Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում տեղակայված զորամասը: Այնուհետև ինչ է արել, ինչ չի արել, երևի քննությունը կպարզի, բայց բավականին երկար ճանապարհ է անցել՝ աննկատ մնալով, որից հետո հայտնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Շաքի բնակավայրում: Այստեղ ադրբեջանցին թափանցել է Շաքիի բնակիչ, 38-ամյա Անի Ավետիսյանի տուն: Տանեցիներն այդ պահին տանը չեն եղել: Այնուհետև դիվերսանտը գիշերել է նշված տանը, գտած պարենամթերքից իր համար ուտելիք է պատրաստել: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ի սահմաններում, Անի Ավետիսյանն իր երեք երեխաների հետ վերադարձել է տուն, նկատել, որ օտար անձ է տուն թափանցել, աղմուկ է բարձրացրել: Ադրբեջանական թուրքը կրակել և վնասել է հայ կնոջ ոտքը, երեխաներից երկուսը ( 2011 և 2014 թթ. ծնված) ևս տուժել են: Ըստ որոշ տվյալների, թեթև վնասվածք է ստացել նշված կնոջ եղբայրը, ով, որքան հասկանալի է, հետո է հայտնվել դեպքի վայրում: Անի Ավետիսյանը դիմել է ինքնապաշտպանության, ըստ երևույթին՝ խոհանոցային դանակով կարողացել է վիրավորել անկոչ ու անցանկալի «հյուրին», իսկ վերջինս փախել ու թաքնվել է անասնագոմում, որտեղ էլ հետո նրան հայտնաբերել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ադրբեջանցուն տարել են հոսպիտալ, նրա կողմից վիրավորված Անի Ավետիսյանն արդեն տեղափոխվել է մայրաքաղաքի բուժհաստատություններից մեկը, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Իսկ ինչի՞ մասին է խոսում կատարվածը: Ադրբեջանցի զինվորը (որոշ տեղեկություններով՝ զինվորները) մի քանի օր շարունակ, բացարձակապես աննկատ մնալով, զբոսնել է (զբոսնել են) Հայաստանի տարածքում, և համապատասխան մարմինները քայլեր են ձեռնարկել այն բանից հետո, երբ տեղի են ունեցել հայտնի իրադարձությունները: Այն, որ որևէ երկրի հետախուզական կամ դիվերսիոն ստորաբաժանումների ներկայացուցիչները կարող են աննկատ ներթափանցել երկրի տարածք, թեպետ անընդունելի է, բայց արմատապես չես կարող բացառել: Նման բաներ երբեմն հնարավոր են: Այդուհանդերձ լրջագույն հարցեր կան՝ ոչ միայն սահմանագծի կամ «շփման գծի» պահպանության, այլև հենց իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ:

Խայտառակությունն այն է, որ զինված ու վտանգավոր անձը օրեր շարունակ կարող է աննկատ մնալ ու թափանցել խաղաղ բնակավայր: Իսկ ամենից մեծ խայտառակությունն էլ այն է, որ Հայաստանի համապատասխան անվտանգային ու իրավապահ համարվող մարմինները գրեթե երկու օր արդեն իմացել են, որ մեր երկրի տարածքում թշնամական բանակի զինված ներկայացուցիչ է ֆռֆռում (պարզվում է՝ ՀՀ համապատասխան մարմիններին դեռևս սեպտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը հայտնել է, որ իրենց մոտից զինծառայող է անհետացել, հնարավոր է՝ անցել է հայկական տարածք), բայց չեն կարողացել նրան հայտնաբերել: Չէ, պատկերացնո՞ւմ եք, թշնամին զգուշացրել է, բայց հայկական ԱԱԾ-ն ու ոստիկանությունը երկու օրվա մեջ չեն կարողացել ադրբեջանական թուրքին հայտնաբերել ու վնասազերծել: Ավելին, գոնե տեղի բնակչությանը, թեկուզ ներքին կարգով, չեն զգուշացրել, որ այսպես ու այսպես՝ թշնամի է թափանցել: Չեն ուժեղացրել նշյալ տարածքի շրջակա բոլոր բնակավայրերի անվտանգությունը: Հասկանո՞ւմ եք, ամենից տարրական բանը չեն արել: Դա ուղղակի նշանակում է, որ իշխանությունները խորապես թքած ունեն ՀՀ քաղաքացիների անվտանգության ու ապահովության վրա:

Լավ, իշխանական վերնախավը թքած ունի, հասկացանք: Հապա ոստիկանության, ԱԱԾ միջին օղակի, ենթադրաբար՝ պրոֆեսիոնալ (եթե մնացել են) ծառայողնե՞րն էլ նման վերաբերմունք ունեն:

Իսկ եթե թշնամին ներխուժեր դպրոց կամ մանկապարտե՞զ: Եթե դիվերսիոն այլ սցենարներ տեղի ունենայի՞ն: Կարող էին, չէ՞, դեպքերն այդ սցենարներով ընթանալ:

Ըստ որում, նկատենք, փաշինյանական իշխանության ներկայացուցիչներն իրենց այնպես են պահում հանրային հարթակներում այս խայտառակ եղելության հետ կապված, կարծես առանձնապես ոչ մի բան էլ չի եղել: Երևի մի բան էլ նեղսրտում են, թե՝ ի՜նչ եք աղմուկ դրել:

Այսինքն, «բան չի եղել», էլի, Ալիևը «ռազմական տուրիզմի» ծրագիր է սկսել իրականացնել՝ փաշինյանական «խաղաղության» շրջանակներում:

Իհարկե, շատերն են այն կարծիքին, որ ադրբեջանական զինվորի (զինվորների) ներթափանցումն ուղղակիորեն ջարդուփշուր է անում, ավելի ճիշտ՝ պայթեցնում է «խաղաղության» մասին քպական իշխանության քարոզչական փուչիկը: Մարդիկ հարց են տալիս՝ ի՞նչ խաղաղություն կարող է լինել մեկի հետ, ում նպատակը քեզ վերացնելն է, քո տունն ու հողն իրենով անելն է, հնարավորության դեպքում՝ քո վրա կրակ բացելը: Մեր կարծիքով, սակայն, այս մեկ դիպվածով նման եզրակացություններ անելու կարիք չկա, առանց այդ էլ այդ ամենը չափազանց ակնհայտ է:

Վերադառնանք, սակայն, ինչպես մեզ է թվում, ամենից առանցքային հարցին. ինչպե՞ս է կատարվածն ընդհանրապես հնարավոր դարձել և ինչո՞ւ: Ինչո՞ւ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, որ հարկատուների հաշվին միլիարդների հասնող վարձատրություն ու պարգևատրումներ են ստանում, նույնիսկ թշնամու կողմից զգուշացված լինելու պարագայում երկու օր շարունակ դրսևորել են պրոֆեսիոնալ անպիտանություն և անգործունակություն:

Դա այն ԱԱԾ-ն ու ոստիկանությունն են, որ երբ Փաշինյանը մի կես բերան մրթմրթում է որևէ մեկի հասցեին, անմիջապես, կայծակնային արագությամբ վրա են հասնում, «փռում ասֆալտին», ձեռնաշղթայում, ձերբակալում: Այ, եթե պետք է որևէ ընդդիմադիր ակտիվիստի կամ գործչի «բռնել», այստեղ փաշինյանական ռեպրեսիվ մարմինները գերօպերատիվ են: Իսկ երկիր թափանցած զինված թշնամական զինվորը... դե ոչի՜նչ, մի քիչ կֆռֆռա, հետ կգնա, էլի...

Հենց այստեղ է բուն հարցը: ԱԱԾ-ն, ոստիկանությունը՝ իր զանազան-զարմանազան ստորաբաժանումներով, վերածվել են քաղաքական գործիքի, դրանք դարձել են օրվա իշխանության քաղաքական հալածանքների դագանակը՝ ընդդիմադիր ուժերի, պարզապես իշխանությանը դեմ արտահայտվող քաղաքացիների դեմ:

Այն աստիճանի են այդ մարմինները թաղվել քաղաքական պարտականությունների մեջ (որպիսիք օրենքով չունեն), որ սկել են կաղել նրանց գործառութային ունակությունները: Դա անխուսափելի է. եթե մի պետության մեջ ոստիկանության ու հատուկ ծառայությունների ամբողջ հոգսը օրնիբուն ընդդիմադիրներին լրտեսելը, գաղտնալսելը, ապօրինի հետապնդելն ու կալանավորելը լինի, եթե նրանց բանուգործը բուժօգնության կարիք ունեցող անձին պատգարակով դատարանի դահլիճ քարշ տալը լինի, ապա ադրբեջանական զինվորները անարգել երկիր էլ կներթափանցեն, ազատ կզբոսնեն էլ, բնակավայրեր էլ կմտնեն, մարդկանց վրա կկրակեն էլ...

Սա՛ է փաշինյանական «խաղաղությունն» ու «ապագան», եթե դեռ կան այդ խայտառակությունը չընկալողներ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Հոկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում կանցկացվի «Կողք կողքի» փառատոնի գալա համերգըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներԵրկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. ՄիշուստինՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱդրբեջանցին, ըստ Շաքիում տուժածի քրոջ, պատանդ է վերցրել երեխաներին, մայրը նրանց պաշտպանելիս կnրցրել է 3 մшտները «Չորս օր առաջ ինձ ասել են, որ թուրքեր են փախել․ հող ու ավազ եմ տանում դիրքեր»․ Շաքիի բնակիչԵրաշխավորվել է մանկապարտեզների աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպություն Կանցկացվի «Տանիքը՝ Հայաստան» ազգային փոքրամասնությունների փառատոնը Եղվարդում վերգետնյա գազատար է վնասվել Իրականում ինչպես է զարգացել Շաքիի սարսափելի դեպքը․ նոր մանրամասներՌուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Դիզելային վառելիքի արտահանման հնարավոր արգելքը կխաթարի ԵՄ-ի վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված Ուկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր «Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Մի՛ շտապեք հեռանալ ԵԱՏՄ-ից. հավատացեք ինձ՝ ոչ մի տեղ մեզ չեն սպասում. Լուկաշենկոն՝ Հայաստանին Օդի ջերմաստիճանը կնվազի․ ՍուրենյանՈղբերգական դեպք, Մարգարյան ծննդատնից ԲԿ տեղափոխվելու ճանապարհին երեխա է կյանքից հեռացելԱդրբեջանցի զինծառայողը ՀՀ տարածքում գտնվել է ավելի քան 5 օ՞ր․ նոր մանրամասներ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ինդուկցիոն սալօջախ «Սմոք հաուս» խանութում բացահայտվել է ծխախnտային արտադրատեսակների բաց վաճառք Հանրապետության որոշ հատվածներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 0-ից մինչև -2°C «Ավատկով․ Հայաստանը շրջվում է դեպի Արևմուտք, բայց արդյունքում հայտնվում է Թուրքիայի գրկում»
Ամենադիտված