Իսլամ Մախաչևի և Ուսման Նուրմագոմեդովի դեմ մրցելու մասինՀորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ պայթել են ականների վրաԹրամփը հայտարարել է, որ չի ձգտում իշխանափոխության ԻրանումՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էԹուրքիայում ռшզմաօդային ուժերի ուղղաթիռի կnրծանման հետևանքով զnհվել է 5 զինծառայողՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էԳազ չի լինելու․ հասցեներ2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըՇվեյցարիայի Ժնև քաղաքում կանցկացվի 2026 թվականի շախմատի աշխարհի առաջնությունըԿարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան ՊրիինՊատմական փոփոխություն Հայաստանի Սահմանադրության մեջ. Թուրքիայի հետ վեճի պատճառ դարձած ձևակերպումը հանվել է. Քըլըչ«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից պահանջել է ատամնաբուժական սարքՎերին Լարսը փակ է բեռնատարների համար. Արագածոտնի մարզում փակ է Քարի լիճ տանող ավտոճանապարհըԵվրամիությունը հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման սահմանափակումներ է մտցրել․ հայտնի են քվոտաներըԵզրաս արքեպիսկոպոսը Պատրիարք Կիրիլին է փոխանցել Վեհափառի շնորհավորանքներն ու եղբայրական ողջույնները նրա 80-ամյակի առթիվԲրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն
Ամենադիտված