Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

svpressa.ru–ն «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ» վերնագրով հոդվածում գրում է, որ դեռևս այս տարվա սկզբին էր Փաշինյանը հայտարարել Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միավորելու ծրագրերի մասին, և դա դիտարկվում է TRIPP տրանսպորտային միջանցքի նախագծի շրջանակներում:

Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն կատարած վերջին այցի ընթացքում էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծավալուն հարցազրույց է տվել Ազգային հեռուստատեսությանը, որի ժամանակ անդրադարձել է Հայաստանի Մեծամորի ատոմային էլեկտրակայանի ապագային։ Նա պնդել է, որ կայանը «վաղ թե ուշ պետք է փակվի», քանի որ այն իբր «հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։ Ադրբեջանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ այդ դեպքում Հայաստանին սպառնում է «լիարժեք էներգետիկ ճգնաժամ»։ Միաժամանակ նա նշել է, որ էներգետիկ միջանցքը, որն անցնելու է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան և այնուհետև դեպի Թուրքիա ու Եվրոպա, «հնարավորություն կտա հայկական էներգետիկ համակարգին դիմակայել ճգնաժամին»։

Իսկ ահա քաղաքագիտության դոկտոր և էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանի խոսքով, «տարածաշրջանային ինտեգրման օրակարգի քողի ներքո Հայաստանի համար ձևավորվում է էներգետիկ նոր կախվածություն»։ «Ադրբեջանը չի ցանկանում մեզ պարզապես էլեկտրաէներգիա վաճառել. նա ցանկանում է մեզ կախվածության մեջ գցել, որպեսզի կարողանա ցանկացած պահի փակել «անջատիչը» և պայմաններ թելադրել», - նշել է նա իր տելեգրամյան ալիքում։

Միաժամանակ, Դավթյանը գնահատել է, որ ներկա փուլում Ադրբեջանը չունի բավարար էներգետիկ հզորություններ էլեկտրաէներգիայի կայուն արտահանում իրականացնելու համար, այդ թվում՝ դեպի Հայաստան։ Նա նաև պարզաբանել է, որ ներկայում առկա են պայմաններ արտաքին մատակարարների՝ Հայաստանի շուկա մուտք գործելու համար, քանի որ երկրի էլեկտրաէներգիայի շուկան 2022 թվականի փետրվարից ազատականացվել է։ Այդ համատեքստում փորձագետն ընդգծել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի առանձնահատուկ նշանակությունը, որը Հայաստանին հնարավորություն է տալիս արտահանել էլեկտրաէներգիա և մասնակցել այնպիսի տարածաշրջանային էներգետիկ նախագծերի, ինչպիսին է, օրինակ՝ Իրանի սահմանից մինչև Վրաստանի սահման ձգվող «Հյուսիս-Հարավ» էլեկտրաէներգետիկ միջանցքը։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս նախկինում հայտարարել էր, որ Մեծամորի ԱԷԿ-ի փակումը Հայաստանին էներգետիկ առումով կախվածության մեջ կդնի այլ երկրներից։

Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանի ռազմավարական նպատակն է հասնել էներգետիկ լիարժեք անկախության՝ արևային էներգիայի արտադրության և էներգիայի կուտակման համակարգերի զարգացման միջոցով։ Ավելորդ չի լինի հիշեցնել նաև, որ մայիսին Երևանն ու ԵՄ-ն ընդունեցին համատեղ հռչակագիր, որում խոսվում է «Հայաստանի էներգետիկ ռազմավարությանը համապատասխան՝ 2040 թվականին հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ճանապարհային քարտեզի մշակման» մասին։ Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի վարչապետի, սեպտեմբերի 29ին նախատեսված է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի այցը Հայաստան՝ երկրում նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունը քննարկելու նպատակով։ Նա, սակայն, հստակեցրել է, որ ատոմակայանի կառուցման հարցը աշխարհաքաղաքական ընտրության խնդիր չէ. «Մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցությունը։ Մենք կընտրենք նրան, ով մեզ կներկայացնի լավագույն առաջարկը»։

Բայց ինչպե՞ս կարող է ազգային էներգահամակարգի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը կապված լինել այս ծրագրերի հետ. svpressa.ru–ն այս հարցն է ուղղել քաղաքագետ, Եվրասիական վերլուծական ակումբի նախագահ Նիկիտա Մենդկովիչին:

«Իմ կարծիքով, նման խոսակցությունների ի հայտ գալը Հայաստանի ներկայիս քաղաքական կուրսը աբսուրդի հասցնելու դրսևորում է։ Իսկապես, Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում (ինչը ներկայացվում է որպես հենց այս քայլի հիմնավորում) Հայաստանը հետևողականորեն զիջումների է գնում Ադրբեջանին։ Ղարաբաղը կորսվեց։ Հայաստանի էլեկտրացանցերի փոխանցումը ադրբեջանական կառավարմանը տրամաբանական քայլ կլիներ դեպի Երևանի և հայկական այլ քաղաքների հանձնումը ադրբեջանական վերահսկողությանը։ Ենթադրաբար, սա ևս կապված կլինի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետ։ Այսպիսով, սա փորձ է ռացիոնալացնելու, կանխատեսելու կամ, ավելի ճիշտ, էքստրապոլ յացիայի ենթարկելու ներկայիս քաղաքական գործընթացները։ Ինչ վերաբերում է Փաշինյանի դիրքորոշմանը, ապա հստակ տպավորություն է ստեղծվում, որ նա պարզապես չի գիտակցում իր գործողությունների հետևանքները։ Նա խոսում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հեռանկարի մասին և քննարկում Եվրոպական միությանը միանալու հարցով հանրաքվե անցկացնելու հարցը։ Եվ այս ամենի ֆոնին էլ հայտարարում է Մոսկվայի հետ նոր ատոմակայանի կառուցման շուրջ համաձայնության գալու ցանկության մասին։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի համար իմաստ չունի ներդրումներ կատարել ոչ բարեկամական երկրում։ Եթե Եվրոպական միությունը որոշեր (ինչպես արել են Հունգարիան և այլ երկրներ) օգտագործել ռուսական միջուկային տեխնոլոգիաները, կարծում եմ, որ եվրոպացի ներկայացուցիչները ուղղակիորեն կբանակցեին Մոսկվայի հետ, փոխանակ այդ հարցը վստահելու Փաշինյանին։ Ուստի, կրկնում եմ, այս պահին ես կապ չեմ տեսնում այդ իրադարձությունների միջև։ Ինչ վերաբերում է գործող միջուկային օբյեկտների վերանորոգմանն ու սպասարկմանը, ապա դա կրկին երկկողմ համաձայնագրերի խնդիր է։ Եվ այդ համաձայնագրերը, ինչպես արդեն նշել եմ, պետք է դիտարկել այս համատեքստում. Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների՝ թե՛ գաղափարական, թե՛ տարածքային։ Ըստ էության, սա ազգային կապիտուլյացիայի տանող ուղի է։ Եվ եթե այն իսկապես հասցվի իր տրամաբանական ավարտին, ապա դա կնշանակի հայկական պետականության վերացում»,– ասել է Մենդկովիչը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մասնագետը բացատրել է, թե ով կփոխարինի ռուս զինվորականներին Հայաստանում«Արցախյան մշակույթի թվային տուն» հարթակը Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը պահպանելու հնարավորություն է «Ժողովուրդ». Մարզերում նոր «օպերացիաներ» են սպասվում․ իրավապահները պատրաստվում են ընտրական թեժ շրջանին Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 107,44 դոլարի Տանձավերի վարչական տարածքում 32-ամյա վարորդը կայանել է իր ավտոմեքենան և իջել մեքենայից, «Opel Astra»-ն վրшերթի է ենթարկել նրան «Հրապարակ». Ռուսները սահմանափակում են ՀՀ–ում իշխող կուսակցության եկամուտները Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»«Իրավունք». «Շատ ՔՊ-ականներ «հացները չոր կուտեն». Ի՞նչ է պատրաստվում անել Հայկ Սարգսյանը ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Պարզ Լիճ» հանգստյան գոտուն հարակից անտառում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 10 վարչական շրջաններում և 9 մարզերում «Ժողովուրդ». Սնդիկը հասավ Փաշինյանին․ ո՞վ է պատասխան տալու Ծավի թունավոր ջրի համար Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ-ում Ozon-ի պահեստին. զnhեր և տnւժածներ չկան «Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Իշխանության համար հարգանքի տուրք մատուցելն ու այդ մասին խոսելը դառնում է խիստ «վտանգավոր». հանկարծ ադրբեջանցիները չջղայնանան․ Աբրահամյան Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ» Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան․ պատմության այս օրը (սեպտեմբերի 15)Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր «Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա «Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը. ՔՊ-ականներն անհարմար դրության մեջ են հայտնվել Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»«Իրավունք». «Լավ եմ անում սաղիդ փուռն եմ տալիս». Ո՞վ է ապահովագրել Հայկ Սարգսյանին «Ժողովուրդ». ԱԱԾ-ի վրա հարձակված երիտասարդը Փաշինյանի սանիկի սանիկն է «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Գազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»«Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Ամենադիտված